• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • AM
No Result
View All Result
Բաժանորդագրվել

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

«Ես կտրականապես դեմ եմ քո կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն արտահայտելու քո իրավունքը»
-ՎՈԼՏԵՐ
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

«Առաջիկա 7 տարում հեռուստաեթերում ոչինչ չի փոխվելու. ՀՌՀ-ն մեծ սխալ է գործել լիցենզիաները տրամադրելիս»․ 1in.am

Հունվարի 15, 2021
in Մենք ԶԼՄ-ներում
Թվային կցուրդները հասնում են սպառողին. անալոգային հեռուստաընկերությունները տագնապի մեջ են

«Այս մրցույթը լավ առիթ էր, որպեսզի հայաստանյան հեռուստաեթերը զտվեր և առողջանար, բայց նախնական տվյալները արդեն ցույց են տալիս, որ ոչինչ չի փոխվելու։

Հեռարձակողների շրջանում մեկ-երկու ոչ էական փոփոխություններ են լինելու, բայց, մեծ հաշվով, Հայաստանում եթերը մնալու է նույնը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց խոսքի ազատության և պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթի արդյունքներին։

Նշենք, որ մրցույթում հանրապետական ծածկույթի համար ներկայացվել էր 6 սլոթ, մայրաքաղաքային ծածկույթի համար՝ 9 սլոթ։ Հանրապետական սփռման մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 12 հեռուստաընկերություն, որից երեքը դիմել էին միայն հանրապետական սլոթի համար, 9-ը՝ հանրապետական և մայրաքաղաքային: Միայն մայրաքաղաքային ծածկույթի մրցույթի հայտ ներկայացրել էր 4 հեռուստաընկերություն:

Ամփոփելով հանրային մուլտիպլեքսում հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերի մրցույթի արդյունքները, պարզ դարձավ, որ առաջիկա յոթ տարում հանրապետության ամբողջ տարածքում կհեռարձակվեն «Արմենիա թիվի»-ն, «Երկիր մեդիա»-ն, «Շանթ»-ը, «A TV»-ն, «Կենտրոն թիվի»-ն: Մայրաքաղաքում կհեռարձակվեն «5-րդ ալիքը», «Արմնյուզ»-ը, «Առփի մեդիա»-ն, Freenews-ը, «Դար 21»-ը և «Նոր Հայաստան»-ը: Մայրաքաղաքային սփռման սլոթում մեկ տեղ բաց մնաց, քանի որ մրցույթի մասնակից «Շանթ սպորտ»-ը չհավաքեց անհրաժեշտ նվազագույն շեմի միավորը՝ 280-ից այն գնահատվեց 216, և մեկ ամսվա ընթացքում ՀՌԱՀ-ն նոր մրցույթ կհայտարարի այս տեղի համար։

«Հ2» և «Ա1+» հեռուստաընկերությունները, չնայած հավաքած բարձր միավորներին, դուրս մնացին, քանի որ դիմել էին միայն հանրապետական սփռման համար:

Աշոտ Մելիքյանի խոսքերով՝ պրոֆեսիոնալ մակարդակով և պրոֆեսիոնալ էթիկայի պաշտպանության ու օրենքի տեսանկյունից, որոշ հեռուստաալիքների կողմից մինչ այժմ թույլ տրվող խախտումները շարունակվելու են և, մեծ հաշվով, հայաստանյան հեռուստաեթերի վերաբերյալ դժգոհությունը առաջիկա տարիներին կշարունակի մնալ։

ԽԱՊԿ նախագահի խոսքերով՝ երկար սպասված այս մրցույթով հայաստանյան հեռուստաեթերը մաքրել չհաջողվեց նախ և առաջ նոր ընդունված օրենքի պատճառով։ «Ամենամեծ խնդիրը նոր ընդունված օրենքի մեջ է։ Ըստ էության, այդ օրենքով ոչ մի նորություն, բարեփոխում չիրականացվեց մեր հեռարձակման ոլորտում։ Այ նման մրցույթները, որոնք իրականացվում են, մենք՝ լրագրողական կազմակերպությունները, համարում են արդեն իրենց դարն ապրած, հին մեթոդ հեռուստաեթերի հարցում որոշումներ կայացնելու, լիցենզիա տրամադրելու համար։ Նոր օրենքը թույլ է տալիս սուբյեկտիվիզմի մեծ հնարավորություն։ Ինչպես նաև հստակ ու հասկանալի չեն չափորոշիչները։ Այսինքն` ընդունվեց օրենք, բայց ոլորտում ոչինչ չփոխվեց։ Ավելին, այդ օրենքը ընդունվելուց հետո հայաստանյան հեռուստաեթերը դարձավ էլ ավելի ագրեսիվ՝ վիրավորանք և զրպարտություն տարածելու առումով, ատելության խոսք տարածելու առումով, պրոֆեսիոնալ նորմերը ոտնահարելու առումով»,- ընդգծեց Մելիքյանը։

Հիշեցնենք, որ տեսալսողական մեդիայի մասին նոր օրենքը ընդունվեց ամռանը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած օրենքը խոստանում էր «վարակազերծել եթերը»։ Պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, որը շրջանառության մեջ էր դրել օրենքի նախագիծը, գրել էր. «Այս օրենքով հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում մենք լրջագույն բարեփոխումներ ենք իրականացնելու՝ դրանով նաև վերահաստատելով եթերը մաքրելու, վարակազերծելու մեր կամքն ու պատրաստակամությունը»։

Սակայն, Աշոտ Մելիքյանի խոսքերով, օրենքի ընդունումից մի քանի ամիս անց մենք գործնականում համոզվեցիքն, որ ոչինչ էլ չի փոխվել։

Մելիքյանն ասաց, որ արդեն չգիտի՝ էլ ինչ սպասելիքներ կարելի է ունենալ։ Ասել, որ օրենքը կփոխվի, դա էլ չի լինի, քանի որ օրենքը նոր է փոխվել և հայտնի չէ՝ իշխանությունները պատրա՞ստ են նոր փոփոխությունների։ «Մյուս կողմից էլ լիցենզիաները տրվում են 7 տարի ժամկետով, և 7 տարվա մեջ շոշափելի փոփոխություններ սպասելը կլինի ռոմանտիկ մոտեցում։ Բայց մեկ բան հստակ է, որ եթերի համար պատասխանատու է եղել և մնալու է իշխանությունը և ՀՌԱՀ-ը, որը պետք է հետևի, որ եթերից ատելության և վիրավորանքի խոսքը պակասի»,- ասաց Մելիքյանը՝ նկատելով, որ հայտերում հեռուստաընկերությունները, հեռարձակողները կարող են շատ վարդագույն ձևով ներկայացնել, թե ինչպես են գործելու, կարող են հեռուստադիտողին ոսկե սարեր խոստանալ, բայց ՀՌԱՀ-ը պարտավոր էր նրանց գրածը դնել ու համեմատել հեռուստաընկերությունների այսօրվա գործունեության հետ, դրա կողքին դնել նաև օրենքը, և դա արդեն բավարար կլիներ որոշ հեռուստաընկերությունների հայտը մերժելու համար։ «Չի կարելի հեռուստաընկերությանը լիցենզիա տրամադրել՝ հաշվի չառնելով, թե այդ հեռուստաընկերությունը ինչպես է գործում այսօրվա դրությամբ»,- ասաց Մելիքյանը։

Մեր հարցին՝ այսինքն` մեղքի բաժին ունի նաև ՀՌԱՀ-ը, մեր զրուցակիցը պատասխանեց. «ՀՌԱՀ-ը, չգնահատելով որոշ հեռուստաընկերությունների այսօրվա գործունեությանը՝ մեծ սխալ է գործել լիցենզիաները տրամադրելիս»։

1in.am

Հարակից Հոդվածներ

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը խեղաթյուրում է իրականությունը
Մենք ԶԼՄ-ներում

«Ա1+»-ը հերթական անգամ չստացավ հանրապետական սփռման լիցենզիա. Azatutyun.am

Հունվարի 16, 2021
Նոր թեմա` հին բառապաշարով
Մենք ԶԼՄ-ներում

Լրատվամիջոցները դարձել են քաղաքական պայքարի գլխավոր միջոցներից մեկը. Աշոտ Մելիքյան. ArmDaily.am

Դեկտեմբերի 15, 2020
«Օրենքի նախագծով մենք զբաղվում ենք ամենաքիչը 9 տարի, ծախսվել է 1600 դոլար». Աշոտ Մելիքյան. aysor.am
Մենք ԶԼՄ-ներում

«Ռազմական դրության պայմաններում լիակատար խոսքի ազատություն չի կարող լինել, բայց սահմանափակումները պետք է լինեն համաչափ» . Աշոտ Մելիքյան․ Medialab.am

Նոյեմբերի 6, 2020

Հետևեք մեզ

Կարդալ նաև

  • «Ա1+»-ը հերթական անգամ չստացավ հանրապետական սփռման լիցենզիա. Azatutyun.am
  • «Առաջիկա 7 տարում հեռուստաեթերում ոչինչ չի փոխվելու. ՀՌՀ-ն մեծ սխալ է գործել լիցենզիաները տրամադրելիս»․ 1in.am
  • Լրատվամիջոցները դարձել են քաղաքական պայքարի գլխավոր միջոցներից մեկը. Աշոտ Մելիքյան. ArmDaily.am
  • «Ռազմական դրության պայմաններում լիակատար խոսքի ազատություն չի կարող լինել, բայց սահմանափակումները պետք է լինեն համաչափ» . Աշոտ Մելիքյան․ Medialab.am
  • ԵՄ կառույցը զոհ է դարձել ադրբեջանական մանիպուլյացիայի. Աշոտ Մելիքյան. Aravot.am

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: info.cpfe@gmail.com

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • AM
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ