• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • Հաշվետվություններ
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • AM
    • EN
    • RU
No Result
View All Result
Բաժանորդագրվել

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

«Ես կտրականապես դեմ եմ քո կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն արտահայտելու քո իրավունքը»
-ՎՈԼՏԵՐ
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

Ռեկտորը հրաժարվեց ընդդեմ լրագրողի հայցից

Հոկտեմբերի 14, 2010
in Հոդվածներ

Ընդամենը երկու դատական նիստ անհրաժեշտ եղավ, որպեսզի Երեւանի հումանիտար ինստիտուտի ռեկտոր Միքայել Ամիրխանյանը գիտակցի ընդդեմ «Հետք» շաբաթաթերթի եւ նրա թղթակից Անի Հովհաննիսյանի իր նախաձեռնած դատական գործի անհեռանկարային լինելը: Նա հրաժարվեց մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցից: Իսկ հոկտեմբերի 14-ին հրապարակված դատական ակտով այս գործը կարճվեց:

Հիշեցնենք, որ կողմերի միջեւ կոնֆլիկտն առաջացել է «Հետք» շաբաթաթերթի 2010 թվականի հունիսի 3-ի 21-րդ համարում  (www.hetq.am կայքում տեղադրվել է 07.06. 2010 թ.) հրապարակված «Այո, ես բիզնես եմ անում…» հոդվածի առնչությամբ: Հոդվածի հեղինակը՝ Անի Հովհաննիսյանը, քննադատորեն է լուսաբանել այդ մասնավոր բուհի իրավիճակը եւ այն բարքերը, որ այստեղ արմատավորել է ռեկտորը: Ընդ որում, հրապարակման մեջ երկու կողմերի՝ ինստիտուտի ղեկավարության եւ ուսանողների ու նրանց ծնողների տեսակետներն էլ ներկայացված են:

Հոդվածից ակնհայտ է դառնում, որ ռեկտորը «բիզնես է անում» (դատելով ըստ ամենայնի՝ ոչ անհաջող)՝ շահագործելով ուսանողների աշխատանքը եւ խախտելով աշխատանքային օրենսդրությունը: Ընդունելության քննություններն այս բուհում ձեւական են՝ հարցազրույցի տեսքով եւ կարող են անցկացվել ցանկացած պահի՝ առանց հստակ ժամկետների: Ավելին, համարյա պաշտոնապես զեղչ է սահմանված այն ուսանողների համար, ովքեր ինստիտուտում սովորելու համար կբերեն նոր մարդկանց: Բուհի շրջանավարտներն իրենց դիպլոմներում հայտնաբերում են առարկաներ, որոնք ընդհանրապես չեն անցել: Իսկ դասախոսների պրոֆեսիոնալ մակարդակը ուսանողների բազմաթիվ բողոքների պատճառ է դարձել:

Այսուհանդերձ, ռեկտորին բարկացրել էր քննադատական հոդվածը եւ փոխանակ ընդունելու սխալներն ու աշխատելու խնդիրների լուծման վրա, նա դիմել էր դատարան՝ պահանջելով հերքել հրապարակման մեջ եղած տեղեկությունները եւ փոխհատուցել «իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորելու» պատճառով կրած վնասները: Այնինչ, դատաքննության ընթացքում ինստիտուտից պահանջված յուրաքանչյուր փաստաթուղթ բազմաթիվ նոր հարցեր էր առաջացնում: Լրագրողի շահերը դատարանում պաշտպանող Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրավաբան Օլգա Սաֆարյանի կարծիքով՝  երեւան եկան լուրջ հիմքեր, որպեսզի մասնավոր բուհի ռեկտորի գործունեությամբ հետաքրքրվեն հարկային եւ իրավապահ մարմինները:

Ինչպես երեւում է, ինքը՝ Միքայել Ամիրխանյանն էլ հասկացավ, որ ինչքան ձգվում է դատաքննությունը, այնքան ավելի բարդ իրավիճակում է հայտնվում ինքը: Հավանաբար այդ պատճառով էլ արդեն երկրորդ դատական նիստում ռեկտորը հրաժարվեց հայցից, եւ դատարանին մնում էր միայն ընդունել համապատասխան վճիռը:

Սրանով, իհարկե, կարելի է կոնֆլիկտը համարել սպառված: Սակայն դրանից օգտակար դասեր կարող են քաղել եւ լրագրողները, եւ նրանք, ովքեր սվիններով են ընդունում ցանկացած քննադատություն իրենց հասցեին, փորձում են վրեժ լուծել տուգանքներով ու պարտադրված հերքումներով: Նախ՝ ԶԼՄ-ների եւ նրանց ներկայացուցիչների համար դատարանում առավել հեշտ է պաշտպանվել, երբ հրապարակումը հիմնված է հավաստի, փաստաթղթերով ամրապնդված փաստերի վրա: Իսկ լրագրողների հետ հաշիվներ մաքրելու սիրահարները, մինչեւ դատարաններ դիմելը, պետք է լրջորեն մտածեն՝ արժե՞ դա անել, երբ, իսկապես ձեռքերդ մաքուր չեն:

Աշոտ Մելիքյան

ԽԱՊԿ նախագահ

Պիտակներ. Դատական հայցԶրպարտությունԸնդդեմ լրագրողիՀերքումՎիրավորանքՎիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացում

Հարակից Հոդվածներ

Հոդվածներ

Գերատեսչություններն արձագանքում են ՀԿ-ների հայտարարություններին

Մարտի 2, 2021
«Ա1+»-ը դատարանում․ չհաղթահարված անարդարություն
Հոդվածներ

«Ա1+»-ը դատարանում․ չհաղթահարված անարդարություն

Դեկտեմբերի 30, 2020
Բիզնեսն ընդդեմ մամուլի
Հոդվածներ

Բիզնեսն ընդդեմ մամուլի

Դեկտեմբերի 8, 2020

Հետևեք մեզ

Կարդալ նաև

  • Գերատեսչություններն արձագանքում են ՀԿ-ների հայտարարություններին
  • «Ա1+»-ը դատարանում․ չհաղթահարված անարդարություն
  • Բիզնեսն ընդդեմ մամուլի
  • Ընդդիմությունն ընդդեմ մամուլի
  • Ազգային ժողովի փոխնախագահի մի անիմաստ նախաձեռնության մասին

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: info.cpfe@gmail.com

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • AM
    • EN
    • RU
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ