2009 թ. սեպտեմբեր – հոկտեմբերին

2009 թ. սեպտեմբեր – հոկտեմբերին ԽԱՊԿ-ը Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականացրել է խոսքի եւ ԶԼՄ-ների ազատության, ինչպես նաեւ տեղեկատվության ազատության զարգացման վերլուծության եւ գնահատման արտասահմանյան փորձի ուսումնասիրության կարճաժամկետ ծրագիր, որից հետո նախապատրաստել է այդ փորձի կիրառմամբ Հայաստանի տեղեկատվական ոլորտում հասարակական շահերի պաշտպանությանը միտված ծրագիր:

2009 թ. հունիսից սեպտեմբեր ԽԱՊԿ-ը Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ իրականացրել է Հայաստանում Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի ծրագրերի մոնիտորինգ: Դրա հիման վրա ներկայացվել է հաշվետվություն, որը ներառվել է «Արեւելյան գործընկերության» անդամ 5 երկրների (Ադրբեջան, Հայաստան, Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա) մասին միասնական զեկույցի մեջ:

2006-2009 թթ. ԽԱՊԿ-ը Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի եւ Նիդեռլանդների Թագավորության կառավարության աջակցությամբ իրականացրել է «Հասարակական շահերի պաշտպանություն՝ տարածաշրջանային ԶԼՄ-ների եւ լրագրողական կազմակերպությունների գործունեության ուժեղացման միջոցով» եռամյա ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ԽԱՊԿ փորձագետները ուսումնասիրել են տարածաշրջանային ԶԼՄ-ների գործունեությունը, դրա արդյունքներով՝ մշակել խորհուրդներ եւ առաջարկություններ, մարզերում կազմակերպել «կլոր սեղաններ»՝ մարզային ԶԼՄ-ների, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքական եւ հասարակական գործիչների մասնակցությամբ: Քննարկվել են խոսքի, մամուլի, տեղեկատվության ազատության, լրագրողների իրավունքների պաշտպանության հրատապ խնդիրներ: Ծրագրի իրականացման առաջին երկու տարում նաեւ տեղական հեռուստաալիքներով կազմակերպվել են նույն թեմաներով հաղորդումներ: Ծրագրի շրջանակներում նաեւ կատարվել է սոցիոլոգիական հետազոտություն՝ մարզային ԶԼՄ-ների լսարանի տեղեկատվական պահանջմունքները պարզելու նպատակով, ինչպես նաեւ՝ մարզերում եւ մայրաքաղաքում ԶԼՄ-ների եւ հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում փորձագիտական հարցում։ Մոնիտորինգի եւ սոցիոլոգիական ու փորձագիտական հետազոտությունների արդյունքների վերլուծությամբ ու համադրմամբ մշակվել են տեղական ԶԼՄ-ների գործունեության բարելավմանն ուղղված առաջարկություններ: Ծրագրի ավարտին հրատարակվել է «ԶԼՄ-ները եւ հանրային շահերի պաշտպանությունը» ժողովածուն:

2006 թ. փետրվարից մայիս Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ ԽԱՊԿ-ն իրականացրել է «Հրատապ հասարակական-քաղաքական խնդիրների լուսաբանումը «Երկիր մեդիա»-ի եւ մարզային հեռուստաընկերությունների եթերում» ծրագիրը: Դրա նպատակը երկրի առջեւ ծառացած հրատապ խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների եւ առաջատար հասարակական կազմակերպությունների տեսակետների եւ մոտեցումների լուսաբանումն էր, ինչպես նաեւ՝ հեռուստաեթերում տեղեկատվական ոլորտի, ամենից առաջ՝ ԶԼՄ-ների եւ լրագրողների գործունեության խնդիրների քննարկումը: Ծրագրի շրջանակներում պատրաստվել եւ «Երկիր մեդիայի» ու մարզային 10 հեռուստաընկերութուններով հեռարձակվել են «Մամուլի ակումբ» եւ «Մամուլի ակումբ+» հեռուստահաղորդաշարերը, որոնք կարճ ժամանակում բավական բարձր վարկանիշ են ձեռք բերել: Հետագայում այդ ծրագիրը շարունակել են գործընկեր կազմակերպությունները (ԵՄԱ, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ):

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.