• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • Հաշվետվություններ
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • AM
No Result
View All Result
Բաժանորդագրվել

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

«Ես կտրականապես դեմ եմ քո կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն արտահայտելու քո իրավունքը»
-ՎՈԼՏԵՐ
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

Հայտարարություն

Հունվարի 23, 2013
in Հայտարարություններ

Հունվարի 21-ին՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի առաջին իսկ օրը, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ կայանալիք հանդիպումների ընթացքում  խոչընդոտվեց լրագրողի մասնագիտական գործունեությունը։ Թեկնածուի հետ՝ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում, ապա նաեւ՝ Ավան վարչական շրջանի մշակույթի տանը կազմակերպված հանդիպմանը մասնակցելու հնարավորությունից զրկվեց «Yerkir.am» կայքի թղթակից Ագնեսա Խամոյանը, չնայած որ նա հավատարմագրված է եղել լուսաբանելու երկու հանդիպումներն էլ։

Առաջին դեպքը չէ, որ ՀՀ նախագահի մասնակցությամբ ծրագրված միջոցառումների ընթացքում խտրականություն է դրսեւորվում այս կամ այն լրատվամիջոցի ներկայացուցչի նկատմամբ։ Սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահի` Գյումրի կատարած այցի ժամանակ տեղական ԶԼՄ-ների լրագրողներն էին զրկվել երկրի ղեկավարի հետ կազմակերպված ճեպազրույցին մասնակցելու հնարավորությունից։ Երկու դեպքում էլ հանդիպումների կազմակերպիչները նման մոտեցումը պատճառաբանեցին տարածքի սահմանափակությամբ, ինչն, ըստ մեզ, համոզիչ չէ։

Մենք՝ ներքոստորագրյալներս, գտնում ենք, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ տեղի է ունեցել խտրական մոտեցում, ըստ այդմ՝ հերթական անգամ ԶԼՄ-ները բաժանվել են յուրայինների եւ օտարների, ինչը չափազանց արատավոր երեւույթ է՝ հատկապես ընտրությունների ժամանակ։

Գնահատելի է այն փաստը, որ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչը հայցել է լրագրողների ներողամտությունը, սակայն անընդունելի է նախատեսվող այն մոտեցումը, ըստ որի՝ հավատարմագրված լրագրողները միջոցառումներին մասնակցելու են ռոտացիոն սկզբունքով։

Այս կապակցությամբ՝ եւ՛ Սերժ Սարգսյանի, եւ՛մյուս թեկնածուների նախընտրական շտաբերին կոչ ենք անում հանդիպումներ եւ միջոցառումներ կազմակերպելիս այնպիսի վայրեր եւ կարգ նախատեսել, որոնք թույլ կտան քարոզարշավը լուսաբանող բոլոր լրագրողների համար ապահովել հավասար, ոչ խտրական պայմաններ։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԱՄՈՒԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ» ՀԿ

ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

«ՀԵՏԱՔՆՆՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

LRAGIR.AM

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ

ԿԱՆԱՆՑ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 «ՍՊԻՏԱԿԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԽՈՒՄԲ» ՀԿ

«ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏԵԼԻՔԻ ԿԱՐԻՔ» ՀԿ

ՍԱԽԱՐՈՎԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

«ԷԿՈԼՈՒՐ» ՀԿ

«ԱՄԲՐԵԼԼԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ» ՀԿ

«ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՀԿ

«ԵՐԱՇԽԻՔ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ 
«ՍՈՑԻՈՍԿՈՊ» ԿԵՆՏՐՈՆ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԶՈՀԵՐ» ՀԿ

«ԱՍՏՂԱՑՈԼՔ» ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԿ

ՄԱՐՏՈՒՆՈՒ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԸՆԴԴԵՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ

23. 01. 2013 թ.

Հարակից Հոդվածներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 20, 2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 13, 2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 1, 2022

Հետևեք մեզ

Կարդալ նաև

  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: info.cpfe@gmail.com

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • AM
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ