Tag Archives | Տեղեկատվական թափանցիկության վարկանիշ
Գրքի շնորհանդես

Գրքի շնորհանդես

Հունվարի 30-ին, Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում կայացավ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հրատարակած «Պետությունը եւ տեղեկատվության հասանելիությունը» եռալեզու գրքի շնորհանդեսը։ Գրքում զետեղված են Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերի՝ 2012 թվականին ԽԱՊԿ-ի կատարած մոնիտորինգի արդյունքները եւ վերլուծությունը։ Ծրագիրն իրականացվել է Հանուն ժողովրդավարության՝ ազգային հիմնադրամի (NED, ԱՄՆ) աջակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին պետական մարմինների կայքերի պատասխանատուները, լրագրողական կազմակերպությունների փորձագետներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության մակարդակը՝ պաշտոնական կայքերի մոնիտորինգի արդյունքներով

2012 թ., տարեկան զեկույց

2012 թվականի ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրեց Հայաստանի պետական մարմինների կայքերի մոնիտորինգ՝ դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով: Հետազոտությունը կատարվեց երկու փուլով. առաջինը՝ փետրվարի 15-ից ապրիլի 15-ը, երկրորդը՝ օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ը:
Սույն հետազոտությունը 2011 թվականին ԽԱՊԿ-ի կատարած նույնանման աշխատանքի տրամաբանական շարունակությունն է։ Սակայն նախորդ մոնիտորինգների համեմատությամբ՝ 2012 թվականին ուսումնասիրված կայքերի քանակը զգալիորեն մեծացավ։ Եթե նախկինում հետազոտվել է 38 պետական մարմնի պաշտոնական կայք, ապա այժմ դրանց թիվը հասավ 52-ի։ Այս բոլորը դիտարկվել են միասնական մեթոդաբանությամբ, որը ներկայացված է սույն զեկույցի համապատասխան բաժնում։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության մակարդակը

Մամլո հաղորդագրություն

2012 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) իրականացրեց Հայաստանի պետական մարմինների կայքերի հերթական մոնիտորինգը՝ դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով: Հետազոտությունը կատարվեց երկու փուլով. առաջինը՝ փետրվարի 15-ից ապրիլի 15-ը, երկրորդը՝ օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ը:
Մոնիտորինգի մեթոդաբանությունը մշակել է Սանկտ Պետերբուրգում գործող Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը: ԽԱՊԿ-ն այդ մեթոդաբանությունը տեղայնացրել է:
Կայքերում գնահատվել են հրապարակված տեղեկությունների առկայությունը (կամ բացակայությունը), ամբողջականությունը, hրատապությունը (օպերատիվությունը), մատչելիությունը (հասանելիությունը` տեխնիկապես):
Կայքերի դիտարկումն իրականացվել է 177 չափորոշիչով, որոնցից 150-ը բովանդակային են, իսկ 27-ը՝ տեխնիկական: Ստացված տվյալների հիման վրա եւ հատուկ մշակված բանաձեւերով հաշվարկվել են տեղեկությունների քանակական եւ որակական գործակիցները, դրանց հիման վրա՝ տեղեկատվական թափանցիկության գործակիցը:
Ուսումնասիրվել է պետական մարմինների 52 կայք (2011 թվականի 38-ի փոխարեն), որոնք պայմանականորեն կարելի է բաժանել 3 խմբի:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության մակարդակը` պաշտոնական կայքերի մոնիտորինգի արդյունքներով

2012 թ., փետրվար-ապրիլ

2012 թվականի փետրվարի 15-ից մինչեւ ապրիլի 15-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրել է Հայաստանի պետական մարմինների (ՊՄ) կայքերի հերթական մոնիտորինգը, որը շարունակությունն է 2010-ին եւ 2011-ին իրականացված համանման դիտարկումների:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության մակարդակը (1-ին փուլ, փետրվար-ապրիլ, 2011 թ.)

Պաշտոնական կայքերի մոնիտորինգի տվյալներով Հակիրճ ամփոփում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2011 թ. փետրվար-ապրիլ ամիսներին իրականացրեց Հայաստանի պետական մարմինների կայքերի մոնիտորինգ՝ դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով: ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը՝ պետական կառույցներից ստանալու պաշտոնական տեղեկատվություն՝ ելնելով անձնական եւ / կամ հասարակական շահերից: Տեղեկությունները, որոնք տնօրինում են պետական իշխանության մարմինները, հանրային սեփականություն են, […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պետական մարմինների տեղեկատվության մատչելիությունը

Ըստ պաշտոնական կայքերի մոնիտորինգի տվյալների Սույն հետազոտության նպատակը պետական իշխանության մարմինների (այսուհետ՝ ՊՄ) տեղեկատվության մատչելիության ընթացիկ մակարդակի որոշումն է, այսինքն՝ պարզելը, թե դրանց պաշտոնական կայքերը որքանո՞վ են բավարարում հասարակության տեղեկատվական պահանջմունքները, եւ արդյո՞ք այդ կայքեր այցելելով յուրաքանչյուր քաղաքացի կարող է ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը, եւ արդյո՞ք օրենքով նախատեսված ողջ տեղեկատվությունն է տեղադրվում պաշտոնական կայքերում: Հետազոտությունն […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ