Tag Archives | տեղեկություններ ստանալու իրավունք

2015 թվականի առաջին կիսամյակի զեկույց

2015 թվականի առաջին կիսամյակը հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար չափազանց բարդ եւ լարված ժամանակաշրջան էր։ Նրանք ստիպված են եղել աշխատել խիստ անբարենպաստ պայմաններում, բախվելով իրենց նկատմամբ կիրառված բազմաթիվ ֆիզիկական բռնությունների, օրինական մասնագիտական գործունեության այլ խոչընդոտումների, խոսքի ազատությանը սպառնացող տարաբնույթ սահմանափակումների։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2014 թ. ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

2014 թվականը ԶԼՄ-ների գործունեության համար բարդ ժամանակահատված էր։ Այն աչքի ընկավ իշխանության տարբեր կառույցների եւ դրանց ներկայացուցիչների կողմից իրականացված խոսքի ազատության սահմանափակման փորձերով, լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ կիրառված ճնշումներով ու խոչընդոտումներով:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2014 թ. երրորդ եռամսյակի զեկույց

2014թ. երրորդ եռամսյակում, ինչպես եւ առաջին կիսամյակի ընթացքում, ԽԱՊԿ-ն արձանագրել է իշխանության տարբեր կառույցների կողմից խոսքի ազատությունը սահմանափակելու փորձեր, ԶԼՄ-ների եւ լրագրողների նկատմամբ տարաբնույթ ճնշումներ: Լրագրողական միջավայրում մտահոգության գլխավոր առարկա դարձավ դատական ատյանների հետեւողականությունը՝ պարտավորեցնել ԶԼՄ-ներին բացահայտել տեղեկատվության աղբյուրը:
Այս տարվա երրորդ եռամսյակում ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2 դեպք, ԶԼՄ-ների եւ նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 7 փաստ, տեղեկատվության ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 1 դեպք:
2014թ. երրորդ եռամսյակում 5-ով ավելացան լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով դատական հայցերը:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2014 թ. առաջին կիսամյակի զեկույց

2014թ. առաջին կիսամյակը իշխանության տարբեր կառույցների կողմից խոսքի ազատության սահմանափակման փորձերի եւ ԶԼՄ-ների վրա կոշտ ճնշումների ժամանակաշրջան էր:
Հետեւելով խոսքի ազատության ասպարեզում տիրող իրավիճակին եւ ուսումնասիրելով ԶԼՄ-ների եւ լրագրողների գործունեության պայմանները, ԽԱՊԿ-ն շարունակում է արձանագրել նրանց իրավունքների խախտումների դեպքերը: Այդպիսի փաստերի ընդհանուր թիվը, 2013թ. առաջին կիսամյակի համեմատ, 2014-ին նվազել է՝ 46 եւ 44:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԽԱՊԿ-ի դատական գործերը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, տեղեկատվություն ստանալու իր իրավունքը պաշտպանելու համար, հայցեր է ներկայացնում ՀՀ վարչական դատարան:

2013 թվականի հունիսի 4-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն գրավոր հարցում էր ուղղել ՀՀ տրասպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել ՀՀ տարածքում հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգի անցման վերաբերյալ: ԽԱՊԿ-ին հետաքրքրող հարցերն էին՝ 2012 թ. նոյեմբերի 23-ից հետո, երբ չկայացած համարվեց ՀՀ վերգետնյա թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներդրման եւ կառավարման ծառայությունների ձեռքբերման մրցույթը, արդյո՞ք հայտարարվել է նոր մրցույթ. եթե այո, ապա ովքե՞ր են մասնակիցները, եւ ի՞նչ պայմաններ են սահմանված. եթե մրցույթ չի հայտարարվել, ապա ինչպիսի՞ սցենար է ընտրվել եւ հաստատվել`թվային հեռարձակման ցանցի կառուցման եւ կառավարման համար:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եռամսյա եւ տարեկան պարբերականությամբ հանրությանն է ներկայացնում հայաստանյան լրատվամիջոցների եւ դրանց աշխատակիցների գործունեության միջավայրն ու խնդիրները, խոսքի ազատության վիճակը, ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտումները ներառող զեկույցներ։

2013 թ. հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար նկատելիորեն լարված ժամանակշրջան էր։ Դա կապված էր ներքաղաքական եւ հասարակական կյանքում տեղի ունեցած որոշ կարեւոր իրադարձությունների համապատկերում ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների համար առաջացած անբարենպաստ պայմանների հետ: Մասնավորապես` այս տարին ներառում էր նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրությունները, ինչպես նաեւ տեղի ունեցան մի շարք քաղաքացիական շարժումներ (քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման փորձի, Երեւանի «Փակ շուկան» «Երեւան սիթի» սուպերմարկետի վերածելու, Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու դեմ ուղղված): Իսկ նման իրադարձությունները, որպես կանոն, ուղեկցվում են հասարակական-քաղաքական հարաբերությունների լարվածությամբ եւ խոսքի ազատությանը սպառնացող սահմանափակումներով, ինչի հետեւանքով ավելանում են լրագրողների աշխատանքի նկատմամբ անհանդուրժողականության տարաբնույթ դեպքերը:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչական դատարանը բավարարեց ԽԱՊԿ-ի հայցապահանջը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՝ ՀՀ վարչական դատարան ներկայացրած հայցապահանջով ՀՀ տրասպորտի եւ կապի նախարարության գործողությունները (անգործությունը) նոյեմբերի 22-ին կայացված վճռով ոչ իրավաչափ ճանաչվեցին։

Մինչ այս՝ հունիսի 4-ին, ԽԱՊԿ-ը գրավոր հարցում էր ուղղել նախարար Գագիկ Բեգլարյանին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել ՀՀ տարածքում հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգի անցման վերաբերյալ: ԽԱՊԿ-ին հետաքրքրում էր, թե նախարարության գնահատող հանձնաժողովի 2012 թ. նոյեմբերի 23-ին կայացրած այն որոշումից հետո, որով ՀՀ վերգետնյա թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներդրման եւ կառավարման ծառայությունների ձեռքբերման մրցույթը համարվել էր չկայացած, արդյո՞ք հայտարարվել է այդպիսի նոր մրցույթ։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՎՃռաբեկն էլ վերադարձրեց ԽԱՊԿ-ի բողոքը

ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց վերադարձնելու Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի բողոքը՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ 2012 թ. դեկտեմբերի 13-ի որոշման վերաբերյալ։ Վերջինս մերժել էր ԽԱՊԿ-ի բողոքը՝ դատական առաջին ատյանի՝ նույն թվականի օգոստոսի 3-ին կայացրած վճռի այն մասին առնչությամբ, որով օրինաչափ էր համարվել պահանջված փաստաթղթերի պատճենները Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից ԽԱՊԿ-ին չտրամադրելը։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գրքի շնորհանդես

Գրքի շնորհանդես

Հունվարի 30-ին, Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում կայացավ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հրատարակած «Պետությունը եւ տեղեկատվության հասանելիությունը» եռալեզու գրքի շնորհանդեսը։ Գրքում զետեղված են Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերի՝ 2012 թվականին ԽԱՊԿ-ի կատարած մոնիտորինգի արդյունքները եւ վերլուծությունը։ Ծրագիրն իրականացվել է Հանուն ժողովրդավարության՝ ազգային հիմնադրամի (NED, ԱՄՆ) աջակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին պետական մարմինների կայքերի պատասխանատուները, լրագրողական կազմակերպությունների փորձագետներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերաքննիչը մերժեց ԽԱՊԿ-ին

Դեկտեմբերի 13-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մերժեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի բողոքը ՀՀ վարչական դատարանի օգոստոսի 3-ին կայացրած վճռի այն մասի վերաբերյալ, որով օրինաչափ էր համարվել վերահեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների հետ կնքված պայմանագրերի պատճենները Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից ԽԱՊԿ-ին չտրամադրելը։
Հիշեցնենք, որ տեղեկություններ ստանալու հայցով դատական այս գործընթացը սկսվել է դեռեւս 2011 թ. ապրիլին, այն բանից հետո, երբ ՀՌԱՀ-ն, ԽԱՊԿ-ի պաշտոնական հարցմանն ի պատասխան, հայտնել էր, թե պատճենահանման ենթակա չեն գաղտնիք պարունակող փաստաթղթերը։ ԽԱՊԿ-ի հարցումը վերաբերում էր ՀՀ տարածքում թվային ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների արտոնագրման թիվ 6, 12-14 եւ 16-25 մրցույթներին ներկայացված հայտերի եւ կից փաստաթղթերի պատճենները ստանալուն։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ