• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • Հաշվետվություններ
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • AM
    • EN
    • RU
No Result
View All Result
Բաժանորդագրվել

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

«Ես կտրականապես դեմ եմ քո կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն արտահայտելու քո իրավունքը»
-ՎՈԼՏԵՐ
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

Քաղաքական գործիչներն ինչո՞ւ են հայհոյում լրագրողներին

Մայիսի 31, 2011
in Հոդվածներ

Ամիսներ առաջ, երբ հայտնի դարձավ, որ «Հետք» օրաթերթի լրագրող Գրիշա Բալասանյանին հեռախոսով վիրավորել եւ նույնիսկ տեղեկանալուց հետո, որ խոսակցությունը ձայնագրվում է, նաեւ սեռական բնույթի հայհոյանքներ է «շռայլել» ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը,մտածելու տեղիք տվեց ոչ միայն վերջինիս վարվեցողությունն ու բառապաշարը, այլեւ լրագրողի վարքը՝ խնդրին միակողմանիորեն չմոտենալու տեսանկյունից: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ իրեն հետաքրքրող հարցով լրագրողը պատգամավորին կարող էր զանգահարել ո´չ վերջինիս բջջայինի համարով, այլ ասենք՝ ինչ-որ գրասենյակի, որտեղ հավանական է, որ նա գտնվեր: Բայց քանի որ Գրիշա Բալասանյանը զանգահարել է Ռուբեն Հայրապետյանի բջջայինի համարով՝ չենթադրելով, որ նա գուցե տվյալ պահին «առողջական խնդիրներ» է ունեցել, «լարված եւ նյարդային վիճակում» է եղել, «հանգամանքների բերումով առաջացել է նաեւհուզմունք», ուստի այս պատճառով էլ պատգամավորը «չտիրապետելով իրեն,արտահայտություններ» է արել (մեջբերումները դատական նիստի ընթացքում նրափաստաբանի խոսքից են):

Այս առիթով «Հետքի» լրագրողի հայցադիմումն, ընդդեմ ԱԺ պատգամավոր ՌուբենՀայրապետյանի, Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարանի վարույթում է, գործը քննության ընթացքում է: Լրագրողը դատարանից պահանջումէ պարտավորեցնել պատգամավորին իրենից ներողություն խնդրելու եւ վճարելուփոխհատուցում: Ռեալիստորեն տրամադրված՝ սպասենք-տեսնենք, թե ինչ վերջաբան կարձանագրվի:

Ավաղ, այս միջադեպը պատգամավոր-լրագրող հարաբերության մեջ միակը չէ:

Օրեր առաջ լրագրողի նկատմամբ անհանդուրժողականության նույնաբնույթ վարքագիծ դրսեւորեց ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ Սաշիկ Սարգսյանը (նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը): Այս դեպքում՝ «առողջական խնդիրները», «լարված եւ նյարդային վիճակը», «միգուցե,չտիրապետելով իրեն, արտահայտություններ անելը» մեկտեղվել են ԱԺ միջանցքում, երբ «Հրապարակ» թերթի թղթակից Մարինե Խառատյանը մոտեցել եւ պատգամավորին հարցրել է,թե արդյոք նա պատրաստվում է առաջադրվել գալիք խորհրդարանական ընտրություններում: Քանի որ այս իրավիճակում չի եղել հեռախոսային անջրպետ, պատգամավորը խլել է լրագրողիձայնագրիչը, նրան անվանել «լկտի» եւ ասել. «Ի՞նչ իրավունք ունես ինձ հարց տաս»: Պարզաբանում լսելուց հետո էլ չի վարանել եւ, փաստորեն, «չտիրապետելով իրեն»… Մնացածը հայտնի է՝ անկաշկանդ արտահայտվել է անպարկեշտ բառապաշարով…

Ի դեպ, այս պատգամավորն անցած տարի սեպտեմբերին էլ ԱԺ բուֆետում բղավելովհարձակվել էր «Հայկական ժամանակի» թղթակից Լուսինե Բարսեղյանի վրա, երբ վերջինսփորձել էր լուսանկարել ներկա պատգամավորներին:

Ակնհայտ է, որ պատգամավոր-լրագրող «շփման գոտում» հետաքրքրասեր լրագրողների հարցերին հայհոյանքներով պատասխանելու դեպքերը ավելի հաճախակի են դառնում: Եվ եթե լրագրողների հատաքրքրասիրությունը, ոմանց համար անցանկալի հարցեր ուղղելը բացատրվում է զուտ մասնագիտության պահանջներով, ապա մեր «ընտրյալ» օրենսդիրների հայհոյախոսելու սովորությունը ոչ մի արդարացված բացատրություն չունի, բացի այն, որ վկայում է անձի բարեկրթության աստիճանի մասին: Այս առիթով մասնագետները գտնում են, որ անձը բարեկրթությանը պետք է հաղորդակից դառնա դեռեւս օրորոցայինի մեղեդիների ներքո:

«Հայհոյախոսությունը եւ նման բնույթի այլ արատներ պայմանավորված ենառավելապես անհատի վատ դաստիարակությամբ, մտքի աղքատությամբ, հոգեկանոլորտի սնանկությամբ եւ անորակ ու հիվանդագին ժառանգականառանձնահատկություններով»,- ասել է ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը։

Իսկ պլատոնական ուսմունքի համաձայն՝ արտաբերված ձայնը կամ խոսքը չի կորչում, այլշրջում է տիեզերքում եւ որոշ ժամանակ անց վերադառնում արտաբերողին։

Արդյո՞ք այս ամենը հայտնի է մեր ոչ այնքան կրթյալ օրինաստեղծներին: Եթե ոչ, ապա հայտնում ենք նրանց՝ ի գիտություն: Իսկ եթե այո, ապա դարձյալ մնում է անհասկանալի, թե ինչու են նրանք հայհոյում լրագրողներին: Չէ՞ որ վերջիններս իրենց մասնագիտական պարտականությունն են կատարում, ասել է թե՝ ե´ւ հարց տալու իրավունք ունեն, ե´ւ լուսանկարելու, ե´ւ անգամ «պատուհանից ներխուժելու», եթե հանրային հետաքրքրություն ներկայացնող հարց պետք է պարզել: Իսկ Ազգային ժողովի աշխատանքները, հայտնի է,լուսաբանում են նախեւառաջ հավատարմագրված լրագրողները: Եւ եթե լրագրողն արդեն այդ շենքում է, ուրեմն պարտավոր է իր գործն անել…

Պիտակներ. Դատական հայցՎիրավորանքՎիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացումՏեղեկատվական պահանջմունքների բավարարում

Հարակից Հոդվածներ

Հոդվածներ

Գերատեսչություններն արձագանքում են ՀԿ-ների հայտարարություններին

Մարտի 2, 2021
«Ա1+»-ը դատարանում․ չհաղթահարված անարդարություն
Հոդվածներ

«Ա1+»-ը դատարանում․ չհաղթահարված անարդարություն

Դեկտեմբերի 30, 2020
Բիզնեսն ընդդեմ մամուլի
Հոդվածներ

Բիզնեսն ընդդեմ մամուլի

Դեկտեմբերի 8, 2020

Հետևեք մեզ

Կարդալ նաև

  • Գերատեսչություններն արձագանքում են ՀԿ-ների հայտարարություններին
  • «Ա1+»-ը դատարանում․ չհաղթահարված անարդարություն
  • Բիզնեսն ընդդեմ մամուլի
  • Ընդդիմությունն ընդդեմ մամուլի
  • Ազգային ժողովի փոխնախագահի մի անիմաստ նախաձեռնության մասին

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: info.cpfe@gmail.com

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • AM
    • EN
    • RU
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ