• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • AM
No Result
View All Result
Բաժանորդագրվել

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

«Ես կտրականապես դեմ եմ քո կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն արտահայտելու քո իրավունքը»
-ՎՈԼՏԵՐ
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 21, 2020
in Հայտարարություններ
Նոր թեմա` հին բառապաշարով

21 դեկտեմբերի, 2020թ․, Երևան

Դեկտեմբերի 19-ին Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված սգո արարողության ժամանակ, ֆիզիկական բռնության է ենթարկվել միջոցառումը լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի օպերատոր Դավիթ Հարությունյանը։ Քաղաքացիները, որոնք մտադրվել էին խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և սգո երթին մասնակցող նրա աջակիցների մուտքը «Եռաբլուր», «հեսա «Ազատություն»-ը» գոռալով հարձակվել են օպերատորի վրա, գցել գետնին ու հարվածներ հասցրել նրան։         Նույն օրը, սգո երթի մեկնարկին, Հանրապետության հրապարակում թիրախավորվել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրող Լարա Առաքելյանը։ Նախ հավաքի մասնակիցները վիրավորել և ճնշման են ենթարկել նրան, ապա Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը խտրական վերաբերմունք է ցուցաբերել լրատվամիջոցի նկատմամբ։ Հրաժարվելով պատասխանել Լարա Առաքելյանի հարցերին՝ պատգամավորը հայտարարել է, որ պատրաստ է հարցազրույց տալ ներկա ցանկացած լրատվամիջոցի, բացի «5-րդ ալիք»-ից։
Այսօր էլ Սյունիքի մարզում, Գորիս տանող ճանապարհին, քաղաքացիները անվայելուչ արտահայտություններ են թույլ տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը լուսաբանող՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռոբերտ Զարգարյանի հասցեին՝ փորձելով խոչընդոտել նրա աշխատանքը։
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտում ենք լրագրողների նկատմամբ կիրառված անթույլատրելի գործողությունները: Այս միջադեպերն ակնհայտորեն արտացոլում են հասարակության ծայրահեղ բևեռվածությունը, տիրող ատելության մթնոլորտը։ Իրավիճակի առողջացմանը չի նպաստում նաև լրատվամիջոցների՝ ըստ քաղաքական ճամբարների բաժանված լինելու փաստը։ Այդուհանդերձ, երկրում հասարակական-քաղաքական կայունությանը նպաստելու այլ ելք չկա, քան հանդուրժողականության հաստատումը, այլ կարծիքների նկատմամբ քաղաքակիրթ վերաբերմունքի և կառուցողական բանավեճի մշակույթի ձևավորումը։ Իսկ այս ամենը պետք է վերահաստատվի նախևառաջ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ցուցաբերվող զսպվածությամբ և հարգանքով։
Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակը հնարավոր չէ հաղթահարել, եթե լրագրողների նկատմամբ ոտնձգություններ իրականացնողներն անպատիժ մնան։ Ի դեպ, անցնող տարվա ընթացքում նմանատիպ ոչ մի դեպքով մեղավորները չեն պատժվել։ Իսկ անպատժելիությունը, ինչպես հայտնի է, նոր իրավախախտումներ է ծնում։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․

  • ՀՀ ոստիկանությունից՝ բացահայտել նշված միջադեպերի ընթացքում ԶԼՄ-ների աշխատակիցների գործունեությունը խոչընդոտողներին և պատասխանատվության ենթարկել նրանց,
  • Քաղաքական ուժերից և նրանց համակիրներից՝ զսպվածություն և հանդուրժողականություն ցուցաբերել ցանկացած լրատվամիջոցի նկատմամբ՝ անկախ քաղաքական կողմնորոշումից։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

 

 

 

 

Հարակից Հոդվածներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 27, 2021
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 14, 2021
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 12, 2021

Հետևեք մեզ

Կարդալ նաև

  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: info.cpfe@gmail.com

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • AM
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ