Tag Archives | Հեռուստաընկերություններ

ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ

Ամփոփիչ զեկույց

2013 թ. ապրիլ-դեկտեմբեր ժամանակահատվածում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ, իրականացրեց հայաստանյան ԶԼՄ-ների մոնիտորինգ` դրանց հրապարակումներում ատելության խոսքի (hate speech) վերհանման նպատակով:
Ներկայացվող վերլուծությամբ ամփոփվել են իննամսյա դիտարկմամբ ստացված տվյալները:
Հետազոտվել է հայաստանյան 9 լրատվամիջոց` 3 հեռուստաընկերություն («Հ1» հանրային, «Երկիր մեդիա», «Կենտրոն»), 3 տպագիր ԶԼՄ («Ազգ» , «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ» օրաթերթեր), 3 առցանց ԶԼՄ («1in.am», «7or.am», «Tert.am» լրատվական կայքեր): Հեռուստաընկերությունների դիտարկման օբյեկտ են հանդիսացել լրատվական ծրագրերի հիմնական թողարկումների նյութերը («Հ1»-ի եթերում` «Հայլուր», «Երկիր մեդիայի» եթերում` «Երկիրն այսօր»/«Երկրի շաբաթը», «Կենտրոնի» եթերում` «Էպիկենտրոն»), ինչպես նաեւ` այդ թողարկումներին հաջորդող վերլուծական հաղորդումները (համապատասխանաբար` «Տեսանկյուն», «Երկրի հարցը», «Ուրվագիծ»):

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ատելության խոսքի դրսեւորումները Հայաստանյան ԶԼՄ-ներում

Միջանկյալ զեկույց

2013 թ. ապրիլից Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ, իրականացնում է հայաստանյան ԶԼՄ-ների մշտադիտարկում` դրանց հրապարակումներում ատելության խոսքի (hate speech) վերհանման նպատակով: Ըստ մոնիտորինգն իրականացրած խմբի` սույն հետազոտությունը թույլ է տալիս պարզել ատելություն պարունակող արտահայտությունների քանակն ու բնույթը եւ կարող է նպաստել, որ հայաստանյան լրատվամիջոցները նկատելիորեն նվազեցնեն կամ առհասարակ զերծ մնան դրանց գործածումից:
Մշտադիտարկման մեթոդաբանությունը կատարելագործելու նպատակով`2013 թ. մարտի 18-ից 31-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրեց փորձնական («պիլոտային») դիտարկում: Սրան հաջորդեց հիմնական հետազոտությունը: Այն կատարվում է երկու փուլով։ Առաջինն ընդգրկում է 2013 թ. ապրիլ-հուլիս ամիսները, երկրորդը կիրականացվի օգոստոս-դեկտեմբեր ժամանակահատվածում:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թաքնված գրաքննության դրսեւորումները Հայաստանի զանգվածային լրատվության ոլորտում

Սույն հետազոտությունը ԶԼՄ-ների ոլորտում խոսքի ազատության հիմնական խնդիրների բացահայտմանը եւ դրանց հաղթահարման համար առաջարկությունների մշակմանն ուղղված՝ վերջին չորս տարվա ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) գործունեության տրամաբանական շարունակությունն է: Մասնավորապես՝ 2008 թվականին իրականացվեց սոցիոլոգիական հետազոտություն, որի նպատակն էր պարզել Հայաստանի մարզային ԶԼՄ-ների լսարանի տեղեկատվական պահանջմունքները եւ մարզերի բնակիչների գնահատականները՝ տեղական ու հանրային լրատվամիջոցների գործունեության առնչությամբ: […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում հեռուստառադիոհեռարձակման թվային համակարգին անցնելու գործընթացը

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի աշխատանքային խումբը 2010 թվականի օգոստոս-դեկտեմբերին իրականացրել է Հայաստանում հեռուստառադիոհեռարձակման թվայնացման համակարգին անցնելու գործընթացի ուսումնասիրություն, որի ընթացքում փորձագետները հետազոտել են դրան առնչվող օրենսդրական եւ այլ նորմատիվ փաստաթղթերը, ինչպես նաեւ՝ հետեւել են դրանց կիրառմանն ու գործընթացի շրջանակներում իրականացվող քայլերին, ուսումնասիրել ինչպես համակարգի ներդրման, այնպես էլ բնակչությանը դրան նախապատրաստելու, այսինքն՝ հանրային իրազեկման միջազգային փորձը:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մամուլի ակումբներում քաղաքական եւ հասարակական գործիչների մամուլի ասուլիսների լուսաբանման ուսումնասիրության վերլուծություն

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2010 թվականի մայիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ն  իրականացրել է մամուլի ակումբներում քաղաքական եւ հասարակական գործիչների մամուլի ասուլիսների՝ հեռուստաեթերում լուսաբանման դիտարկում: Նպատակն էր՝ պարզել, թե մայրաքաղաքային եւ համերկրային սփռում ունեցող հեռուստաընկերությունները ինչ հետաքրքրություն են դրսեւորում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող գործիչների ասուլիսների նկատմամբ, ըստ այդմ՝ որքանով են ապահովում հասարակական հնչողություն ունեցող այս կամ […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչո՞ւ է կառավարությունը հապշտապ գործում

2010 թ. մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ: Մինչ այդ՝ մայիսի 13-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել հավանություն տալ օրինագծին, միաժամանակ՝ այն համարել էր անհետաձգելի եւ ներկայացրել խորհրդարան: Բարեբախտաբար, խորհրդարանում գտնվեցին սթափ դատող գործիչներ, ովքեր հասկացան, որ նման […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անչափելի չափորոշիչներ

ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում ս. թ. մարտի 2-ին հրապարակվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի փետրվարի 15-ի՝ «Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի,  ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները հաստատելու մասին» որոշումը: Այսինքն աղմկահարույց չափորոշիչներն արդեն ուժի մեջ են […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ