• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • AM
    • EN
    • RU
No Result
View All Result
Բաժանորդագրվել

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

«Ես կտրականապես դեմ եմ քո կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն արտահայտելու քո իրավունքը»
-ՎՈԼՏԵՐ
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

CV-ների գաղտնազերծում՝ դատարանի միջոցով

Սեպտեմբերի 24, 2012
in Հոդվածներ

Մեկ տարուց ավելի ձգվող դատական գործընթացի արդյունքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն վերջապես հնարավորություն ստացավ տեղեկանալու, թե ինչպիսի մասնագիտական պատրաստվածություն ունեն Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի իրականացրած մրցույթներում հաղթած մի շարք հեռուստաընկերությունների կադրերը։ Սա կարելի է համարել արհեստականորեն ստեղծված  արգելքի հաղթահարում։

Սակայն դեռեւս ամեն ինչ ավարտված չէ…

ՀՀ վարչական դատարանի օգոստոսի 3-ին կայացրած վճռով մասնակի բավարարվեց ԽԱՊԿ-ի հայցն ընդդեմ ՀՌԱՀ-ի։ Ըստ այդմ՝ ոչ իրավաչափ ճանաչվեց ՀՌԱՀ-ի` հեռուստաընկերությունների աշխատակիցների անձնական թերթիկների տրամադրումը մերժելու գործողությունը, եւ վերջինս պարտավորվեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին տրամադրելու այդ անձնական թերթիկները (CV-ները): Հայցը մերժվել է՝ վերահեռարձակում իրականացնելու վերաբերյալ երրորդ անձանց հետ կնքված պայմանագրերը չտրամադրելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու եւ դրանք տրամադրել պարտավորեցնելու պահանջների մասով։ Սեպտեմբերի 3-ին ԽԱՊԿ-ն վճռի այս մասի վերաբերյալ կրկին բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։ Բողոքի լսումը նշանակված է նոյեմբերի 22-ին։

Իսկ ՀՌԱՀ-ն վարչական դատարանի այս վճիռը չի բողոքարկել։  Փաստորեն, հանձնաժողովը միայն դատարանի միջամտությամբ համոզվեց, որ CV-ները չեն կարող գաղտնիք պարունակող փաստաթղթեր համարվել։

Հիշեցնենք, որ 2011 թ. փետրվարի 21-ին ԽԱՊԿ-ն պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՌԱՀ` ստանալու ՀՀ տարածքում թվային ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների արտոնագրման թիվ 6, 12-14 եւ 16-25  մրցույթներին ներկայացված հայտերի եւ կից փաստաթղթերի պատճենները: Պատասխան նամակում ՀՌԱՀ-ն հայտնել էր, որ պատճենահանման ենթակա չեն գաղտնիք պարունակողները: Ըստ ՀՌԱՀ-ի` այդպիսիք էին մրցույթների հայտերին կից փաստաթղթերում առկա վերահեռարձակման պայմանագրերը եւ ընկերությունների աշխատակիցների անձնական թերթիկները (CV): Ամբողջական տեղեկություններ ստանալու իրավունքի իրացման համար՝ ԽԱՊԿ-ն նույն թվականի ապրիլի 11-ին դիմել էր ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՌԱՀ-ի: 2011 թ. սեպտեմբերի 27-ին ԽԱՊԿ-ի հայցը մերժվեց։  ԽԱՊԿ-ն վարչական դատարանի այս վճիռը բողոքարկեց վերադաս ատյան։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 2012 թ. փետրվարի 2-ին ԽԱՊԿ-ի բողոքը բավարարեց, ըստ որի՝ ՀՀ վարչական դատարանի վճիռը բեկանվեց, եւ գործն ուղարկվեց նույն դատարան նոր քննության: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, այս որոշումը կայացնելիս, «գտավ, որ առաջին ատյանի դատարանի վճիռը չի կարող համարվել հիմնավորված եւ պատճառաբանված, քանի որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ գնահատականներ է տվել եւ դրանք հաստատել է` առանց համապատասխան վերաբերելի ապացույցների առկայության»։ Ասել է թե՝ վճիռը կայացվել է՝ առանց լիարժեք քննություն կատարելու եւ անհրաժեշտ ապացույցներ ու հիմնավորումներ ունենալու։ Վստահաբար կարելի է ասել, որ ՀՌԱՀ-ի ներկայացուցիչը ԽԱՊԿ-ի պահանջած փաստաթղթերը նաեւ դատարանին չի ներկայացրել՝ հետազոտելու։ Թերեւս, դատարանը չի էլ պահանջել՝ բավարարվելով միայն պատասխանող կողմի չհիմնավորված հայտարարություններով՝  թե CV-ների տրամադրումով կխախտվի մարդկանց անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը, կամ թե՝ երրորդ անձանց հետ կնքված վերահեռարձակման պայմանագրերը հրապարակման երթակա չեն՝ առանց պայմանագրերի կողմերի համաձայնության։

ՀՀ վարչական դատարանում գործի քննությունը երկրորդ անգամ տեղի ունեցավ հուլիսի 19-ին, իսկ վճիռը, ինչպես արդեն ասվել է, հրապարակվեց 2012 թ. օգոստոսի 3-ին։

Աննա ԱԼՈՅԱՆ

ԽԱՊԿ փորձագետ

Պիտակներ. Դատական հայցՀայկական հեռուստաեթերՀեռուստահեռարձակողների լիցենզավորում

Հարակից Հոդվածներ

Հոդվածներ

Գերատեսչություններն արձագանքում են ՀԿ-ների հայտարարություններին

Մարտի 2, 2021
«Ա1+»-ը դատարանում․ չհաղթահարված անարդարություն
Հոդվածներ

«Ա1+»-ը դատարանում․ չհաղթահարված անարդարություն

Դեկտեմբերի 30, 2020
Բիզնեսն ընդդեմ մամուլի
Հոդվածներ

Բիզնեսն ընդդեմ մամուլի

Դեկտեմբերի 8, 2020

Հետևեք մեզ

Կարդալ նաև

  • Գերատեսչություններն արձագանքում են ՀԿ-ների հայտարարություններին
  • «Ա1+»-ը դատարանում․ չհաղթահարված անարդարություն
  • Բիզնեսն ընդդեմ մամուլի
  • Ընդդիմությունն ընդդեմ մամուլի
  • Ազգային ժողովի փոխնախագահի մի անիմաստ նախաձեռնության մասին

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: info.cpfe@gmail.com

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • AM
    • EN
    • RU
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ