• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • Հաշվետվություններ
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • AM
No Result
View All Result
Բաժանորդագրվել

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

«Ես կտրականապես դեմ եմ քո կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն արտահայտելու քո իրավունքը»
-ՎՈԼՏԵՐ
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

Մանիպուլյացիաներ եվրոպական արժեքների շուրջ

Դեկտեմբերի 26, 2019
in Հոդվածներ, Հրապարակումներ
Մանիպուլյացիաներ եվրոպական արժեքների շուրջ

Blue futuristic globe with hexagonal grids and light beams.

Վերջերս Բրյուսելում մասնակցում էի Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովին, ուր հավաքվել էին գործընկերության անդամ երկրների ներկայացուցիչներ։ Քննարկվող թեմաները, բնականաբար, բոլոր ասպեկտներով առնչվում էին եվրոպական արժեքներին։

ՌԴ-ում, Ուկրաինայում և Բելառուսում հայտնի լրագրող Պավել Շերեմետի մայրը՝ Լյուդմիլա Շերեմետը, որ որդու սպանությունից հետո Եվրոպական այս հարթակում պատվավոր հյուրերի շարքում է, մեզ հետ զրույցում նշեց, որ եվրոպական արժեքների հանդեպ կարծրատիպերը միայն Հայաստանում կամ Վրաստանում չեն տարածվում: «Մեզ մոտ՝ Բելառուսում, երիտասարդ սերունդը, որ արտասահման շատ է մեկնում, եվրոպական արժեքների կրողն է, իսկ իմ տարիքի մարդիկ, որ ոչ մի տեղ չեն մեկնում, նրանց դեպքում այլ է», – ասում է տիկին Շերեմետը։ Ըստ նրա՝ այն, թե որքանով են եվրոպական արժեքները վտանգ ներկայացնում, կախված է միջին վիճակագրական մարդու կրթվածության աստիճանից, թե ինչ չափով է նա ինֆորմացիային տիրապետում և արդյո՞ք կարող է այդ ինֆորմացիան վերլուծել։

Այս պատկառելի կնոջ հետ զրուցելիս հիշեցի Երևանում, ԱԺ շենքի մոտ, կայացած «Կամք» նախաձեռնության բողոքի ակցիան՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման, երբ «եվրոպական արժեքներ» գաղափարը խեղաթյուրելով՝ բազմապիսի քաղաքական մանիպուլյացիաներ էին կիրառվում։ Նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը բղավում էր․ «Մենք նրանցից (Եվրոպայից-հեղ․) սովորելու ոչինչ չունենք, մենք ապրել ենք ու ապրելու ենք մեր արժեքներով, մեր ընտանեկան կառուցվածքով, մենք նրանց նման անսուրբ ու անաստված չենք լինելու, նրանց նման անինքնասեր ու անսկզբունք չենք ապրելու»:

Իսկ ի՞նչ ժառանգություն է թողել կամ թողնում Եվրոպան։ Նախ՝ հանրագիտարանային մի քանի պարզ տեղեկություն, որ կարելի է կարդալ՝ համապատասխան բանալի բառերով համացանցում որոնման դեպքում․ «Եվրոպան հիմնվում է ազատության և ժողովրդավարության արժեքների վրա: Եվրոպական այս արժեքները ձևավորվել են լուսավորության շրջանում և իրենց քաղաքական արտահայտությունն են գտել 1789թ. Ֆրանսիական հեղափոխության մեջ: Դրանք այսօր շարադրված են Եվրախորհրդի մարդու իրավունքների խարտիայում և Եվրոպական Միության Հիմնական իրավունքների խարտիայում․․․Արժեքները, որոնց վրա հիմնվում է Միությունը, հանդիսանում են հարգանքը և մարդու արժանապատվությունը, ժողովրդավարությունը, հավասարությունը, իրավական պետությունը և մարդու իրավունքների պահպանումը, ներառյալ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքները: Այս արժեքները համընդհանուր են այն անդամ պետությունների համար, որոնց հասարակություններին բնորոշ են բազմակարծությունը, խտրականության բացառումը, հանդուրժողականությունը, արդարությունը, համերաշխությունը և կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը»: Այս արժեքները, սակայն, ոմանց համար ընկալելի չեն․ նրանց մեջ մի հարատև վախ կա, որ ավանդական ընտանիքը կքանդվի։

Արդյո՞ք ընտանիքի մասին պատկերացումները շատ տարբեր են միջին վիճակագրական հայաստանցու ու եվրոպական երկրների քաղաքացու համար։

«Առավոտ» օրաթերթի լրագրող Մելանյա Բարսեղյանը վերջերս Շվեդիայում էր՝ լրագրողական մի ծրագրի շրջանակում, որտեղ նաև հնարավորություն է ունեցել ծանոթանալու այս երկրի կենցաղին ու մշակույթին․ «Բնականաբար, երեք շաբաթում ամեն ինչ չես կարող տեսնել, հասկանալ, բայց մի բան հստակ է. այդ օրերի ընթացքում ես տեսա միայն գնահատելի օրինակներ՝ ծնող-երեխա, ամուսիններ հարաբերություններում: Այլասերվածության, պղծության որևէ նշույլ չեմ նկատել: Մի պարզ օրինակ բերեմ, որը երևի շատ բան է ասում։ Կալմար քաղաքում գրեթե բոլոր տներում վարագույրներ չկային: Փողոցով քայլում ես, և պարզ երևում է, թե տան ներսում ինչ է կատարվում. մի տեղ ընտանիքը ճաշի է հավաքված, մի տեղ հայրը կամ մայրը նստած է երեխայի հետ՝ գիրք ու տետրի մոտ, մի տեղ հեռուստացույց են նայում… Մեզ ասացին, որ շվեդներն ընդհանրապես սովորություն չունեն իրենց վարագույրով փակելու՝ դրսի աշխարհից, համարելով, որ թաքցնելու ոչինչ չունեն»:

Լրագրողներին տեղացիները պատմել են, որ սկանդինավյան երկրներում ծնողները շատ տարված են իրենց փոքր երեխաների դաստիարակությամբ, նրանց հետ զվարճանալու, նրանց մանկությունը վայելելու մտքով, սակայն արդեն դեռահասության շրջանից երեխաներին սովորեցնում են ինքնուրույնության, որպեսզի կյանքում հեշտ գտնեն իրենց տեղը, «մամայի փեշից կախված» չլինեն: Նաև սովորեցնում են գնահատել բնության տված բարիքները, խնայել, չվատնել ջուրը, էլեկտրաէներգիան, ծնողների վաստակած գումարները, լինել օրինապաշտ ու չմոռանալ բարեգործության մասին: «Մի երեկո Կալմարի Մայր տաճարի շրջակայքում տեղ ու դադար չկար՝ ծնողները իրենց երեխաների ձեռքներից բռնած եկել և եկեղեցու բակում իրենց ձեռքերով պատրաստած մոմեր էին շարում, երեխաները նաև մասնակցում էին եկեղեցում կատարվող հանգանակությանը, եթե չեմ սխալվում, աֆրիկյան երկրների երեխաների համար», – պատմում է Մելանյա Բարսեղյանը:

Իսկ ինչ էր ասում ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այդ նույն հանրահավաքի ժամանակ․ «Մենք բոլորս ունենք ավանդական ընտանիքներ և սերունդներին ժառանգություն ենք թողնելու ավանդական ընտանիք, ուզում ա Վենետիկից գան, ուզում ա լուսնից իջնեն»: Լյուդմիլա Շերեմետը չի թաքցնում, որ Բելառուսում էլ գևորգպետրոսյաններ կան, բայց․ «Ուղեղների լվացում է այն, թե հիմա կգան ու իրենց եվրոպական արժեքներով կքանդեն մեր ընտանիքները։ Մենք ապրում ենք 21-րդ դարում, և մեր ընտանիքները կարող են ավերել իշխանություններն իրենց ապաշնորհ կառավարմամբ և պատերազմներն՝ իրենց տանկերով ու «Գրադ»-երով»։

 

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ
ԽԱՊԿ փորձագետ

Հարակից Հոդվածներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտի 16, 2023
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտի 13, 2023
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 12, 2023

Հետևեք մեզ

Կարդալ նաև

  • Գերատեսչություններն արձագանքում են ՀԿ-ների հայտարարություններին
  • «Ա1+»-ը դատարանում․ չհաղթահարված անարդարություն
  • Բիզնեսն ընդդեմ մամուլի
  • Ընդդիմությունն ընդդեմ մամուլի
  • Ազգային ժողովի փոխնախագահի մի անիմաստ նախաձեռնության մասին

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: info.cpfe@gmail.com

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • AM
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ