• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • Հաշվետվություններ
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • AM
No Result
View All Result
Բաժանորդագրվել

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

«Ես կտրականապես դեմ եմ քո կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն արտահայտելու քո իրավունքը»
-ՎՈԼՏԵՐ
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

Վիրավորանքին ու զրպարտությանն առնչվող նախագիծը դեմ է խոսքի ազատությանը. Մելիքյան. «Sputnik Արմենիա»

Փետրվարի 17, 2021
in Մենք ԶԼՄ-ներում
Վիրավորանքին ու զրպարտությանն առնչվող նախագիծը դեմ է խոսքի ազատությանը. Մելիքյան. «Sputnik Արմենիա»

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությանը, ըստ որի` առաջարկվում է ՔՕ-ում փոփոխություններ կատարել հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար։
Աշոտ Մելիքյանի դիտարկմամբ`տվյալ օրինագիծը տրամաբանական շարունակությունն է այն իրողության, որ վերջին ամիսների ընթացքում իշխանությունների կողմից փաստորեն մի քանի ռեգրեսիվ օրենքի նախագծեր առաջ քաշվեցին, որոնցով սահմանափակվում է խոսքի ազատությունը և լրատվամիջոցների գործունեությունը։

«Սա մի փորձ է նորից քրեականացնելու վիրավորանքն ու զրպարտությունը։ Հայտնի է, որ 2010 թվականին այդ պատասխանատվությունը քրեական տիրույթից տեղափոխվեց քաղաքացիական տիրույթ, և միջազգային կազմակերպությունները դա գնահատում էին որպես առաջընթաց, որպես ժողովրդավարական քայլ, մինչդեռ այսօր, ցավոք սրտի, հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարությունը կարծես թե որոշել է հետընթաց անել ու նորից քրեականացնել վիրավորանքը կամ զրպարտանքը»,– նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։

Մելիքյանը վկայակոչեց Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը, որն արդեն իսկ կարգավորում է առկա խնդիրը` վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսելով փոխհատուցում։ Ըստ նրա` երբ գործը տեղափոխվում է քրեաիրավական տիրույթ և շեշտվում է հատկապես պաշտոնատար անձանց հասցեին հնչած վիրավորանքն ու զրպարտությունը, ապա ստացվում է, որ սա իշխանություններին քննադատությունից զերծ պահելու և շատ հաճախ նաև հասարակության առջև հաշվետու չլինելու համար է։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի կարծիքով` հաճախ լրատվամիջոցների նույնիսկ օբյեկտիվ քննադատությունը պաշտոնատար անձանց, քաղաքական գործիչների կողմից ընդունվում է որպես վիրավորանք կամ զրպարտություն, և եղել են դեպքեր, երբ դատարանները բավարարել են իշխանության ներկայացուցիչների հայցերը։

Ըստ Մելիքյանի` այս պարագայում լուրջ ինքնագրաքննության հետ կապված վտանգ է առաջանում լրագրողների մոտ, և այն խիստ միջոցները, որոնք փորձում են կիրառել, ոչ միայն վիրավորանքի ու զրպարտության դեմ է, այլև խոսքի ազատության և լրատվամիջոցների անկաշկանդ գործունեության, և ըստ այդմ`նախագիծն ավելի շատ վնաս է տալու` ստեղծվելով լրատվական միջավայր, որն ամենևին հարիր չէ ժողովրդավարական հասարակությանը։

«Sputnik Արմենիա»

Հարակից Հոդվածներ

Պոզների հետ հարցազրույցը ցույց տվեց Քոչարյանի քաղաքական սնանկությունը. Հայաստանը նույն գետը երկրորդ անգամ չպետք է մտնի․ 1in.am
Մենք ԶԼՄ-ներում

Պոզների հետ հարցազրույցը ցույց տվեց Քոչարյանի քաղաքական սնանկությունը. Հայաստանը նույն գետը երկրորդ անգամ չպետք է մտնի․ 1in.am

Ապրիլի 7, 2021
«Գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, սպառնում են ժողովրդավարության առաջընթացին». Աշոտ Մելիքյան. «Medialab.am»
Մենք ԶԼՄ-ներում

«Գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, սպառնում են ժողովրդավարության առաջընթացին». Աշոտ Մելիքյան. «Medialab.am»

Մարտի 5, 2021
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը խեղաթյուրում է իրականությունը
Մենք ԶԼՄ-ներում

«Ա1+»-ը հերթական անգամ չստացավ հանրապետական սփռման լիցենզիա. Azatutyun.am

Հունվարի 16, 2021

Հետևեք մեզ

Կարդալ նաև

  • Պոզների հետ հարցազրույցը ցույց տվեց Քոչարյանի քաղաքական սնանկությունը. Հայաստանը նույն գետը երկրորդ անգամ չպետք է մտնի․ 1in.am
  • «Գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, սպառնում են ժողովրդավարության առաջընթացին». Աշոտ Մելիքյան. «Medialab.am»
  • Վիրավորանքին ու զրպարտությանն առնչվող նախագիծը դեմ է խոսքի ազատությանը. Մելիքյան. «Sputnik Արմենիա»
  • «Ա1+»-ը հերթական անգամ չստացավ հանրապետական սփռման լիցենզիա. Azatutyun.am
  • «Առաջիկա 7 տարում հեռուստաեթերում ոչինչ չի փոխվելու. ՀՌՀ-ն մեծ սխալ է գործել լիցենզիաները տրամադրելիս»․ 1in.am

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: info.cpfe@gmail.com

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • AM
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ