Tag Archives | Սոցիոլոգիական հետազոտություն

Թաքնված գրաքննության դրսեւորումները Հայաստանի զանգվածային լրատվության ոլորտում

Սույն հետազոտությունը ԶԼՄ-ների ոլորտում խոսքի ազատության հիմնական խնդիրների բացահայտմանը եւ դրանց հաղթահարման համար առաջարկությունների մշակմանն ուղղված՝ վերջին չորս տարվա ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) գործունեության տրամաբանական շարունակությունն է: Մասնավորապես՝ 2008 թվականին իրականացվեց սոցիոլոգիական հետազոտություն, որի նպատակն էր պարզել Հայաստանի մարզային ԶԼՄ-ների լսարանի տեղեկատվական պահանջմունքները եւ մարզերի բնակիչների գնահատականները՝ տեղական ու հանրային լրատվամիջոցների գործունեության առնչությամբ: […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԶԼՄ-ների ազատության մակարդակը Հայաստանում

2010թ. օգոստոս-սեպտեմբերին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) իրականացրեց փորձագիտական սոցիոլոգիական հետազոտություն, որի նպատակն էր պարզել ԶԼՄ-ների ազատության մակարդակը Հայաստանում՝ հաշվի առնելով իրավական, քաղաքական ու տնտեսական գործոնների ազդեցությունները։ Հարցմանը մասնակցեցին 50 փորձագետներ՝ համերկրային եւ Երեւանում գործող առավել հայտնի ԶԼՄ-ների ու լրագրողական կազմակերպությունների ղեկավարներ կամ ներկայացուցիչներ։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բնակչության տեղեկատվական պահանջմունքները եւ դրանց բավարարումը մարզային ԶԼՄ-ների կողմից

Սույն զեկույցը ներկայացվում է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության` «Հանրային շահերի պաշտպանություն` տարածաշրջանային ԶԼՄ-ների եւ ժուռնալիստական կազմակերպությունների գործունեության հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում (այն իրականացվում էր Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի եւ Նիդեռլանդների կառավարության աջակցությամբ) անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքների հիման վրա: Հետազոտության նպատակն էր` պարզել ՀՀ մարզային ԶԼՄ-ների կայացածության աստիճանը, այդ թվում դրանց […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ