Tag Archives | տեղեկատվության մատչելիություն

«Բաց կառավարման գործընկերության» շրջանակում տեղեկատվության ազատության զարգացման ուղղությամբ Հայաստանի պարտավորությունների կատարման մասին

2011 թվականի հոկտեմբերից Հայաստանն անդամակցում է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) միջազգային նախաձեռնությանը, ինչի շրջանակում ստանձնած պարտավորություններից երեքը վերաբերում է տեղեկատվության ազատության զարգացմանը, մասնավորապես, դրանք են`
-երկրի բարձրաստիճան պաշտոնատար անձանց (ԲՊԱ) եկամուտների հայտարարագրերի թափանցիկության ապահովում,
-ՀՀ պետական մարմինների պաշտոնական կայքերի բովանդակության ստանդարտացում,
-տեղեկատվության մատչելիության վերաբերյալ` պետական ծառայողների գիտելիքների եւ հմտությունների զարգացում:
2013 թվականի փետրվարից դեկտեմբեր ամիսներին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության աջակցությամբ, իրականացրեց այս պարտավորությունների կատարման մոնիտորինգ, ինչպես նաեւ փորձեց գնահատել պետական ծառայողների` տեղեկատվության ազատության մատչելիությունն ապահովելուն վերաբերող գիտելիքներն ու հմտությունները:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ