• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • AM
No Result
View All Result
Բաժանորդագրվել

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

«Ես կտրականապես դեմ եմ քո կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն արտահայտելու քո իրավունքը»
-ՎՈԼՏԵՐ
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

Եթե մինչև հուլիս նոր օրենքը չընդունվի, մրցույթը կհայտարարվի գործող «խայտառակ» օրենքով. «Եթերը վարակազերծելու» օրինագիծը լրամշակվում է. 1in.am

Հունիսի 5, 2020
in Մենք ԶԼՄ-ներում
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանի, Մխիթար Հայրապետյանի ու Վահագն Թևոսյանի հեղինակած «եթերը վարակազերծելու» վերաբերյալ օրենքի նախագիծը շուտով կքննարկվի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծում ներառվել են կառավարության, հեռուստառադիոընկերությունների և հասարակական կազմակերպությունների ընդունելի առաջարկները, և հենց այդ՝ լրամշակված տարբերակը կքննարկվի հանձնաժողովի առաջիկա նիստում, որը նախատեսված է մոտ օրերս։ Թե հասարակական կազմակերպությունների և այլոց ներկայացրած առաջարկությունների որ մասն է ընդունվել, դեռ պարզ չէ։ Լրամշակված տարբերակը դեռևս բերվում է ավարտուն տեսքի։

Հիշեցնենք, որ պատգամավորների առաջարկած նախագծով փոփոխություններ են նախատեսվում «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում։ Նախագծերի փաթեթը շրջանառության մեջ էր դրվել դեռևս ապրիլին։ Մխիթար Հայրապետյանի խոսքերով՝ այս նախագծով հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում իրենք լրջագույն բարեփոխումներ են իրականացնելու՝ դրանով նաև վերահաստատելով եթերը մաքրելու, վարակազերծելու իրենց կամքն ու պատրաստակամությունը։ Այս փոփոխություններով պատգամավորներն ակնկալում են հանրային հեռարձակողների տեսալսողական արտադրանքի որակի բարձրացում, իրավական բարենպաստ և հեռանկարային դաշտի ստեղծում, մեդիա ոլորտում հավասար մրցակցային միջավայրի ստեղծում, բարձրորակ լրագրության ստեղծում, մեդիա գրագիտության բարձրացում, ատելության խոսքի նվազում, մեդիայի արդյունավետ կառավարում, մեդիա ոլորտում սեփականության իրավունքների թափանցիկություն, հավաստի և բովանդակալից մեդիա արտադրանքի ապահովում, պատասխանատվության անհատականացման ապահովում։

Փոփոխությունների փաթեթով առաջարկվում է նաև հստակ կարգավորում տեսալսողական տեղեկատվության լեզվի հետ կապված: Մասնավորապես, առաջարկվում է անցում կատարել հայերեն հաղորդումների՝ անկախ տեսակներից:

Նախատեսվում է պահանջ կրկնօրինակել, հնչյունավորել այլ լեզուներով տեսալսողական հաղորդումները, կամ դրանք մատուցել բնօրինակով և ենթագրերով: Կարգավորումն ունի նպատակ՝ սույն օրենքի սկզբունքների համատեքստում բարձրացնելու տեսալսողական արտադրանքի որակն ու պահանջարկը, մեծացնելու հայրենական արտադրանքը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը շարունակում է համարել, որ նախագիծը բավականաչափ պրոֆեսիոնալ չէ և չի լուծում այն բոլոր խնդիրները, որոնց մասին իրենք բարձրաձայնում են տարիներ շարունակ։ Ինքը հանձնաժողովին է ներկայացրել 30-ից ավելի առաջարկներ, բայց եթե անգամ այդ 30 առաջարկներն էլ ներառվեն նախագծում, օրինագիծը չի փրկվի դրանից ու արդիական չի դառնա։ «Մենք գործ ունենք արդեն իսկ հնացած մոտեցումների հետ։ Մենք միշտ բարձրաձայնել ենք, որ թվայնացման դարաշրջանում լիզենզավորման մրցույթներից պետք է հրաժարվել և անցնել պարզեցված մրցութային կարգին, քանի որ տեսել ենք, թե ինչ խայտառակ մրցույթներ են նախկինում կայացվել բարդ ընթացակարգով, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, հովանավորչությամբ»,- ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ ինքը տեղեկացված չէ, թե ներկայացված 30-ից ավելի առաջարկություններից քանիսն են ընդունվել, կամ ընդունվել են առհասարակ, թե ոչ։ Մելիքյանը նաև ասաց, որ առ այսօր չի ստացել նախագծի լրամշակված տարբերակ և չգիտի, թե ինչ փոփոխություններ են կատարվել․

«Ամենակարևոր խնդիրը, որը մենք բարձրաձայնում ենք, դա այն է, որ Հայաստանում այդպես էլ չստեղծվեց մասնավոր մուլտիպլեքս, որը շատ կարևոր է։ Իսկ այդ հնարավորությունը պետք է օրենսդրորեն ստեղծվի»։ Մելիքյանի խոսքերով՝ օրենսդրական պայմաններն այնքան բարենպաստ պետք է լինեն, այնքան հրապուրիչ, որ մասնավոր մուլտիպլեքսը ստեղծվի, իսկ գործող «խայտառակ օրենքում», ինչպես նաև ներկայացված նախագծում այդ լուծումները, պայմանները չեն առաջարկվում։ «Երբ օրենքը փոխվում է, նշանակում է, որ գործող օրենքը չի կարգավորում բազմաթիվ օրենքներ, թույլ է։ 10 տարի շարունակ մենք ասում էինք, որ օրենքը վատ է, բայց այն իշխանությունները չէին փոխում, որովհետև այդ օրենքը լավագույնս ծառայում էր նրանց քաղաքական նպատակներին։ Հեղափոխությունից հետո առաջին օրվանից մենք ասում ենք, որ հեղափոխությունը պետք է հասնի հեռարձակման ոլորտ, փոխվի օրենքը, ոլորտը արմատական փոփոխությունների կարիք ունի, բայց հիմա տեսնում ենք, որ իշխանությունները չգնացին այդ ճանապարհով։ Ներկայացվել է մի նախագիծ, որտեղ անգամ ձևակերպումները իրավաբանական չեն։ Ես համարում եմ, որ այս նախագիծը շատ թույլ է, այն դեռ չընդունված՝ արդեն իսկ հնացված է և ընդունելի չէ, անգամ խոցելի է մոտեցումը՝ ընդունել օրենքը, հետո նոր այլ փոփոխություններ կատարել»,- ընդգծեց Մելիքյանը։

Նշենք, որ պատգամավորների շտապողականությունը այս նախագծի ընդունման հարցում մեծապես պայմանավորված է նրանով, որ հուլիսի 15-ից ավարտվում են հեռուստաընկերությունների լիցենզիաների ժամկետները, և ավարտից հետո պետք է նոր մրցույթ հայտարարվի։ Իսկ եթե նոր օրենքը չընդունվի, ապա մրցույթը պետք է հայտարարվի գործող օրենքով, որն արդեն նշեցինք, որ խոցելի է և Մելիքյանի բնութագրմամբ՝ խայտառակ։

Աշոտ Մելիքյանն առաջարկում է մեկ տարով երկարաձգել բոլոր լիցենզիաների ժամկետները և այդ ընթացքում լրամշակել օրենքի նախագիծն ու այն ուղարկել միջազգային փորձաքննության։ «Պետք է ունենալ որակյալ օրենք, թեկուզ մեկ տարի անց»,- եզրափակեց Մելիքյանը։

1in.am

 

Հարակից Հոդվածներ

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը խեղաթյուրում է իրականությունը
Մենք ԶԼՄ-ներում

«Ա1+»-ը հերթական անգամ չստացավ հանրապետական սփռման լիցենզիա. Azatutyun.am

Հունվարի 16, 2021
Թվային կցուրդները հասնում են սպառողին. անալոգային հեռուստաընկերությունները տագնապի մեջ են
Մենք ԶԼՄ-ներում

«Առաջիկա 7 տարում հեռուստաեթերում ոչինչ չի փոխվելու. ՀՌՀ-ն մեծ սխալ է գործել լիցենզիաները տրամադրելիս»․ 1in.am

Հունվարի 15, 2021
Նոր թեմա` հին բառապաշարով
Մենք ԶԼՄ-ներում

Լրատվամիջոցները դարձել են քաղաքական պայքարի գլխավոր միջոցներից մեկը. Աշոտ Մելիքյան. ArmDaily.am

Դեկտեմբերի 15, 2020

Հետևեք մեզ

Կարդալ նաև

  • «Ա1+»-ը հերթական անգամ չստացավ հանրապետական սփռման լիցենզիա. Azatutyun.am
  • «Առաջիկա 7 տարում հեռուստաեթերում ոչինչ չի փոխվելու. ՀՌՀ-ն մեծ սխալ է գործել լիցենզիաները տրամադրելիս»․ 1in.am
  • Լրատվամիջոցները դարձել են քաղաքական պայքարի գլխավոր միջոցներից մեկը. Աշոտ Մելիքյան. ArmDaily.am
  • «Ռազմական դրության պայմաններում լիակատար խոսքի ազատություն չի կարող լինել, բայց սահմանափակումները պետք է լինեն համաչափ» . Աշոտ Մելիքյան․ Medialab.am
  • ԵՄ կառույցը զոհ է դարձել ադրբեջանական մանիպուլյացիայի. Աշոտ Մելիքյան. Aravot.am

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: info.cpfe@gmail.com

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • AM
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ