2014 թ. ապրիլից մինչեւ նոյեմբեր ԽԱՊԿ-ը «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ անցկացրել է նախարարությունների եւ գերատեսչությունների, ինչպես նաեւ ՀՀ մարզպետարանների պաշտոնական կայքերի դիտարկում՝ տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով։ Ձեռք բերված տվյալների հիման վրա պատրաստվել է զեկույց և հրապարակվել է «Պետական կայքերի բովանդակության ստանդարտացումը և տեղեկատվական բացերը» գիրքը երեք լեզուներով`հայերեն, անգլերեն եւ ռուսերեն: