• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • Հաշվետվություններ
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • ru RU
  • hy AM
  • en EN
No Result
View All Result
ԽԱՊԿ/CPFE/КЗСС
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

«Նոր իշխանությունը դեմ է տեղեկատվության ազատությանն ու գնումների թափանցիկությանը». Hraparak.am

Մայիսի 2, 2019
in Մենք ԶԼՄ-ներում
Security or a Veil for Corruption?

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է մի նախագիծ, որով կառավարությունը ոչնչացնում է տեղեկատվության ազատության եւ թափանցիկ գործելաոճի մասին հեղափոխական պատկերացումները։ Խոսքն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծի մասին է՝ փոփոխություն կատարել «Գնումների մասին» օրենքում, որը կառավարությունը՝ ի դեմս արդարադատության նախարարության, որոշել է մերժել։
Նախագծով առաջարկվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բառերը:

Սրանով նախագծի հեղինակներն ուզում են բացել եւ հրապարակային դարձնել պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական եւ ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի եւ ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների մասին տեղեկատվությունը, քանի որ այն «հանդիսանում է խիստ արժեքավոր եւ այն անհրաժեշտ է լրագրողական հետաքննություն իրականացնելու համար, ինչպես նաեւ լրջորեն նվազեցնում է պետության հաշվետվողականությունը»։ Այսինքն, այն օրենսդրական փոփոխությունը, որ ՀՀԿ-ն ընդունել էր, որպեսզի թաքնվի հանրության աչքից եւ կարողանա մերժել լրագրողական հարցումները՝ իրենց կատարած ծախսերի, գնումների հետ կապված, պարզվեց՝ Փաշինյանի իշխանության սրտով է։ Սա արդեն որերորդ դեպքն է, որ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի «հագով կարված կոստյումն» այնքան է դուր գալիս երիտասարդ հեղափոխականներին, որ չեն պատրաստվում դա իրենց վրայից հանել։

Բայց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որը վաղը զեկուցելու է այս նախագիծը, որոշել է մերժել առաջարկը՝ դրա համար ներկայացնելով երկարաշունչ դեկլարատիվ հիմնավորումների մի ամբողջ շարք։ Զեյնալյանն այնպես է հիմնավորում խոսքի ազատության ու տեղեկատվության ազատության ապահովմանն ուղղված այս նախաձեռնության դեմ իր դիրքորոշումը, որ անգամ նախորդ իշխանության գուրուները մեծ ցանկության դեպքում չէին կարողանա այդպես «հիմնավոր» հիմնավորել իրենց հակադեմոկրատական տեսակետը։ Եվ այդ դիրքորոշմանը կողմ է իրավապաշտպանությամբ զբաղված Արտակ Զեյնալյանը, իսկ դրա տակ ստորագրել է ինքը՝ նախկին լրագրող ու խոսքի ազատության ջատագով Նիկոլ Փաշինյանը։
Օրինակ՝ Զեյնալյանը կարծում է, որ «տեղեկատվության ազատության իրավունքը բացարձակ չէ եւ կարող է սահմանափակվել օրենքով նախատեսված հիմքերով՝ վերը նշված նպատակներից ելնելով»։ Ահա այսպիսի դեմոկրատական եւ լիբերալ մոտեցում ունի ժամանակին լրագրողների իրավունքների պաշտպանության ջատագով, ազատ խոսքի աննկուն առաջամարտիկ Արտակ Զեյնալյանը, ով այսօր 180 աստիճանով փոխվել, դարձել է իսկական չինովնիկ՝ փողկապը ձիգ կապած, դեկլարատիվ մտքերով, փակ դռների ետեւում ինֆորմացիան պահելու կողմնակից, ում համար թերեւս պաշտոնը սկզբունքներից առավել արժեքավոր է։ Արտակ Զեյնալյանը, վստահաբար, նույնկերպ կողմ կլիներ նաեւ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու վերաբերյալ նախորդ կառավարության որոշմանը, որն ատամներով պաշտպանում ու հիմնավորում էր այն ժամանակվա նախարար Դավիթ Հարությունյանը։ Եթե նա լիներ նախորդ կառավարության անդամ, ու նրան հանձնարարական տրվեր արդարացնել լրագրողների առջեւ դռներ փակելու քաղաքական որոշումը, Զեյնալյանը հաստատ դա կաներ, նույնիսկ Դավիթ Հարությունյանից էլ ավելի մեծ համոզմունքով, որ դա ճիշտ որոշում է։

Արտակ Զեյնալյանն իր մի քանի էջանոց «հիմնավորումներում» փորձել է իրավական առումով «բացատրել», թե ինչու իրենք չեն կարող ընդունել այս փոփոխությունները՝ առաջարկելով նախագծով քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ: Այսինքն՝ մերժել ԱԺ-ից եկած նախագիծը։ Ի դեպ, հենց այս օրենքի պատճառով էր, որ կառավարությունից մեզ չէին տրամադրում նախագահ Արմեն Սարգսյանի համար ձեռք բերված թանկարժեք ավտոմեքենայի վերաբերյալ տեղեկատվությունը։

Մենք տեղեկացանք, որ այս նախագիծը ոչ թե «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունն է, այլ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի։ Նա է այս նախագիծը տարել ԱԺ, տրամադրել խմբակցություններին, «Լուսավոր Հայաստանն» էլ վերցրել դրել է շրջանառության մեջ, իսկ ԱԺ նախագահն այն ուղարկել է կառավարություն։

Աշոտ Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Մենք բոլոր երեք ֆրակցիաներին էլ տվել ենք, ուղղակի իրենք ավելի օպերատիվ գտնվեցին եւ իրենք շրջանառության մեջ դրեցին։ Ընդ որում, մենք 3 օրենքի նախագիծ էինք տվել, երկուսը շրջանառության մեջ դրեցին հենց երկրորդ օրը, իսկ երրորդը դեռ մնում է, որովհետեւ լրացուցիչ հիմնավորումներ էին ուզում»։ Իսկ տեղյա՞կ է, որ կառավարությունը՝ ի դեմս արդարադատության նախարարության, որոշել է մերժել իր առաջարկը։ Մելիքյանն ասաց, որ դա նորություն էր իր համար։ «Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ, բայց եթե էդպիսի բան է տեղի ունեցել, ուրեմն մենք լրացուցիչ ջանքեր պետք է գործադրենք եւ մեր հիմնավորումներն առաջ տանենք։ Կարծում եմ, որ էդտեղ պետք է համադրել երկու կողմերի փաստարկները։ Դա նորություն էր ինձ համար, ես կզբաղվեմ դրանով վաղվանից»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Hraparak.am

Հարակից Հոդվածներ

Լրատվամիջոցների դիտորդ մարմինը հաստատել է, որ Հանրայինն էթիկայի խախտում է թույլ տվել. azatutyun.am
Մենք ԶԼՄ-ներում

Լրատվամիջոցների դիտորդ մարմինը հաստատել է, որ Հանրայինն էթիկայի խախտում է թույլ տվել. azatutyun.am

Օգոստոսի 30, 2024
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք ԶԼՄ-ներում

Ընդդիմությունը թիրախավորում է իշխանամետ, իշխանությունը՝ ընդդիմադիր լրագրողներին․ azatutyun.am

Հունիսի 19, 2024
Շատերը փորձում են սանձարձակությունը քողարկել խոսքի ազատության դրսևորման տակ․ Աշոտ Մելիքյան․ media.am
Մենք ԶԼՄ-ներում

Շատերը փորձում են սանձարձակությունը քողարկել խոսքի ազատության դրսևորման տակ․ Աշոտ Մելիքյան․ media.am

Ապրիլի 26, 2024

Կարդալ նաև

  • Լրատվամիջոցների դիտորդ մարմինը հաստատել է, որ Հանրայինն էթիկայի խախտում է թույլ տվել. azatutyun.am
  • Ընդդիմությունը թիրախավորում է իշխանամետ, իշխանությունը՝ ընդդիմադիր լրագրողներին․ azatutyun.am
  • Շատերը փորձում են սանձարձակությունը քողարկել խոսքի ազատության դրսևորման տակ․ Աշոտ Մելիքյան․ media.am
  • «Երկու կողմն էլ որեւէ կոմպրոմիսի պատրաստ չեն». Աշոտ Մելիքյանը՝ լրագրողի և անվտանգության աշխատակիցների միջև միջադեպի մասին․aravot.am
  • «Ալեն Սիմոնյանն ընդդեմ Աննա Մկրտչյանի ու Անժելա Թովմասյանի» դատական գործը երկկողմանի ատելության դրսևորում է. Աշոտ Մելիքյան․ medialab.am

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Բաժանորդագրվել
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: [email protected]

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • ru RU
  • hy AM
  • en EN
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.