• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • AM
No Result
View All Result
Բաժանորդագրվել

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

«Ես կտրականապես դեմ եմ քո կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն արտահայտելու քո իրավունքը»
-ՎՈԼՏԵՐ
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

Լրատվամիջոցները դարձել են քաղաքական պայքարի գլխավոր միջոցներից մեկը. Աշոտ Մելիքյան. ArmDaily.am

Դեկտեմբերի 15, 2020
in Մենք ԶԼՄ-ներում
Նոր թեմա` հին բառապաշարով

Դեկտեմբերի 12-ի երեկոյան համացանցում տարածվեցին լուրեր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու ու դրա համար իր մոտ է կանչել ԱԱԾ տնօրենին, ՀՔԾ ղեկավարին։ Այնուհետև նշվեց, թե Փաշինյանը թշնամուն է հանձնել նաև Սյունիքը։ Դրան անդրադարձան իմքայլականներն ու իշխանության ներկայացուցիչները և նշեցին, որ ընդդիմադիրների կողմից մեդիատեռոր է իրականացվում։

Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ դրան անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Այս օրերին, բացի սահմանային անվտանգությունից, մենք առերեսվում ենք տեղեկատվական անվտանգության խնդիրների հետ: Հայտնի շրջանակները տեղեկատվական ահաբեկչության մի իսկական գործընթաց են սկսել Հայաստանի եւ Հայաստանի ժողովրդի դեմ: Տարածվում է ամենատարբեր սուտ եւ կիսասուտ տեղեկություն, եւ սրա նպատակը մեր ժողովրդի շրջանում տագնապի զգացումը խորացնելն է, խուճապ ստեղծելը: Պարզ է, որ դրությունը, որում գտնվում ենք, բավական բարդ է: Բայց նաեւ այս գիտակցությամբ եմ ասում, որ մեր առաջնային խնդիրը Հայաստանում, Արցախում, Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունության եւ անվտանգության հաստատումն է, եւ մենք ամեն օր աշխատում ենք այս ուղղությամբ»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ ապրում ենք ամենածանր ժամանակահատվածում, երբ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում այնպիսի իրավիճակ է տիրում, որ ճիշտ սխալից, մանիպուլացիան ստույգ փաստից տարբերելը շարքային ընթերցողի համար մնում է դժվար. «Իսկապես մենք տեսնում ենք, որ լրատվամիջոցները դարձել են քաղաքական պայքարի գլխավոր միջոցներից մեկը և այդտեղ որևէ խտրականություն միջոցների մեջ չի դրվում՝ ատելության խոսքը, մանիպուլացիաները տագնապ հարուցելու տենդը գերիշխում են և սա ամենևին էլ չի նպաստում և չի էլ նպաստի հասարակության կոնսոլիդացիային և մեր առջև ծառացած ծանրագույն խնդիրների լուծմանը։ Այսօր ՀՀ-ի համար թիվ մեկ խնդիրը կոնսենսուսի գալն է, համախմբվելն է, ծանր խնդիրները լուծելն է, մինչդեռ այստեղ առաջինը քաղաքական պայքարն է։ Այն բառապաշարը, այն մեթոդները, որով օգտվում են և՛ լրատվամիջոցները, և՛ սոցցանցերի օգտատերերը իսկապես լուրջ վտանգ են մեր պետության հետագա գոյության համար»։

Հարցին, թե սա նորություն է, նախկինում նման դեպքեր չեն եղել, Մելիքյանը նշեց. «Իհարկե, պետք է ընդգծել, որ այս պայքարը ակա էր և նախորդ տարիների ընթացքում և հետհեղափոխական շրջանում էլ ավելի սրվեց։ Ընդ որում, դրանում և՛ իշխանություններն են մեղավոր, և ընդդիմադիրները, քանի որ երկու կողմերն էլ խտրականություն չէին դնում միջոցների մեջ և չէին ընտրում այն բառապաշարը, այն լեքսիկոնը, փաստերի ներկայացումը, որ կոնստրուկտիվ հարցեր լուծվեր։ Դա շարունակվում էր պատերազմի օրերին, իսկ այս օրերին փաստորեն այդ ալիքը հասել է իր գագաթնակետին և ինչ-որ բան պետք է անել։ Այստեղ պետք է անպայման փոխհամաձայնության գալ և ինֆորմացիոն ներքին պատերազմը պետք է կանգնեցնել»։

ArmDaily.am

Հարակից Հոդվածներ

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը խեղաթյուրում է իրականությունը
Մենք ԶԼՄ-ներում

«Ա1+»-ը հերթական անգամ չստացավ հանրապետական սփռման լիցենզիա. Azatutyun.am

Հունվարի 16, 2021
Թվային կցուրդները հասնում են սպառողին. անալոգային հեռուստաընկերությունները տագնապի մեջ են
Մենք ԶԼՄ-ներում

«Առաջիկա 7 տարում հեռուստաեթերում ոչինչ չի փոխվելու. ՀՌՀ-ն մեծ սխալ է գործել լիցենզիաները տրամադրելիս»․ 1in.am

Հունվարի 15, 2021
«Օրենքի նախագծով մենք զբաղվում ենք ամենաքիչը 9 տարի, ծախսվել է 1600 դոլար». Աշոտ Մելիքյան. aysor.am
Մենք ԶԼՄ-ներում

«Ռազմական դրության պայմաններում լիակատար խոսքի ազատություն չի կարող լինել, բայց սահմանափակումները պետք է լինեն համաչափ» . Աշոտ Մելիքյան․ Medialab.am

Նոյեմբերի 6, 2020

Հետևեք մեզ

Կարդալ նաև

  • «Ա1+»-ը հերթական անգամ չստացավ հանրապետական սփռման լիցենզիա. Azatutyun.am
  • «Առաջիկա 7 տարում հեռուստաեթերում ոչինչ չի փոխվելու. ՀՌՀ-ն մեծ սխալ է գործել լիցենզիաները տրամադրելիս»․ 1in.am
  • Լրատվամիջոցները դարձել են քաղաքական պայքարի գլխավոր միջոցներից մեկը. Աշոտ Մելիքյան. ArmDaily.am
  • «Ռազմական դրության պայմաններում լիակատար խոսքի ազատություն չի կարող լինել, բայց սահմանափակումները պետք է լինեն համաչափ» . Աշոտ Մելիքյան․ Medialab.am
  • ԵՄ կառույցը զոհ է դարձել ադրբեջանական մանիպուլյացիայի. Աշոտ Մելիքյան. Aravot.am

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: info.cpfe@gmail.com

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • AM
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ