Tag Archives | Հեռուստատեսություն

Թվային հեռարձակման ոդիսականը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը խոսում է հեռուստատեսային թվային հեռարձակման գործընթացի մասին, հույս հայտնելով, որ թվայնացումը կխթանի մրցակցությունը հեռուստատեսության ոլորտում: http://civilnet.am/2015/03/31/interview-ashot-melikyan-digital-television/#.VR46afmUeSq

Կարդալ ավելին

Հայաստանյան հեռուստաեթերում քաղաքական ուժերի մամուլի ասուլիսների լուսաբանման մոնիտորինգ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2012 թվականի փետրվարի 15-ից մինչեւ մայիսի 4-ը (ներառյալ) իրականացրեց երեւանյան մամուլի ակումբներում քաղաքական եւ հասարակական գործիչների մամուլի ասուլիսների՝ հեռուստաեթերում լուսաբանման դիտարկում (մոնիտորինգ):
Նպատակն էր` պարզել, թե 2012 թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում մայրաքաղաքային եւ համերկրային սփռում ունեցող հեռուստաընկերություններն (ՀԸ-ներ) ինչ հետաքրքրություն են դրսեւորելու ընտրություններին մասնակցող, որոշ դեպքերում նաեւ` չմասնակցող, բայց հանրությանն ասելիք ունեցող տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների ասուլիսների նկատմամբ։ Ուշադրության է արժանացել նաեւ այն, թե ՀԸ-ները որքանով համարժեք են լուսաբանել այդ ասուլիսները եւ ընտրողներին անաչառորեն ներկայացրել նախընտրական ծրագրերն ու ուղերձները: Քաղաքական ուժերի ներկայացուցիչների ասուլիսներից զատ` դիտարկվել են նաեւ հասարակական գործիչների (ՀԿ-ների ղեկավարներ, փորձագետներ, վերլուծաբաններ) այն ասուլիսները, որոնց թեման առնչվել է ընտրություններին։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հեռարձակման համար նախատեսված` ռադիոհաճախականությունների աուդիտը փուչ դուրս եկավ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն ուղղված պաշտոնական հարցման, ստացել է «Աերոսիսթեմս ինթերնեշնլ» կանադական ընկերության` Հայաստանում իրականացրած ռադիոհաճախականությունների աուդիտի արդյունքների մասին զեկույցը: 141 էջից բաղկացած փաստաթղթում հեռարձակման ոլորտին հատկացված է ընդամենը մեկուկես էջ, որտեղ չկան հանրությանը հետաքրքրող կարեւոր հարցերի պատասխանները: Դրանք են` Հայաստանում քանի՞ հաճախականություն է նախատեսված հեռարձակման համար, եւ դրանցից քանի՞սն […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչական դատարանը մերժեց հայցն ընդդեմ ՀՌԱՀ-ի

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն պատրաստվում է բողոքարկել Այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ վարչական դատարանում, 2011 թվականի սեպտեմբերի 27-ին, շատ նման է ֆարսի: Թեեւ նշանակված էր, որ այդ օրը պետք է հրապարակվեր վճիռը՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի գործով, սակայն դատավոր Կարինե Բաղդասարյանը չներկայացավ նիստերի դահլիճ: Միայն շենքի միջանցքում, քարտուղարի միջոցով, […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայկական հեռուստաեթեր. ամբողջական առեւտրայնացում

Հավանաբար, մոտ ժամանակներս հեռուստադիտողին ավելի նկատելի կլինի գովազդի գերառատությունը հայկական հեռուստաալիքների եթերում: Մայիսի 26-ին Ազգային ժողովն ընդունեց ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին ու «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու փաթեթը, ինչի արդյունքում վերացվեց, այսպես կոչված, «հովանոցային» (թաքնված) գովազդի արգելքը, ինչպես նաեւ՝ ավելացվեց եթերային ժամանակի 1 ժամվա ընթացքում թույլատրելի գովազդի ծավալը՝ 10-ից դարձնելով 14 րոպե: […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առճակատում՝ առանց զիջումների

Հայաստանյան հեռարձակման ոլորտում, կարծես ոչ պատահականորեն, զուգադիպում են երկու՝ «Ա1+» եւ Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունների ճակատագրերը: Առաջինը տարիներ շարունակ՝ 2002 թվականից ի վեր, եթերազրկված մնալու, երկրորդը՝ կրկին տեւական ժամանակ՝ 2007 թվականից սկսած, եթերազրկվելուն դիմակայելու առումով: Այն պնդումները, որ այս երկու հեռուստաընկերությունների դեմ իրականացվող տարաբնույթ տնտեսական, իրավական ճնշումներն, ըստ էության, քաղաքական դրդապատճառներ ունեն, արդեն ապացուցման կարիք չեն […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություն (ի պաշտպանություն «ԳԱԼԱ»-ի)

Հուլիսի 15-ին Գյումրու քաղաքապետարանը դիմել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն՝ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկատմամբ իր պահանջն իրականացնելու համար, այն է՝ քաղաքի հին հեռուստաաշտարակից ապամոնտաժել «ԳԱԼԱ»-ի հեռարձակող սարքավորումները: Հիմք է ծառայել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի բողոքի մերժումը, որով ուժի մեջ է մնում ՀՀ վերաքննիչ դատարանի, հօգուտ Գյումրու քաղաքապետարանի, ապրիլի 26-ին կայացրած վճիռը: […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Առեւտրային գաղտնի՞ք, թե՞ արհեստածին գաղտնիություն

Առեւտրային գաղտնի՞ք, թե՞ արհեստածին գաղտնիություն

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատելաոճն առնվազն տարակուսանք է հարուցում ոչ միայն հեռուստաընկերությունների արտոնագրման մրցույթների անցկացման թեժ շրջանում, այլեւ առօրյա աշխատանքային գրագրության պարագայում: Փետրվարի 21-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, տեղեկություն ստանալու նպատակով, պատվիրված նամակով հարցում ուղարկեց ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանին՝ խնդրելով տրամադրել ՀՀ տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու արտոնագրման մրցույթներին ներկայացված մի […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություն (18.02.2011)

Փետրվարի 17-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Գյումրու քաղաքապետարանի հայցը եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ին պարտավորեցրեց մեկամսյա  ժամկետում ապամոնտաժել  Գյումրու Վ. Սարգսյան 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի գագաթնային հատվածում տեղադրված հաղորդիչ ալեսփյուռն ու մալուխը: «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը հայտարարել է, որ մտադիր է վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում: Երեք տարուց ավելի տեւած, դատական բոլոր ատյաններով անցած ու […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում հեռուստառադիոհեռարձակման թվային համակարգին անցնելու գործընթացը

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի աշխատանքային խումբը 2010 թվականի օգոստոս-դեկտեմբերին իրականացրել է Հայաստանում հեռուստառադիոհեռարձակման թվայնացման համակարգին անցնելու գործընթացի ուսումնասիրություն, որի ընթացքում փորձագետները հետազոտել են դրան առնչվող օրենսդրական եւ այլ նորմատիվ փաստաթղթերը, ինչպես նաեւ՝ հետեւել են դրանց կիրառմանն ու գործընթացի շրջանակներում իրականացվող քայլերին, ուսումնասիրել ինչպես համակարգի ներդրման, այնպես էլ բնակչությանը դրան նախապատրաստելու, այսինքն՝ հանրային իրազեկման միջազգային փորձը:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ