Tag Archives | Տպագիր ԶԼՄ-ներ

ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ

Ամփոփիչ զեկույց

2013 թ. ապրիլ-դեկտեմբեր ժամանակահատվածում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ, իրականացրեց հայաստանյան ԶԼՄ-ների մոնիտորինգ` դրանց հրապարակումներում ատելության խոսքի (hate speech) վերհանման նպատակով:
Ներկայացվող վերլուծությամբ ամփոփվել են իննամսյա դիտարկմամբ ստացված տվյալները:
Հետազոտվել է հայաստանյան 9 լրատվամիջոց` 3 հեռուստաընկերություն («Հ1» հանրային, «Երկիր մեդիա», «Կենտրոն»), 3 տպագիր ԶԼՄ («Ազգ» , «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ» օրաթերթեր), 3 առցանց ԶԼՄ («1in.am», «7or.am», «Tert.am» լրատվական կայքեր): Հեռուստաընկերությունների դիտարկման օբյեկտ են հանդիսացել լրատվական ծրագրերի հիմնական թողարկումների նյութերը («Հ1»-ի եթերում` «Հայլուր», «Երկիր մեդիայի» եթերում` «Երկիրն այսօր»/«Երկրի շաբաթը», «Կենտրոնի» եթերում` «Էպիկենտրոն»), ինչպես նաեւ` այդ թողարկումներին հաջորդող վերլուծական հաղորդումները (համապատասխանաբար` «Տեսանկյուն», «Երկրի հարցը», «Ուրվագիծ»):

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ատելության խոսքի դրսեւորումները Հայաստանյան ԶԼՄ-ներում

Միջանկյալ զեկույց

2013 թ. ապրիլից Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ, իրականացնում է հայաստանյան ԶԼՄ-ների մշտադիտարկում` դրանց հրապարակումներում ատելության խոսքի (hate speech) վերհանման նպատակով: Ըստ մոնիտորինգն իրականացրած խմբի` սույն հետազոտությունը թույլ է տալիս պարզել ատելություն պարունակող արտահայտությունների քանակն ու բնույթը եւ կարող է նպաստել, որ հայաստանյան լրատվամիջոցները նկատելիորեն նվազեցնեն կամ առհասարակ զերծ մնան դրանց գործածումից:
Մշտադիտարկման մեթոդաբանությունը կատարելագործելու նպատակով`2013 թ. մարտի 18-ից 31-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրեց փորձնական («պիլոտային») դիտարկում: Սրան հաջորդեց հիմնական հետազոտությունը: Այն կատարվում է երկու փուլով։ Առաջինն ընդգրկում է 2013 թ. ապրիլ-հուլիս ամիսները, երկրորդը կիրականացվի օգոստոս-դեկտեմբեր ժամանակահատվածում:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ