• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • AM
    • RU
No Result
View All Result
Բաժանորդագրվել

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

«Ես կտրականապես դեմ եմ քո կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն արտահայտելու քո իրավունքը»
-ՎՈԼՏԵՐ
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

Որքանո՞վ են տարբեր եվրոպական արժեքները հայկականից, ռուսականից կամ չինականից

Հունիսի 25, 2020
in Հոդվածներ, Հրապարակումներ
Որքանո՞վ են տարբեր եվրոպական արժեքները հայկականից, ռուսականից կամ չինականից

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրականացրած՝ «Եվրոպական արժեքների վարկաբեկման դրսևորումները ԶԼՄ-ներում» հետազոտման արդյունքները (2019թ․ սեպտեմբեր- 2020թ․ ապրիլ) ոչ միանշանակ են ընդունվել հայաստանյան ԶԼՄ-ների մեր որոշ գործընկերների կողմից։ Նրանց մոտ հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ ենք ուշադրության արժանացրել հենց եվրոպական արժեքները վարկաբեկող հրապարակումները, այլ ոչ թե, ասենք, ռուսական, չինական կամ հենց հայկական։

Թե ինչ արժեքների վրա է հիմնված Եվրոպան, պարզ է՝ ազատության և ժողովրդավարության․ դրանք են՝ հարգանքը մարդու և նրա արժանապատվության նկատմամբ,  հավասարությունը, իրավական պետությունը և մարդու իրավունքների պահպանումը՝ ներառյալ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքները, բազմակարծությունը, խտրականության բացառումը, հանդուրժողականությունը, արդարությունը, համերաշխությունը և կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը։ Այս արժեքներն արդյո՞ք ընդունելի չեն նաև հայերի, ռուսների ու չինացիների համար։

Իհարկե, մանիպուլյացիա միշտ կարելի է անել՝ նույնացնելով եվրոպական արժեքները միասեռ ամուսնությունների կամ սեռափոխության հետ, ինչին արդեն անդրադարձել ենք մեր հրապարակումներում։ Իսկ մեր հետազոտությունը հենց փաստերի խեղաթյուրումները հայտնաբերելուն էր միտված, ինչն ուղիղ կապ ունի լրագրողական էթիկայի ու ինֆորմացիայի բարեխիղճ մատուցման հետ։

Բերենք մի քանի օրինակ, որոնց չենք անդրադարձել մեր նախորդ հրապարակումներում։ Ողջ հետազոտության ընթացքում նկատելի էր որոշ լրատվամիջոցների ընդգծված նպատակը՝ ներկա իշխանություններին ներկայացնել իբրև Եվրոպայի դրածոներ։ Այսպես՝ «Երկիր մեդիա» հեռուստաալիքում այն թեզը, թե Փաշինյանին իշխանության են բերել արտաքին, այդ թվում՝ եվրոպական ուժերը, մատուցվում է հետևյալ դիտանկյունից. դա աշխարհաքաղաքական ուժերն արել են, որպեսզի ղարաբաղյան խնդիրը լուծեն իրենց սցենարով: Նման կարծիք է արտահայտել «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ փետրվարի 21-ին հեռարձակված և փետրվարի 25-ին կրկնված «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ:

Մյուս թեզը․ քանի որ Հայաստանի ներքաղաքական խնդիրները հաճախ առնչվում են եվրոպական կառույցների հետ հարաբերություններին, Նիկոլ Փաշինյանի հակառակորդները փորձում են վարկաբեկել և՛ նրան, և՛ այդ կառույցները: Այսպես՝ «Tert.am» լրատվական կայքը, որը նախկին խորհրդարանում ՀՀԿ չորս պատգամավորների պատկանող մեդիա հոլդինգի կազմում է, փետրվարի 7-ին հրապարակեց քաղաքացիական ակտիվիստ Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը, որում ասվում էր. «Նիկոլ Փաշինյանը գոյություն ունի ԵԽԽՎ-ի շնորհիվ: ԵԽԽՎ-ն է պատճառը, որ Նիկոլը ցմահ դատապարտված չէ»: Ավելին, ակտիվիստի կարծիքով՝ Փաշինյանը դառնալու է ԵԽԽՎ-ի բարոյազրկման պատճառը, քանի որ վերջինս արարողակարգային դատապարտող ձևակերպումներից զատ, Փաշինյանի դեմ այլ բան չի ձեռնարկելու:

Թեպետ այս դատողությունները որևէ փաստական հիմնավորում չունեն և զուրկ են տարրական տրամաբանական կապերից, այսուհանդերձ, դրանք օգտագործվում են այն հաշվով, որ հնարավոր կլինի ազդեցություն գործել լսարանի ոչ բավարար իրազեկ հատվածի վրա:

Կամ այս մեկը՝ իբրև փաստերի ակնհայտ խեղաթյուրում․ «Եվրամիությունը դրամաշնորհներ է տրամադրել Նիկոլի կառավարությանը, որպեսզի վերջինս թաղի «հայկական կոնյակ» հասկացությունը («Իրավունք», 20 մարտի, 2020)։ Իրականում եվրոպական շուկա «Հայկական կոնյակի» արտահանման պայմանները քննարկվում են արդեն մի քանի տարի, և խնդիրն այն է, որ «կոնյակ» անվանումն իբրև բրենդ ֆրանսիական է և համապատասխանում է Ֆրանսիայի քաղաքի աշխարհագրական անվանմանը: Միաժամանակ, «Հայկական կոնյակը» բրենդ է Հայաստանի համար: Այս խնդիրը կարգավորվում է ծագման վայրի անվանումների և դրանց միջազգային գրանցման մասին Լիսաբոնյան համաձայնագրով, ինչպես նաև՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում ընդունված՝ «Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագրով, որին միացել է նաև Հայաստանը: Այսինքն՝ այս գործընթացը կապել ներկա Կառավարության հետ՝ մեղմ ասած, անբարեխղճություն է։

Ի վերջո, եթե եվրոպական թեմատիկայով փաստերի խեղաթյուրումները կանխամտածված բնույթ չունեն և ստացված տվյալների հավաստիության մեջ համոզվելու ցանկություն կա, ապա ժամանակակից տեխնոլոգիաներով դրանք հեշտ է ճշտել: Ընդ որում, հարկ է ելնել նրանից, որ մեդիագրագիտության տարածմամբ ավելի ու ավելի շատ մարդիկ են ձեռք բերում փաստերը ստուգելու հմտություններ, և լսարանը, կիսաճշմարտության կամ ակնհայտ կեղծ տեղեկություններ հայտնաբերելիս, դադարում է վստահել կամ ծայրահեղ դեպքում սկսում է ավելի քիչ հավատալ տվյալ ԶԼՄ-ին: Նույնը վերաբերում է անանուն (ենթադրաբար՝ գոյություն չունեցող) աղբյուրներին արված հղումներին: Պետք է հաշվի առնել, որ «ըստ մեր աղբյուրների», «ինչպես մեզ հայտնի է դարձել» և նման այլ արտահայտությունները, որոնք օգտագործել են մի շարք հետազոտված ԶԼՄ-ներ, զգալիորեն կրճատում են հրապարակված տեղեկության նկատմամբ վստահությունը:

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

 

 

Հարակից Հոդվածներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 14, 2021
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 12, 2021
«Ա1+»-ը դատարանում․ չհաղթահարված անարդարություն
Հոդվածներ

«Ա1+»-ը դատարանում․ չհաղթահարված անարդարություն

Դեկտեմբերի 30, 2020

Հետևեք մեզ

Կարդալ նաև

  • «Ա1+»-ը դատարանում․ չհաղթահարված անարդարություն
  • Բիզնեսն ընդդեմ մամուլի
  • Ընդդիմությունն ընդդեմ մամուլի
  • Ազգային ժողովի փոխնախագահի մի անիմաստ նախաձեռնության մասին
  • Պաշտոնյաներն ընդդեմ մամուլի

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: info.cpfe@gmail.com

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • AM
    • RU
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ