Tag Archives | Տեղեկատվության ազատություն
Գրքի շնորհանդես

Գրքի շնորհանդես

Հունվարի 30-ին, Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում կայացավ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հրատարակած «Պետությունը եւ տեղեկատվության հասանելիությունը» եռալեզու գրքի շնորհանդեսը։ Գրքում զետեղված են Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերի՝ 2012 թվականին ԽԱՊԿ-ի կատարած մոնիտորինգի արդյունքները եւ վերլուծությունը։ Ծրագիրն իրականացվել է Հանուն ժողովրդավարության՝ ազգային հիմնադրամի (NED, ԱՄՆ) աջակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին պետական մարմինների կայքերի պատասխանատուները, լրագրողական կազմակերպությունների փորձագետներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության մակարդակը՝ պաշտոնական կայքերի մոնիտորինգի արդյունքներով

2012 թ., տարեկան զեկույց

2012 թվականի ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրեց Հայաստանի պետական մարմինների կայքերի մոնիտորինգ՝ դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով: Հետազոտությունը կատարվեց երկու փուլով. առաջինը՝ փետրվարի 15-ից ապրիլի 15-ը, երկրորդը՝ օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ը:
Սույն հետազոտությունը 2011 թվականին ԽԱՊԿ-ի կատարած նույնանման աշխատանքի տրամաբանական շարունակությունն է։ Սակայն նախորդ մոնիտորինգների համեմատությամբ՝ 2012 թվականին ուսումնասիրված կայքերի քանակը զգալիորեն մեծացավ։ Եթե նախկինում հետազոտվել է 38 պետական մարմնի պաշտոնական կայք, ապա այժմ դրանց թիվը հասավ 52-ի։ Այս բոլորը դիտարկվել են միասնական մեթոդաբանությամբ, որը ներկայացված է սույն զեկույցի համապատասխան բաժնում։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության մակարդակը

Մամլո հաղորդագրություն

2012 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) իրականացրեց Հայաստանի պետական մարմինների կայքերի հերթական մոնիտորինգը՝ դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով: Հետազոտությունը կատարվեց երկու փուլով. առաջինը՝ փետրվարի 15-ից ապրիլի 15-ը, երկրորդը՝ օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ը:
Մոնիտորինգի մեթոդաբանությունը մշակել է Սանկտ Պետերբուրգում գործող Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը: ԽԱՊԿ-ն այդ մեթոդաբանությունը տեղայնացրել է:
Կայքերում գնահատվել են հրապարակված տեղեկությունների առկայությունը (կամ բացակայությունը), ամբողջականությունը, hրատապությունը (օպերատիվությունը), մատչելիությունը (հասանելիությունը` տեխնիկապես):
Կայքերի դիտարկումն իրականացվել է 177 չափորոշիչով, որոնցից 150-ը բովանդակային են, իսկ 27-ը՝ տեխնիկական: Ստացված տվյալների հիման վրա եւ հատուկ մշակված բանաձեւերով հաշվարկվել են տեղեկությունների քանակական եւ որակական գործակիցները, դրանց հիման վրա՝ տեղեկատվական թափանցիկության գործակիցը:
Ուսումնասիրվել է պետական մարմինների 52 կայք (2011 թվականի 38-ի փոխարեն), որոնք պայմանականորեն կարելի է բաժանել 3 խմբի:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարզային և համերկրային լրատվամիջոցների ազատությունը. գնահատականներ և ինքնագնահատականներ

2009 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, տեղական լրատվամիջոցների մոնիտորինգին զուգահեռ, երկրի բոլոր մարզերում ու Երեւանում ԶԼՄ-ների, հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում կատարեց նաեւ փորձագիտական հետազոտություն, որի նպատակն էր պարզել՝ ԶԼՄ-ների համար տեղեկությունների մատչելիության աստիճանը, ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու դեպքերը եւ լրատվամիջոցների շահերի պաշտպանության հարցերում հասարակական, քաղաքական եւ պետական տարբեր կառույցների դերակատարությունը, լրագրողական համերաշխության աստիճանը եւ […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ