2013 թ. փետրվարից մինչև 2014-ի փետրվար

2013 թ. փետրվարից մինչև 2014-ի փետրվար ԽԱՊԿ-ը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» աջակցությամբ իրականացրել է Բաց կառավարման գործընկերության (Open Government Partnership) միջազգային նախաձեռնության շրջանակում տեղեկատվության ազատության զարգացմանն ուղղված՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման դիտարկում։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա պատրաստվել և հրապարակվել են փորձագիտական եզրակացություններ և ամփոփիչ վերլուծական զեկույց։ Մշակվել են նաեւ առաջարկություններ պետական մարմինների պաշտոնական կայքերի բովանդակության ստանդարտացման համար: Այս առաջարկությունների մեծ մասը օգտագործվել է 2013 թ. դեկտեմբերի 26-ին «Ինտերնետ ցանցում պետական ​​մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջների հաստատման մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ:

2013 թ. փետրվարից մինչև 2014 թ. հունվար «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի» աջակցությամբ ԽԱՊԿ-ն իրականացրել է «ԶԼՄ-ները նախագահական ընտրությունների տարում. իրավիճակի դիտարկում և արձագանք տեղեկատվական ոլորտի մարտահրավերներին» ծրագիրը, որով խոսքի ազատության ոլորտում իրավիճակի ուսումնասիրություն է կատարվել։ Միջոցներ են ձեռնարկվել նաև՝ պաշտպանելու ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքները։ Ծրագրի շրջանակներում իրականացվել է լրատվամիջոցների հրապարակումների մշտադիտարկում՝ ատելության խոսքի բացահայտման և դրա հաղթահարման հնարավորությունների վերլուծության համար։ Ուսումնասիրությունների արդյունքները ներկայացված են ԽԱՊԿ-ի կայքի համապատասխան բաժինների վերլուծական զեկույցներում։

2012 թ. հունվարից 2013-ի հունվար Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ, իրականացրել է «ԶԼՄ-ները եւ 2012 թ. ընտրությունները. տեղեկատվական ոլորտի իրավիճակի հետազոտություն եւ հակազդում խոսքի ազատությանն ուղղված սպառնալիքներին» ծրագիրը։ Նախատեսված էր իրագործել երկու դիտարկում. 2012 թվականի ընտրարշավի ընթացքում մայրաքաղաքի մամուլի ակումբներում տարբեր քաղաքական ուժերի անցկացրած ասուլիսների հեռուստատեսային լուսաբանումների մոնիտորինգ, ինչպես նաեւ` ԶԼՄ-ների դեմ զրպարտության եւ վիրավորանքի հետ կապված հայցերով դատական գործերի մոնիտորինգ։ Հետազոտությունների արդյունքները ներկայացված են վերլուծական զեկույցներում, որոնք տեղադրված են ԽԱՊԿ-ի կայքի համապատասխան բաժիններում։ Ծրագրի շրջանակում պատրաստվել եւ հրապարակվել են եռամսյակային զեկույցներ` Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին, կազմակերպվել են մամուլի ասուլիսներ եւ «կլոր սեղաններ»։

 

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.