Tag Archives | ՀՀ դատախազություն

Աբսուրդի թատրոն` ՀՀ դատախազության կատարմամբ

«Ա1+» հեռուստաընկերության թղթակից Մարինե Խաչատրյանի վրա հարձակման եւ նրա մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առիթով հարուցված քրեական գործը, չնայած բոլոր լավատեսական կանխատեսումներին, ավաղ, դեռ ոչ մի արդյունք չի տվել: Ասում ենք «դեռ», քանի որ հնարավոր չէ համակերպվել ՀՀ Հատուկ քննչական ծառայության` հանցակազմի բացակայության վերաբերյալ, մեղմ ասած, տարօրինակ որոշումների և ՀՀ դատախազության՝ էլ ավելի տարօրինակ «խաղի» հետ. վերջինս մի քանի անգամ վերացրեց այդ որոշումները և գործն ուղարկեց նոր քննության, բայց ի վերջո համաձայնեց Հատուկ քննչական ծառայության դիրքորոշման հետ` մերժելով տուժող լրագրողի ներկայացուցչի բողոքը:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ժողովուրդ». Պետք չէ բացահայտել տեղեկատվության աղբյուրը. այն վտանգներ է պարունակում (տեսանյութ)

Այսօր Կոնգրես հյուրանոցում Տեղեկատվության աղբյուրների պաշտպանությունը Հայաստանում. Օրենսդրություն և պրակտիկա հրավիրված կլոր սեղանի քննարկոան ժամանակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ Տեղեկատվության աղբյուրների պաշտպանությունը հրատապ է հատկապես այն առումով, որ անցած տարվա ընթացքում լրատվամիջոցներին ուղղված մարտահրավեր եղավ ՀՀ դատախազության հայտարարությունը, որի համաձայն` առանց թույլտվության իրավական գաղտնիք հրապարակելու դեպքում լրատվամիջոցը կամ լրագրողը կարող է պատասխանատվության ենթարկվել:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություն

Ապրիլի 22-ին, ժամը 14։00-ի սահմաններում Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցները բռնություն են կիրառել եւ խոչընդոտել են «Ազատություն» ռադիոկայանի և «Ա1+» հեռուստաընկերության լրագրողներ Սիսակ Գաբրիելյանի եւ Ռոբերտ Անանյանի աշխատանքը։ Վերջիններս այստեղ էին եկել՝ «System of a Down» ռոք խմբի անդամներին նկարելու։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ