• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • Հաշվետվություններ
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • AM
    • EN
    • RU
No Result
View All Result
Բաժանորդագրվել

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

«Ես կտրականապես դեմ եմ քո կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն արտահայտելու քո իրավունքը»
-ՎՈԼՏԵՐ
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

Ահա այսպիսի բազմակարծություն

Սեպտեմբերի 7, 2010
in Հոդվածներ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արդեն 5 ամիս իրականացնում է մայրաքաղաքի տարբեր մամուլի ակումբներում հասարակական-քաղաքական գործիչների ասուլիսների՝ հեռուստալուսաբանումների մոնիտորինգ: Այդ ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն մանրամասն վերլուծությունից հետո, սակայն վերջին ժամանակաշրջանի կարեւորագույն իրադարձության՝ Հայ-ռուսական համաձայնագրերի վերաբերյալ տարբեր գործիչների ասուլիսների լուսաբանումն այնքան բնորոշ ընդանուր միտումներ դրսեւորեց, որ հարկ համարեցինք դրան անդրադառնալ այժմ:

Եվ այսպես, օգոստոսի 19-21-ը կայացավ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պետական այցը Հայաստան, ստորագրվեց Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին Արձանագրությունը, ըստ որի ժամկետ է սահմանվում 49 տարին` նախկին 25-ի փոխարեն: Այնուհետեւ՝ տեղի ունեցավ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Բնական է, որ այդ ընթացում, եւ դրանից հետո լրատվության ամենակարեւոր թեմանները ՌԴ նախագահի այցն էր, հայ-ռուսական հարաբերություները, ռազմաբազաների, Հարավային Կովկասի անվտանգության խնդիրները: Եվ երեւանյան մամուլի ակումբներում էլ ասուլիսներ էին կազմակերպվում՝ հիշյալ թեմաների շուրջ տարբեր քաղաքական ուժերի տեսակետները ստանալու համար: Օգոստոսի 23-ից 31-ը  այդ թեմայով մոտ մեկ տասնյակ ասուլիս է կազմակերպվել: Մենք հետեւել ենք դրանցից 6-ին՝ օգոստոսի 23-ին քաղաքագետ Ալեքսանդր Մանասյան, նույն օրը՝ ընդդիմադիր գործիչ Կարապես Ռուբինյան, 24-ին՝ «ժառանգության» ներակացուցիչներ Ստեփան Սաֆարյան եւ Ռուբեն Հակոբյան (համատեղ), նրանցից ընդամնեը կես ժամ հետո՝ նույն ակումբում «Եվրոպայան ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյան, օգոստոսի 25-ին՝ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյան, եւ օգոստոսի 31-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան:

Միայն թվարկումը բավարար է հասկանալու համար, որ մամուլի ակումբներում քիչ թե շատ բազմակարծություն ապահովված էր: Իսկ ինչպիսին էր թեմայի շուրջ բազմակարծությունը եթերում:

Համեմատենք ըստ օրերի.

Օգոստոսի 23. «Դե ֆակտո» ակումբում ընդդիմադիր գործիչ, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանն էր: Բանախոսն ակնհայտ քննադատական դիրքորոշում ուներ ստորագրված արձանագրության, ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ: Այս ասուլիսը եթերային հեռարձակում ունեցող ոչ մի հեռուստաընկերություն չէր նկարահանում, եւ բնականաբար այն չլուսաբանվեց: Կարապես Ռուբինյանի ասուլիսից ընդամենը 30 րոպե անց «Արմատ» ակումբում նույն խնդիրների շուրջ խոսում էր արդեն ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ, «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Մանասյանը: Այս ասուլիսը լուսաբանում էր 4 հեռուստաընկերություն:

Էլ ավելի հետաքրքիր էր հաջորդ օրը նույն՝ «Դե ֆակտո» ակումբում տեղի ունեցած ասուլիսների լուսաբանման համեմատությունը: Սկզբում թեմայի շուրջ խոսեցին «Ժառանգության» ներկայացուցիչներ Ստեփան Սաֆարյանն ու Ռուբեն Հակոբյանը: Նկարահանում էր 4 հեռուստաընկերություն: Նույն ակումբում առաջինի ավարտից մոտ կես ժամ անց ասուլիսի տեղը զբաղացրեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը, որի գնահատականները խիստ լոյալ էին, ի տարբերություն «Ժառանգության» քննադատական հայացքի: Այս երկրորդ ասուլիսը նկարահանում էր 7 հեռուստաընկերություն: Թե ինչո՞ւ երեք հեռուստաընկերության չէր հետաքրքրել ընդդիմադիր կուսակցության կարծիքը՝ անհասկանալի է: Համենայն դեպս՝ լրագրողական ստեղծագործության, անաչառության եւ անկողմնակալության սկզբունքների տեսանկյունից:

Օգոստոսի 25-ին «Հենարան» ակումբում թեմայի շուրջ իր կարծիքներն էր ներկայացնում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Մայրաքաղաքային եւ հանրապետական սփռում ունեցող 10 հեռոսւատընկլերություն լուսաբանեց: Ընդսմին, այս ասուլիսը միակն էր անցած օրերի նույն թեմայով ասուլիսներից, որ լուսաբանվեց Հայաստանի հանրային հեռուստաընեկության «Հայլուր» լրատվական ծրագրով:

Վերջապես՝ ներքաղաքական ու արտաքին քաղաքական խնդիրների, այդ թվում հայ-ռուսական հարաբերությունների շուրջ օգոստոսի 31-ին ասուլիս էր տալիս ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Այն նկարահանում էր 6 հեռուստաընկերություն, այդ թվում Հ1-ը, որը սակայն չանդրադարձավ բանախոսի հիմնական մտքերին՝ իշխանափոխության անհրաժեշտությանը, արտաքին քաղաքականության ձախողումներին եւ այլն: Ներկայացրեց միայն իրենց հետաքրքրող (քննարկվող թեմայի հետ քիչ առնչություն ունեցող) մի հարցի պատասխան՝ նույն հարցի շուրջ այլ գործիչների պատասխանների համադրությամբ:

Ահա այսպիսի մեկշաբաթյա «բազմակարծություն» հայկական հեռուստաեթերում:

Մեսրոպ Հարությունյան

ԽԱՊԿ փորձագետ

Պիտակներ. Ասուլիսների լուսաբանումԲազմակարծությունՀայկական հեռուստաեթեր

Հարակից Հոդվածներ

Հոդվածներ

Գերատեսչություններն արձագանքում են ՀԿ-ների հայտարարություններին

Մարտի 2, 2021
«Ա1+»-ը դատարանում․ չհաղթահարված անարդարություն
Հոդվածներ

«Ա1+»-ը դատարանում․ չհաղթահարված անարդարություն

Դեկտեմբերի 30, 2020
Բիզնեսն ընդդեմ մամուլի
Հոդվածներ

Բիզնեսն ընդդեմ մամուլի

Դեկտեմբերի 8, 2020

Հետևեք մեզ

Կարդալ նաև

  • Գերատեսչություններն արձագանքում են ՀԿ-ների հայտարարություններին
  • «Ա1+»-ը դատարանում․ չհաղթահարված անարդարություն
  • Բիզնեսն ընդդեմ մամուլի
  • Ընդդիմությունն ընդդեմ մամուլի
  • Ազգային ժողովի փոխնախագահի մի անիմաստ նախաձեռնության մասին

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: info.cpfe@gmail.com

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • AM
    • EN
    • RU
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ