Tag Archives | Վիրավորանք

2013 թ. երրորդ եռամսյակային զեկույց

2013 թ. երրորդ եռամսյակը հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար նկատելիորեն լարված ժամանակշրջան էր։ Դա կապված էր հասարակական կյանքում տեղի ունեցած որոշ իրադարձությունների հետ: Մասնավորապես` լրագրողների աշխատանքի նկատմամբ անհանդուրժողականության դեպքեր արձանագրվեցին քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման փորձի եւ Երեւանի «Փակ շուկան» «Երեւան սիթի» սուպերմարկետի վերածելու դեմ ուղղված քաղաքացիական շարժումների ընթացքում:
Սույն զեկույցն ընդգրկող ժամանակահատվածում 8-ով ավելացան լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով դատական հայցերը եւ այս տարվա ինն ամսվա կտրվածքով դրանց թիվը հասավ 20-ի։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերաքննիչ դատարանը խնդրահարույց որոշում է կայացրել

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հունիսի 26-ին մերժեց «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ի եւ նույնանուն հեռուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանի բողոքը՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մարտի 22-ին կայացրած վճռի այն մասի վերաբերյալ, որով հեռուստաընկերությունը եւ նրա տնօրենը պարտավորվել են վճարելու հայցվոր «Իջեւանի ՃՇՇ» ճանապարհաշինական ՓԲԸ-ի կատարած դատական ծախսերի մի մասը, թեեւ հայցը նույն վճռի առաջին կետով մերժվել էր։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԶԼՄ-ՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՄԲ` ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ

2012 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ, իրականացրեց ԶԼՄ-ների ներգրավվածությամբ` վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով դատական գործերի մոնիտորինգ: Մշտադիտարկման նպատակն էր պարզել, թե ինչպես է զարգանում դատական պրակտիկան` 2010 թ. մայիսի 18-ից ի վեր, երբ օրենքով ուժը կորցրած ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ եւ 136-րդ հոդվածները, իսկ նույն օրն ընդունված` ՀՕ-97-Ն ՀՀ օրենքով փոփոխություններ կատարվեցին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ («Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանությունը») հոդվածում եւ օրենսգիրքը լրացվեց 1087.1-րդ հոդվածով, որով սահմանվեցին պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վտանգավոր նախադեպի վարակ

Զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացումը, հայաստանյան դատաիրավական համակարգում կիրառություն ստանալով, լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ դրսեւորվող ճնշումների հարմար գործիք դարձավ: Այդ իրավախախտումներին վերաբերող` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի դրույթներում տեղ գտած անհստակ ձեւակերպումները նորանոր ընկալումների, տարընթերցումների ու դրսեւորումների առիթ են դառնում: Մինչ վերջերս զարմանք ու տարակուսանք էր առաջացնում լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացնող անձանց կազմը, որը, սակայն, […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքական գործիչներն ինչո՞ւ են հայհոյում լրագրողներին

Ամիսներ առաջ, երբ հայտնի դարձավ, որ «Հետք» օրաթերթի լրագրող Գրիշա Բալասանյանին հեռախոսով վիրավորել եւ նույնիսկ տեղեկանալուց հետո, որ խոսակցությունը ձայնագրվում է, նաեւ սեռական բնույթի հայհոյանքներ է «շռայլել» ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը,մտածելու տեղիք տվեց ոչ միայն վերջինիս վարվեցողությունն ու բառապաշարը, այլեւ լրագրողի վարքը՝ խնդրին միակողմանիորեն չմոտենալու տեսանկյունից: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ իրեն հետաքրքրող հարցով լրագրողը պատգամավորին կարող էր զանգահարել ո´չ վերջինիս բջջայինի համարով, […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դատական քննությունների փակ շրջապտույտ

Պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորված համարելով` լրատվամիջոցի դեմ դատական հայցով, հերքումից բացի, նաեւ ֆինանսական պահանջ ներկայացնելու մարմաջը մեր իրականությունում նոր չէ: «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն այդ խնդրին տարբեր առիթներով առնչվում է վաղուց: Այդպիսի վիճարկումներից մեկը եւ, թերեւս, ամենաձգձգվածը սկսվել է դեռեւս 2008 թվականից, երբ «Հետք» օրաթերթի մայիսի 5-ի համարում տպագրվեց Ոսկան Սարգսյանի «Ո՞ւմ գրպանն են […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռեկտորը հրաժարվեց ընդդեմ լրագրողի հայցից

Ընդամենը երկու դատական նիստ անհրաժեշտ եղավ, որպեսզի Երեւանի հումանիտար ինստիտուտի ռեկտոր Միքայել Ամիրխանյանը գիտակցի ընդդեմ «Հետք» շաբաթաթերթի եւ նրա թղթակից Անի Հովհաննիսյանի իր նախաձեռնած դատական գործի անհեռանկարային լինելը: Նա հրաժարվեց մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցից: Իսկ հոկտեմբերի 14-ին հրապարակված դատական ակտով այս գործը կարճվեց: Հիշեցնենք, որ կողմերի միջեւ կոնֆլիկտն […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռեկտորին քննադատությունը վիրավորել է: Ի՞նչ կասի դատարանը

Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը լրագրողի նկատմամբ հերթական գործն է վարույթ ընդունել: Այս անգամ հայց է ներկայացվել «Հետք» շաբաթաթերթի եւ ինտերնետային հրատարակության թղթակից Անի Հովյաննիսյանի դեմ: Հայցվորը՝ Երևանի հումանիտար ինստիտուտի ռեկտոր Միքայել Ամիրխանյանն է: Նա պահանջում է հերքել Անի Հովհաննիսյանի «Այո, ես բիզնես եմ անում…» հոդվածում («Հետք» N 21, 03.06.2010, էլեկտրոնային հրատարակությունում՝ 07.07. […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2010 թ. առաջին եռամսյակային զեկույց

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՈՒ ԶԼՄ–ՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի եռամսյակային զեկույց (հունվար – մարտ, 2010 թ.) 2010 թվականից սկսած Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն տարեկանից զատ ներկայացնելու է Հայաստանում խոսքի ազատության վիճակի մասին եռամսյակային միջանկյալ զեկույցներ, ընդգրկելով ՝ 1. Խոսքի եւ մամուլի ազատությանը վերաբերող օրենսդրությունն ու դրանում կատարվող փոփոխություներն ու […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԼՄ-ՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ   Ընդդեմ խոսքի ազատության հարձակումների ակտիվությամբ եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների քանակով 2009-ը կարելի է պայմանականորեն բաժանել երկու իրարից տարբեր ժամանակահատվածների. առաջին կիսամյակը բնութագրվեց այն նույն բացասական միտումներով, որոնք բնորոշ էին նախորդ՝ 2008 թվականին, երկրորդը՝ եղավ համեմատաբար հանգիստ: 2009-ի սկզբին ազդեցիկ միջազգային կազմակերպությունները հրապարակեցին 2008 թվականին աշխարհի […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ