• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • Հաշվետվություններ
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • AM
    • EN
    • RU
No Result
View All Result
Բաժանորդագրվել

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

«Ես կտրականապես դեմ եմ քո կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն արտահայտելու քո իրավունքը»
-ՎՈԼՏԵՐ
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

Ռեկտորին քննադատությունը վիրավորել է: Ի՞նչ կասի դատարանը

Սեպտեմբերի 14, 2010
in Հոդվածներ

Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը լրագրողի նկատմամբ հերթական գործն է վարույթ ընդունել: Այս անգամ հայց է ներկայացվել «Հետք» շաբաթաթերթի եւ ինտերնետային հրատարակության թղթակից Անի Հովյաննիսյանի դեմ: Հայցվորը՝ Երևանի հումանիտար ինստիտուտի ռեկտոր Միքայել Ամիրխանյանն է: Նա պահանջում է հերքել Անի Հովհաննիսյանի «Այո, ես բիզնես եմ անում…» հոդվածում («Հետք» N 21, 03.06.2010, էլեկտրոնային հրատարակությունում՝ 07.07. 2010), բերված փաստերը, ինչպես նաեւ՝ փոխհատուցել  իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու պատճառով կրած վնասները:

Ըստ երեւույթին հայցվորին վիրավորել է այն, որ երիտասարդ լրագրողուհին առանց գույները խտացնելու լուսաբանել է մասնավոր բուհի իրավիճակը եւ այն բարքերը, որ այստեղ արմատավորել է ռեկտորը: Ընդսմին, դա արել է միանգմայն օբյեկտիվ կերպով՝ ներկայացնելով եւ Միքայել Ամիրխանյանի, եւ ուսանողների, եւ ծնողների կարծիքները: Պարզապես հրապարակումից պարզորոշ զգացվում է, թե ով է ասում ճշմարտությունը, իսկ ով՝ կեղծում եւ փորձում արդարանալ (մենք խորհուրդ ենք տալիս մեր ընթերցողներինhttp://hetq.am/am/society/head-of-a-university/ կայքում կարդալ Անի Հովհաննիսյանի հոդվածն ու գնահատել նրա օբյեկտիվությունը):

Ինչպես երեւում է հոդվածից, ռեկտորը փորձել է փող շորթել՝ շահագործելով ուսանողների աշխատանքը, ընդ որում՝ այնքան անթաքույց, որ դա վերջիններիս զայրույթն է հարուցել: Բուհի շրջանավարտներն իրենց դիպլոմներում հայտնաբերում են առարկաներ, որոն չեն էլ անցել: Ընդունելության քննությունները ձեւական են՝ հարցազրույցի տեսքով եւ կարող են անցկացվել ցանկացած պահի՝ առանց հստակ ժամկետների: Ավելին, համարյա պաշտոնապես զեղչ է սահմանված այն ուսանողների համար, ովքեր ինստիտուոտւմ սովորելու համար կբերեն նոր մարդկանց: Ինչ վերաբերում է դասախոսների պրոֆեսիոնալ մակարդակին, ապա դրա մասին  ուսանողների բողոքները Մ. Ամիրխանյանը զրպարտություն է համարում: Հետաքրքիր է, իսկ այս ամենի մասին տեղյա՞կ է, արդյոք, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, որն այս տարի մասնավոր բուհերի միանգամայն հիմնավորված «զտումներ» կատարեց:

Ի միջի այլոց, Անի Հովհաննիսյանի հոդվածին ուշադրություն դարձնելու դեպքում՝ մտորելու տեղ կունենան նաեւ հարկային ու իրավապահ մարմիները: Այնինչ՝ Երեւանի հումանիտար ինստիտուտի ռեկտորն ինքն է դիմել դատարան եւ հերքում է պահանջում. ինչպես ասում են՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է…

Անի Հովհաննիսյանն իր հերթին դիմել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին՝ իրեն իրավաբանական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Եվ նման օգնություն նրան ցույց կտրվի. լրագրողի շահերը դատարանում կպաշտպանի ԽԱՊԿ իրավաբան Օլգա Սաֆարյանը: Հետքարքիր է, որ վերջերս հայցվորը զանգահարել է փաստաբանին եւ հանդիպում խնդրել: Սպասվում էր, որ ռեկտորը կընդունի իր սխալները եւ կգնա հաշտության: Սակայն նա դարձյալ խոսել է հրապարակման մեջ եղած փաստերը հերքելու մասին եւ կողմերը պայմանավորվել են… հանդիպել դատարանում: Գործով առաջին նիստը նախատեսված է սեպտեմբերի 16-ին:

Ի դեպ, այս կոնֆլիկտը բավականին բնորոշ է. տարբեր մակարդակի պաշտոնյաները իրենց հասցեին քննադատությունն ընդունում են իբրեւ վիրավորանք եւ փորձում են լրագրողների ու ԶԼՄ-ների հետ իրենց հաշիվները պարզել դատարանի միջոցով: Նման սպառնալիքների մասին լրագրողական կազմակերպություները նախազգուշացնում էին, երբ երկրում վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացում էր իրականացվում, այսինքն՝ նման իրավախախտումների համար պատասխանատվությունը քրեականից տեղափոխվեց քաղաքացիական իրավահարաբերութունների ոլորտ: Սակայն հիմա կարեւոր է, թե ինչպես իրենց կպահեն դատարաններն ընդհանրապես, եւ այս դեպքում՝ մասնավորապես…

Աշոտ Մելիքյան

ԽԱՊԿ նախագահ

Պիտակներ. Դատական հայցԶրպարտությունՀերքումՎիրավորանքՎիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացում

Հարակից Հոդվածներ

Հոդվածներ

Գերատեսչություններն արձագանքում են ՀԿ-ների հայտարարություններին

Մարտի 2, 2021
«Ա1+»-ը դատարանում․ չհաղթահարված անարդարություն
Հոդվածներ

«Ա1+»-ը դատարանում․ չհաղթահարված անարդարություն

Դեկտեմբերի 30, 2020
Բիզնեսն ընդդեմ մամուլի
Հոդվածներ

Բիզնեսն ընդդեմ մամուլի

Դեկտեմբերի 8, 2020

Հետևեք մեզ

Կարդալ նաև

  • Գերատեսչություններն արձագանքում են ՀԿ-ների հայտարարություններին
  • «Ա1+»-ը դատարանում․ չհաղթահարված անարդարություն
  • Բիզնեսն ընդդեմ մամուլի
  • Ընդդիմությունն ընդդեմ մամուլի
  • Ազգային ժողովի փոխնախագահի մի անիմաստ նախաձեռնության մասին

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: info.cpfe@gmail.com

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • AM
    • EN
    • RU
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ