• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • AM
No Result
View All Result
Բաժանորդագրվել

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

«Ես կտրականապես դեմ եմ քո կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն արտահայտելու քո իրավունքը»
-ՎՈԼՏԵՐ
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

Աշոտ Մելիքյան․ «Ես ասում էի, որ խոսքն Արմեն Թավադյանի դեմ հարուցված քրեական գործերի մասին է». Hetq.am

Ապրիլի 8, 2020
in Մենք ԶԼՄ-ներում
«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը դատի է տվել ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանին. Armtimes.com

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանն օրեր առաջ դատական հայց է ներկայացրել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի դեմ։ Պատճառն, ըստ Թավադյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի, մարտի 4-ին Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած «Իրական սեփականատերերի հրապարակայնությունը մեդիաոլորտում» թեմայով քննարկման ժամանակ Աշոտ Մելիքյանի հայտարարությունն է Թավադյանի վերաբերյալ։

«Մենք գիտենք, թե նա ցուցարարին ինչպես է շշով խփել, ինչպես է փորձել կաշառել»,- ըստ փաստաբանի՝ ասել է Աշոտ Մելիքյանը։

Վերը նշված խոսքերը Թավադյանը զրպարտություն է համարում, դատարանից խնդրում է պարտավորեցնել հերքել դրանք, ինչպես նաև Մելիքյանից պահանջում է 2 մլն դրամի փոխհատուցում։

Մեզ հետ զրույցում Աշոտ Մելիքյանն ասաց, որ իր փաստաբաններն արդեն զբաղվում են գործով, իրենք հայցադիմումի պատասխան կներկայացնեն։

Աշոտ Մելիքյանի ելույթից որոշ հատվածներ գրվել է մամուլում։ Մելիքյանը կարծում է, որ իր ելույթը բառացիորեն այնքան էլ ճիշտ չէ ներկայացված։

«Ես ասում էի, որ խոսքն Արմեն Թավադյանի դեմ հարուցված քրեական գործերի մասին է։ Այսինքն՝ ես փորձում էի հիմնավորել, որ Արմեն Թավադյանի դեմ իրավապահ մարմինների գործողությունները ոչ թե «5-րդ ալիքը» լռեցնելու համար է, այլ իմ կարծիքով, դա կապված է այն գործողությունների հետ, որոնք, ըստ քրեական գործերի՝ վերագրվում են Արմեն Թավադյանին»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Մեր ճշտող հարցին՝ այնուամենայնիվ իր ուղիղ խոսքում նշե՞լ է, որ Արմեն Թավադյանը ցուցարարներին կաշառք է բաժանել, Մելիքյանը բացասական պատասխան տվեց։

«Խոսքը երկու տարբեր քրեական գործերի մասին է եղել։ Ես ասել եմ, որ Արմեն Թավադյանը շշով հարվածել է ցուցարարի դեմքին, դրա պատճառով է, որ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել, և երկրորդ դրվագը «Մարտի 1-ի գործով» վկային կաշառելու փորձի վերաբերյալ քրեական գործի մասին է։ Լրատվամիջոցներն այնքան էլ ճիշտ չեն ներկայացրել, բայց ես կարծում եմ, որ իրենք էլ, Թավադյանի թիմն էլ շատ լավ հասկանում են, թե խոսքն ինչի մասին է»,– ասաց Մելիքյանը։

Մեզ հետ զրույցում Արմեն Թավադյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանն ասաց, որ Աշոտ Մելիքյանն իր խոսքում որևէ պաշտոնական հրապարակման կամ քրեական գործի հղում չի կատարել։

«Եթե դատախազությունը կամ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածում, դա դեռ չի նշանակում, որ բոլորս գիտենք․ այդ դեպքում ասում ենք, որ այդ կառույցները հայտարարություն են տարածել»,- ասաց Հովհաննես Խուդոյանը՝ նշելով, որ եթե Մելիքյանը ոչ ճիշտ արտահայտվելու համար ներողություն խնդրի, իր վստահորդի հետ կքննարկի հայցադիմումի հետագա ճակատագիրը։ Խուդոյանը վստահեցնում է, որ թեև իրենք 2 մլն դրամի հայցային պահանջ են ներկայացրել, իրենց խնդիրը ֆինանսական չէ։

Hetq.am

Հարակից Հոդվածներ

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը խեղաթյուրում է իրականությունը
Մենք ԶԼՄ-ներում

«Ա1+»-ը հերթական անգամ չստացավ հանրապետական սփռման լիցենզիա. Azatutyun.am

Հունվարի 16, 2021
Թվային կցուրդները հասնում են սպառողին. անալոգային հեռուստաընկերությունները տագնապի մեջ են
Մենք ԶԼՄ-ներում

«Առաջիկա 7 տարում հեռուստաեթերում ոչինչ չի փոխվելու. ՀՌՀ-ն մեծ սխալ է գործել լիցենզիաները տրամադրելիս»․ 1in.am

Հունվարի 15, 2021
Նոր թեմա` հին բառապաշարով
Մենք ԶԼՄ-ներում

Լրատվամիջոցները դարձել են քաղաքական պայքարի գլխավոր միջոցներից մեկը. Աշոտ Մելիքյան. ArmDaily.am

Դեկտեմբերի 15, 2020

Հետևեք մեզ

Կարդալ նաև

  • «Ա1+»-ը հերթական անգամ չստացավ հանրապետական սփռման լիցենզիա. Azatutyun.am
  • «Առաջիկա 7 տարում հեռուստաեթերում ոչինչ չի փոխվելու. ՀՌՀ-ն մեծ սխալ է գործել լիցենզիաները տրամադրելիս»․ 1in.am
  • Լրատվամիջոցները դարձել են քաղաքական պայքարի գլխավոր միջոցներից մեկը. Աշոտ Մելիքյան. ArmDaily.am
  • «Ռազմական դրության պայմաններում լիակատար խոսքի ազատություն չի կարող լինել, բայց սահմանափակումները պետք է լինեն համաչափ» . Աշոտ Մելիքյան․ Medialab.am
  • ԵՄ կառույցը զոհ է դարձել ադրբեջանական մանիպուլյացիայի. Աշոտ Մելիքյան. Aravot.am

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: info.cpfe@gmail.com

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • AM
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ