Tag Archives | վիրավորանքի և զրպարտության գործերով հայցային վաղեմության ժամկետ

Փաստաբանն ընդդեմ ԶԼՄ-ների

ԶԼՄ-ների ներգրավվածությամբ դատական վեճերը չեն դադարում զարմացնել՝ իրենց արտառոցությամբ։ Այս տարվա առաջին կիսամյակում ԽԱՊԿ-ի արձանագրած՝ լրատվամիջոցների ու լրագրողների դեմ վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով 13 գործից 6-ի հայցվորը նույն անձն է՝ Կարինե Ավանեսյանը։ Վերջինս այս տարվա մարտի 6-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռով, խարդախության համար, դատապարտված է ազատազրկման։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԶԼՄ-ՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՄԲ` ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ

2012 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ, իրականացրեց ԶԼՄ-ների ներգրավվածությամբ` վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով դատական գործերի մոնիտորինգ: Մշտադիտարկման նպատակն էր պարզել, թե ինչպես է զարգանում դատական պրակտիկան` 2010 թ. մայիսի 18-ից ի վեր, երբ օրենքով ուժը կորցրած ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ եւ 136-րդ հոդվածները, իսկ նույն օրն ընդունված` ՀՕ-97-Ն ՀՀ օրենքով փոփոխություններ կատարվեցին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ («Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանությունը») հոդվածում եւ օրենսգիրքը լրացվեց 1087.1-րդ հոդվածով, որով սահմանվեցին պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ