• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • Հաշվետվություններ
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • AM
No Result
View All Result
Բաժանորդագրվել

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

«Ես կտրականապես դեմ եմ քո կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն արտահայտելու քո իրավունքը»
-ՎՈԼՏԵՐ
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 8, 2021
in Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

8 հունիսի, 2021թ․, Երևան

Հունիսի 7-ին՝ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի առաջին օրը, թիրախավորված ճնշում է գործադրվել «Yerkir.am» լրատվական կայքի թղթակից Լիա Սարգսյանի նկատմամբ։ Էջմիածնում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցող քաղաքացիների մի խումբ խոչընդոտել է լրագրողի մասնագիտական գործունեությունը՝ վիրավորելով և սպառնալով նրան, քաշքշելով բարձրախոսը։

Այս դեպքը ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ վերջին ամիսներին արձանագրված բազմաթիվ բռնությունների և ճնշումների շարունակությունն է։ Հետհեղափոխական և հատկապես հետպատերազմյան շրջանում, երբ առավել ակտիվացավ լրատվամիջոցների բևեռացման գործընթացը, ինչպես քաղաքական ուժերը, այնպես էլ հասարակության տարբեր շերտեր, ելնելով իրենց գաղափարներից և նախասիրություններից, լրատվամիջոցներին և դրանց աշխատակիցներին ընկալում են կամ որպես յուրային, կամ՝ օտար։ Իրենց հերթին ԶԼՄ-ների ճնշող մեծամասնությունը, սպասարկելով որևէ ուժի կամ գործչի շահերը, դարձել է քաղաքական գործընթացների անքակտելի մաս, իսկ լրագրողներն իրենց գործունեությամբ, այդ թվում նաև՝ սոցիալական ցանցերում, հաճախ իրականացնում են քաղաքական գործչին բնորոշ գործունեություն՝ անտեսելով մասնագիտական սկզբունքներն ու էթիկական նորմերը։

Միևնույն ժամանակ, ինչպես վերոնշյալ դեպքում, մենք ականատես ենք լինում նաև հակառակին, երբ լրագրողը հավատարիմ է մնում անաչառության և անկողմնակալության պահանջներին, չի ստեղծում արհեստական լարվածություն, իսկ կոնֆլիկտային իրավիճակներում դրսևորում է արժանապատիվ կեցվածք։ Այսպիսի պահվածքն առավել քան կարևոր է այս ծայրահեղ լարված նախընտրական քարոզարշավի շրջանում:

Վերահաստատում ենք, որ ծանր ժամանակներ ապրող երկրի ապագայով մտահոգված քաղաքական գործիչները և նրանց համակիրները, ընտրություններին մասնակցող ցանկացած ոք պետք է զսպվածություն, հանդուրժողականություն ու քաղաքակիրթ բանավեճ ծավալելու ունակություն դրսևորի, իսկ լրատվամիջոցները նպաստեն այդպիսի մթնոլորտի ձևավորմանը։

Ելնելով վերոգրյալից՝ կոչ ենք անում․

  • Ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին՝ հանդես գալ աջակիցներին ուղղված հրապարակային պահանջով՝ զերծ մնալ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելուց և լրագրողների նկատմամբ ճնշումներ գործադրելուց, անկախ նրանից, թե ինչ լրատվամիջոց են ներկայացնում,
  • ԶԼՄ-ների ղեկավարներին՝ նախընտրական միջոցառումների լուսաբանումը կազմակերպելիս հաշվի առնել հնարավոր բարդություններն ու դրանց հետևանքները և հրահանգավորել աշխատակիցներին՝ գործելու բացառապես մասնագիտական սկզբունքներին համապատասխան,
  • Լրագրողներին և օպերատորներին՝ նախընտրական միջոցառումները լուսաբանելիս խուսափել սեփական նախաձեռնությամբ վիճաբանություններ սադրելուց, տարբեր ուժերի ներկայացուցիչների և նրանց համակիրների հետ քաղաքական բանավեճերի մեջ մտնելուց, իրականացնել քարոզարշավի անկողմնակալ լուսաբանման գործառույթներ,
  • Իրավապահներին՝ առավել զգոնություն ցուցաբերել և կանխարգելել ցանկացած բռնություն կամ այլ տեսակի ճնշում նախընտրական միջոցառումները լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ, ապահովել վերջիններիս անվտանգությունը և անկաշկանդ գործունեությունը՝ բացառելով ընտրովի կամ խտրական վերաբերմունքը։

Մենք շարունակելու ենք հետևել իրադարձություններին, արձանագրելու ենք լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների բոլոր խախտումները և քարոզարշավի վերջում հանդես ենք գալու ամփոփ հայտարարությամբ։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

 

Հարակից Հոդվածներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 20, 2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 13, 2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 1, 2022

Հետևեք մեզ

Կարդալ նաև

  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: info.cpfe@gmail.com

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • AM
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ