• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • AM
No Result
View All Result
Բաժանորդագրվել

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

«Ես կտրականապես դեմ եմ քո կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն արտահայտելու քո իրավունքը»
-ՎՈԼՏԵՐ
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 12, 2021
in Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

12 հունվարի, 2021թ․, Երևան

Հունվարի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում զինծառայողների ծնողների իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան, որը հրաժարվել է ներկայանալ, ԶԼՄ-ներին արգելել է նկարահանումներ իրականացնել։ Ապա վեճ է սկսվել նրա ու «24News» լրատվական կայքի օպերատոր Ժորա Հովսեփյանի միջև, երբ վերջինս ասել է, որ միայն խմբագրի համաձայնությամբ կդադարեցնի ուղիղ եթերի հեռարձակումը։ ՊՆ պաշտոնյան փորձել է նաև հարվածել օպերատորին, սակայն հարվածը դիպել է տեսախցիկին։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ենք արտահայտում այս միջադեպի կապակցությամբ։ Եթե ընդունենք, որ ռազմական համալսարանը հատուկ պահպանվող հաստատություն է, և լրատվամիջոցների գործունեության համար համապատասխան կարգ է նախատեսված, այդուհանդերձ, ծագած խնդիրը պաշտոնյան պարտավոր էր լուծել քաղաքակիրթ եղանակով, այլ ոչ թե փորձեր բռունցքներով «հաշիվ մաքրել»։ Տարակուսանք է առաջացնում նաև միջադեպի վայրում ոստիկանների պասիվ կեցվածքը մինչ այն պահը, երբ վեճը հասավ քաշքշոցի։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում․

  • Պաշտպանության նախարարությանը՝ ճշտել միջադեպի մասնակից բարձրաստիճան սպայի ինքնությունն ու ծառայողական քննություն նախաձեռնել՝ նրա գործողությունների իրավաչափությունը ճշտելու համար։
  • Ոստիկանությանը՝ առավելագույն պրոֆեսիոնալիզմ դրսևորել՝ օրենքի սահմաններում հաղթահարելու կոնֆլիկտները, որոնք այս ծայրահեղ լարված հասարակական-քաղաքական պայմաններում ծագում են լրատվամիջոցների աշխատանքում՝ թե պաշտոնատար անձանց, թե շարքային քաղաքացիների հետ շփվելիս։
  • Լրատվամիջոցներին՝ կոնֆլիկտային իրավիճակներում դրսևորել արժանապատիվ կեցվածք, մնալ էթիկայի նորմերին հավատարիմ, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել իրավապահներին։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

 

Հարակից Հոդվածներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 27, 2021
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 14, 2021
Նոր թեմա` հին բառապաշարով
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 21, 2020

Հետևեք մեզ

Կարդալ նաև

  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: info.cpfe@gmail.com

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • AM
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ