Tag Archives | Ճնշումներ` լրագրողների նկատմամբ

2015 թվականի առաջին կիսամյակի զեկույց

2015 թվականի առաջին կիսամյակը հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար չափազանց բարդ եւ լարված ժամանակաշրջան էր։ Նրանք ստիպված են եղել աշխատել խիստ անբարենպաստ պայմաններում, բախվելով իրենց նկատմամբ կիրառված բազմաթիվ ֆիզիկական բռնությունների, օրինական մասնագիտական գործունեության այլ խոչընդոտումների, խոսքի ազատությանը սպառնացող տարաբնույթ սահմանափակումների։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2014 թ. ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

2014 թվականը ԶԼՄ-ների գործունեության համար բարդ ժամանակահատված էր։ Այն աչքի ընկավ իշխանության տարբեր կառույցների եւ դրանց ներկայացուցիչների կողմից իրականացված խոսքի ազատության սահմանափակման փորձերով, լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ կիրառված ճնշումներով ու խոչընդոտումներով:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2014 թ. երրորդ եռամսյակի զեկույց

2014թ. երրորդ եռամսյակում, ինչպես եւ առաջին կիսամյակի ընթացքում, ԽԱՊԿ-ն արձանագրել է իշխանության տարբեր կառույցների կողմից խոսքի ազատությունը սահմանափակելու փորձեր, ԶԼՄ-ների եւ լրագրողների նկատմամբ տարաբնույթ ճնշումներ: Լրագրողական միջավայրում մտահոգության գլխավոր առարկա դարձավ դատական ատյանների հետեւողականությունը՝ պարտավորեցնել ԶԼՄ-ներին բացահայտել տեղեկատվության աղբյուրը:
Այս տարվա երրորդ եռամսյակում ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2 դեպք, ԶԼՄ-ների եւ նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 7 փաստ, տեղեկատվության ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 1 դեպք:
2014թ. երրորդ եռամսյակում 5-ով ավելացան լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով դատական հայցերը:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2014 թ. առաջին կիսամյակի զեկույց

2014թ. առաջին կիսամյակը իշխանության տարբեր կառույցների կողմից խոսքի ազատության սահմանափակման փորձերի եւ ԶԼՄ-ների վրա կոշտ ճնշումների ժամանակաշրջան էր:
Հետեւելով խոսքի ազատության ասպարեզում տիրող իրավիճակին եւ ուսումնասիրելով ԶԼՄ-ների եւ լրագրողների գործունեության պայմանները, ԽԱՊԿ-ն շարունակում է արձանագրել նրանց իրավունքների խախտումների դեպքերը: Այդպիսի փաստերի ընդհանուր թիվը, 2013թ. առաջին կիսամյակի համեմատ, 2014-ին նվազել է՝ 46 եւ 44:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եռամսյա եւ տարեկան պարբերականությամբ հանրությանն է ներկայացնում հայաստանյան լրատվամիջոցների եւ դրանց աշխատակիցների գործունեության միջավայրն ու խնդիրները, խոսքի ազատության վիճակը, ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտումները ներառող զեկույցներ։

2013 թ. հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար նկատելիորեն լարված ժամանակշրջան էր։ Դա կապված էր ներքաղաքական եւ հասարակական կյանքում տեղի ունեցած որոշ կարեւոր իրադարձությունների համապատկերում ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների համար առաջացած անբարենպաստ պայմանների հետ: Մասնավորապես` այս տարին ներառում էր նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրությունները, ինչպես նաեւ տեղի ունեցան մի շարք քաղաքացիական շարժումներ (քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման փորձի, Երեւանի «Փակ շուկան» «Երեւան սիթի» սուպերմարկետի վերածելու, Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու դեմ ուղղված): Իսկ նման իրադարձությունները, որպես կանոն, ուղեկցվում են հասարակական-քաղաքական հարաբերությունների լարվածությամբ եւ խոսքի ազատությանը սպառնացող սահմանափակումներով, ինչի հետեւանքով ավելանում են լրագրողների աշխատանքի նկատմամբ անհանդուրժողականության տարաբնույթ դեպքերը:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 թ. երրորդ եռամսյակային զեկույց

2013 թ. երրորդ եռամսյակը հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար նկատելիորեն լարված ժամանակշրջան էր։ Դա կապված էր հասարակական կյանքում տեղի ունեցած որոշ իրադարձությունների հետ: Մասնավորապես` լրագրողների աշխատանքի նկատմամբ անհանդուրժողականության դեպքեր արձանագրվեցին քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման փորձի եւ Երեւանի «Փակ շուկան» «Երեւան սիթի» սուպերմարկետի վերածելու դեմ ուղղված քաղաքացիական շարժումների ընթացքում:
Սույն զեկույցն ընդգրկող ժամանակահատվածում 8-ով ավելացան լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով դատական հայցերը եւ այս տարվա ինն ամսվա կտրվածքով դրանց թիվը հասավ 20-ի։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 թ. երկրորդ եռամսյակային զեկույց

2013 թվականի երկրորդ եռամսյակը ներառում էր Երեւանի ավագանու ընտրությունները, ուստի ԶԼՄ-ների գործունեության վրա քաղաքական գործոնների ազդեցության առումով` ուշադրության կենտրոնում էին քարոզարշավի, ինչպես նաեւ ընտրությունների օրը տեղի ունեցած այն իրադարձությունները, որոնք առնչվում էին լրատվամիջոցներին եւ լրագրողներին։
ԽԱՊԿ-ն բազմիցս արձանագրել է, որ ընտրությունների ընթացքում, երբ սրվում է ներքաղաքական իրավիճակը, ավելանում են լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ ճնշումները, խոսքի ազատությանը սպառնացող տարաբնույթ խախտումները։ Երեւանի ավագանու ընտրություններն այս առումով բացառություն չեղան։ Հենց այդ օրը՝ մայիսի 5-ին, արձանագրվեց 8 ճնշում, իսկ քարոզարշավի ընթացքում՝ 1 ֆիզիկական բռնության փաստ։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընտրական կրքերը, լրագրողներն ու մեկօրյա «լրագրողները»

Երեւանի ավագանու ընտրություններն անցան լրագրողների համար լարված մթնոլորտնում։ Եթե համեմատենք սրան նախորդած՝ 2012-2013 թթ. կայացած խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների եւ նախագահական ընտրությունների հետ, թերեւս, կարող ենք նկատել, որ ի տարբերության դրանց՝ այս անգամ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր տեղի չունեցան։ Սակայն տարբեր լիազորություններով ընտրական գործընթացում ներգրավված կամ ընտրատեղամասերում հայտնված տարաբնույթ շահեր հետապնդող անձինք ստեղծեցին այնպիսի իրավիճակներ, որ մի կողմից հերթական անգամ ակնհայտ դարձավ լրագրողների նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքը, մյուս կողմից էլ տարբեր քաղաքական ուժեր եւ որոշ դեպքերում հասարակական կազմակերպություններ, իրենց ենթակա ԶԼՄ-ների միջոցով, լրագրողի կարգավիճակը հարմարեցրին սեփական նպատակներին՝ իրենց ակտիվիստներին որպես «լրագրող» ներկայացնելով։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դատական ա՞կտ, թե՞ գլուխկոտրուկ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նստավայրը`Դիլիջան) կայացրել է մի վճիռ, ըստ որի՝ լրատվամիջոցի եւ լրագրողի դեմ ներկայացված հայցը մերժվել է, սակայն, չգիտես ինչու, նույն ակտով որոշված է, որ դատական ծախսերը, հօգուտ հայցվորի, պետք է բռնագանձվեն պատասխանող կողմից։
Դատական այս վեճը «Իջեւանի ՃՇՇ» ճանապարհաշինական ՓԲԸ-ի եւ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ի ու նույն հեռուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանի միջեւ ծագել է դեռեւս 2011 թվականին։ Հայցվոր ընկերությունը վիճարկում է 2011 թ. հունիսի 21-ին Հայկական երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրով հեռարձակված ռեպորտաժը՝ «Որտե՞ղ են քանդված սալաքարերը» վերնագրով։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 թ. առաջին եռամսյակային զեկույց

2013 թվականի առաջին եռամսյակը ներառում էր ՀՀ նախագահի ընտրությունները, ուստի քաղաքական գործոնների ազդեցության առումով` ուշադրության կենտրոնում էին լրատվամիջոցներին առնչվող թե´ նախընտրական եւ թե´ հենց ընտրությունների օրը՝ փետրվարի 18-ին տեղի ունեցած իրադարձությունները։
ԽԱՊԿ-ն բազմիցս արձանագրել է, որ ընտրությունների ընթացքում, երբ սրվում է ներքաղաքական իրավիճակը, ավելանում են լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ ճնշումները, խոսքի ազատությանը սպառնացող տարաբնույթ խախտումները։ Այս օրինաչափությունը հաստատվեց նաեւ 2013 թվականի նախագահական ընտրություններին։ Հենց այդ օրը՝ փետրվարի 18-ին արձանագրվեց 5 միջադեպ, որոնցից 2-ը ֆիզիկական բռնություն էր լրագրողների նկատմամբ, իսկ 3-ը՝ ճնշում։ Եվս մեկ միջադեպ տեղի ունեցավ քարոզարշավի առաջին իսկ օրը, որը հաշվառել ենք որպես տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտում։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ