• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • Հաշվետվություններ
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • ru RU
  • hy AM
  • en EN
No Result
View All Result
ԽԱՊԿ/CPFE/КЗСС
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

Դատական վճիռներ` քաղաքական ենթատեքստով

Հուլիսի 21, 2011
in Հոդվածներ

Ինչպես այս տարեսկիզբը նշանավորվեց հայտնի քաղաքական գործիչների կամ նրանց շրջապատի կողմից լրատվամիջոցների նկատմամբ ներկայացված դատական հայցերի աննախադեպ շքերթով, ճիշտ նույնկերպ հունիս ամիսն սկսվեց հանրության ուշադրության կենտրոնում հայտնված այդ գործերի դատական վճիռների հրապարակմամբ: Հունիսի 6-ին, 7-ին, 8-ին եւ 9-ին մեկը մյուսին հաջորդեցին «Ժամանակ» օրաթերթի եւ Բելլա ու Սեդրակ Քոչարյանների, «Հետք» օրաթերթի լրագրող Գրիշա Բալասանյանի եւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի, «Երկիր» օրաթերթի եւ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի, «Հայկական ժամանակ» օրաթերթի եւ ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լեւոն Սարգսյանի, Ռուբեն Հայրապետյանի միջեւ ծագած դատական վեճերի՝ այս պահի հանգուցալուծումները: Վերջին գործի առնչությամբ սպասվում էր թերթի՝ վերաքննիչ բողոքի վճիռը: Ինչպես եւ կանխատեսում էինք՝ դատական թնջուկներից ծնունդ առած այս վճիռները կայացվեցին ի շահ այն կողմի, որն առավել ծանր է կշռում՝ իր ունեցած իշխանական եւ/ կամ ֆինանսական լծակներով:

Եվ այսպես՝ Քոչարյանների հայցը բավարարվեց մասամբ. նրանց հասցված վիրավորանքն ու զրպարտությունը գնահատվեց առավելագույն` 3 միլիոն դրամի չափով, բայց մերժվեց փաստաբանական ծախսերի համար նրանց ակնկալած մյուս 3 միլիոն դրամը: Տիգրան Արզաքանցյանի հայցը եւս բավարարվեց մասամբ. նրա չհանդուրժած վիրավորանքը գնահատվեց 200 000 դրամ (իր ակնկալած 3 միլիոն դրամի փոխարեն), փաստաբանական ծախսը՝ 80 000 դրամ (568 000 դրամի փոխարեն), եւս 8 000 դրամ էլ՝ որպես պետական տուրք: ԱԺ երեք պատգամավորների հայցն ընդդեմ «Հայկական ժամանակի», առաջին ատյանի դատարանը մասնակի բավարարել էր՝ թերթին պարտավորեցնելով երեք պատգամավորներից յուրաքանչյուրին վճարել 2 միլիոն 44 հազար դրամ (ընդհանուր` 6 միլիոն 132 000 դրամ), հունիսի 9-ին հրապարակված վճռով թերթի վերաքննիչ բողոքը մերժվեց: Իսկ ահա այն իրավիճակում, երբ պատգամավորն էր վիրավորել լրագրողի արժանապատվությունը՝ նրան հայհոյելով, փաստորեն, այս վիրավորանքը դրամական արժեք չստացավ. մերժվեցին լրագրող Գրիշա Բալասանյանի՝ ե´ւ քրեական, ե´ւ քաղաքացիական պատասխանատվության ենթարկելու հայցերն՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի:

Թվարկվածից՝ «Երկիր» օրաթերթի դեմ կայացված վճիռը, գուցե եւ, կարելի է համարել փոքր-ինչ մխիթարական՝ զուտ լրատվամիջոցից պահանջված գումարի չափի առումով (288 000 դրամ՝ 3 միլիոնի փոխարեն), սակայն՝ միայն առաջին հայացքից: Փաստն այն է, որ այս ամենն առավել տեսանելի է դարձնում բազմիցս մատնանշված այն հանգամանքը, որ մեր իրականությունում դատական համակարգը վերածվել է քաղաքական ուղղակի կամ անուղղակի պահանջների կատարածուի: Բացի այս, անկախ քաղաքական դաշտում ունեցած տարիների փորձառությունից, հանրային ճանաչում ստացած որոշ գործիչներ այդպես էլ չեն կամենում կամ կարողանում փորձառություն ձեռք բերել՝ լրագրողների եւ լրատվամիջոցների հետ քաղաքակիրթ շփման մեջ եւ ծայրաստիճան զգայուն են իրենց հասցեին հնչող որեւէ քննադատության նկատմամբ, ինչի արդյունքն էլ դառնում է անցանկալի լրատվամիջոցի նկատմամբ հաշվեհարդար տեսնելը՝ դատական իշխանության կիրառմամբ: Այս գործընթացի տխուր շարունակությունը կարող է լինել այն, որ ինքնագրաքննության մեջ հայտնված յուրաքանչյուր լրագրող կամ լրատվամիջոց, գուցե թե, ավելի երկար մտատանջությունների մեջ ընկնի՝ անգամ սեփական տեսակետը, կարծիքը, եզրահանգումը կամ վերլուծությունը հրապարակելուց առաջ: Եվ դա էլ, գուցե թե, առավել միագույն դարձնի ինտերնետային ու տպագիր մամուլը՝ ինչպիսին է հայկական գորշ հեռուստաեթերը: Այս ամենի վերջնանպատակն էլ, գուցե, հենց դա է…

Աննա ԱԼՈՅԱՆ

ԽԱՊԿ փորձագետ

Պիտակներ. Դատական հայցԸնդդեմ լրագրողիԼրատվամիջոցների ներգրավվածությամբ դատական գործերՀայց` ընդդեմ լրագրողիՎիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացում

Հարակից Հոդվածներ

Էքստրեմալ լրագրություն․ դասընթաց լրագրողների համար
Հոդվածներ

Էքստրեմալ լրագրություն․ դասընթաց լրագրողների համար

Սեպտեմբերի 22, 2024
Մեդիա օրենսդրության բարեփոխումները և դրանց փոխկապակցվածությունը ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի զարգացման հետ
Հոդվածներ

Մեդիա օրենսդրության բարեփոխումները և դրանց փոխկապակցվածությունը ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի զարգացման հետ

Մայիսի 24, 2024
Ատելության խոսք և խոսքի ազատություն. որտե՞ղ են սահմանները․ դասընթաց լրագրողների համար
Հոդվածներ

Ատելության խոսք և խոսքի ազատություն. որտե՞ղ են սահմանները․ դասընթաց լրագրողների համար

Մարտի 25, 2024

Կարդալ նաև

  • Էքստրեմալ լրագրություն․ դասընթաց լրագրողների համար
  • Մեդիա օրենսդրության բարեփոխումները և դրանց փոխկապակցվածությունը ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի զարգացման հետ
  • Ատելության խոսք և խոսքի ազատություն. որտե՞ղ են սահմանները․ դասընթաց լրագրողների համար
  • Զրպարտությունը և վիրավորանքը ԶԼՄ-ների հրապարակումներում. օրենսդրական կարգավորումներ, միջազգային նորմեր և հայաստանյան պրակտիկա․ դասընթաց լրագրողների համար
  • Գերատեսչություններն արձագանքում են ՀԿ-ների հայտարարություններին

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Բաժանորդագրվել
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: [email protected]

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • ru RU
  • hy AM
  • en EN
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.