• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • AM
No Result
View All Result
Բաժանորդագրվել

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

«Ես կտրականապես դեմ եմ քո կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն արտահայտելու քո իրավունքը»
-ՎՈԼՏԵՐ
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 6, 2020
in Հայտարարություններ

6 դեկտեմբերի, 2020թ․, Երևան

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, Երևանի Ազատության հրապարակում, ուր տեղի էր ունենում 16 ընդդիմադիր քաղաքական ուժերի կազմակերպած հանրահավաքը, խոչընդոտվել է «1in.am» լրատվական կայքի օպերատոր Ռաֆայել Քարամյանի օրինական մասնագիտական գործունեությունը։ Երբ նա եկել է հրապարակ և սկսել նկարահանումը, մի խումբ ցուցարարներ, նկատելով տեսախցիկի վրա «1in.am» -ի տարբերանշանը,  մոտեցել ու պահանջել են դադարեցնել աշխատանքը։ Դա զուգորդվել է օպերատորին ուղղված հայհոյանքներով և սպառնալիքներով, տվյալ լրատվամիջոցի նկատմամբ անհանդուրժողության արտահայտմամբ։ Ռաֆայել Քարամյանը ստիպված է եղել անջատել տեսախցիկը և հեռանալ։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում ԶԼՄ ներկայացուցիչների գործունեության խոչընդոտման առնչությամբ։ Խիստ դատապարտելի ենք համարում որևէ լրատվամիջոցի կամ լրագրողի թիրախավորումը, խտրականության դրսևորումները։ Ի դեպ, հանրահավաքը և դրան հաջորդած երթը լուսաբանելիս վիրավորանքի է արժանացել նաև «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սարգիս Հարությունյանը։

Բազմիցս նշել ենք, որ երկրի տեղեկատվական ոլորտի դերակատարների ճնշող մեծամասնությունը գտնվում է տարբեր քաղաքական ազդեցությունների ներքո։ Սակայն դա չպետք է առիթ դառնա քաղաքական ուժերի ներկայացուցիչների կամ համակիրների կողմից այս կամ այն լրատվամիջոցի աշխատակցի օրինական գործունեությունը խոչընդոտելու համար։ Մինչդեռ, վերջերս նկատելիորեն ավելացել են փաստերը, երբ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները բացահայտ քամահրանքով են վերաբերվում ոչ յուրային լրագրողներին։ Հայաստանի համար այս օրհասական ժամանակաշրջանում նման անհանդուրժողականության արտահայտումները լուրջ վտանգ կարող են ներկայացնել խոսքի ազատությանը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.

  • ՀՀ ոստիկանությունից՝ բացահայտել «1in.am» լրատվական կայքի օպերատորի գործունեությունը խոչընդոտած անձանց ինքնությունը և պատասխանատվության ենթարկել նրանց, բացառել նման միջադեպերի կրկնությունը հանրահավաքների և այլ հանրային միջոցառումների ժամանակ,
  • քաղաքական ուժերից՝ հրապարակավ դատապարտել լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների ցանկացած դրսևորում և զերծ պահել կուսակիցներին ու համակիրներին այդպիսի գործողություններից։

Կոչ ենք անում նաև մեր բոլոր համաքաղաքացիներին, ովքեր գիտակցում են տեղեկատվություն ստանալու կարևորությունը, հարգանքով վերաբերվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ ներկայացուցիչներին։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

 

Հարակից Հոդվածներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 27, 2021
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 14, 2021
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 12, 2021

Հետևեք մեզ

Կարդալ նաև

  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: info.cpfe@gmail.com

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • AM
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ