2013 թ. սեպտեմբերից մինչև 2014-ի մարտ ԽԱՊԿ-ը «Քաունթերփարթ ինթերնեշնլ- Հայաստան» կազմակերպության աջակցությամբ իրականացված ծրագրով ԶԼՄ-ներում վիրավորանքի և զրպարտության հետ կապված դատական գործերի մշտադիտարկում է անցկացրել։ Ստացված տվյալների հիման վրա պատրաստվել է վերլուծական զեկույց, որը քննարկվել է ամփոփիչ «կլոր սեղանին» և տեղադրվել ԽԱՊԿ-ի կայքում։