Անվտանգությո՞ւն, թե՞ շղարշ կոռուպցիայի համար. պետության առաջին 3 դեմքերի անվերահսկելի ծախսերը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացնում է նոր նախագիծ «Օրենսդրական բացերի ազդեցությունը ԶԼՄ-ների գործունեության վրա» թեմայով։

Ձեզ ենք ներկայացնում առաջին ֆիլմը՝ «Գնումների մասին»  օրենքում կատարված վերջին փոփոխությունների մասին, որի արդյունքում պետության առաջին 3 դեմքերի՝ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի  ներկայացուցչական ծախսերը դարձել են պետական գաղտնիք՝ այդպիսով խոչընդոտ ստեղծելով տեղեկատվության ազատության համար։

 

Share