• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • Հաշվետվություններ
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • AM
No Result
View All Result
Բաժանորդագրվել

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

«Ես կտրականապես դեմ եմ քո կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն արտահայտելու քո իրավունքը»
-ՎՈԼՏԵՐ
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

«Ուզում են ֆինանսավորվել հայտնի քաղաքական գործչից կամ քաղաքական ուժերից, բայց ներկայանալ որպես անկախ, այդպես չի լինում, չի կարելի, բարոյական չէ». Աշոտ Մելիքյան. Aravot.am

Հոկտեմբերի 21, 2021
in Մենք ԶԼՄ-ներում
«Ուզում են ֆինանսավորվել հայտնի քաղաքական գործչից կամ քաղաքական ուժերից, բայց ներկայանալ որպես անկախ, այդպես չի լինում, չի կարելի, բարոյական չէ». Աշոտ Մելիքյան. Aravot.am

ԱԺ հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ «Զանգվածային լրատվության միջոցների» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը համահեղինակել էր ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: Այդ նախագծով չնույնականացված աղբյուրների, ֆեյքերի լուրերը արտատպելու դեպքում ԶԼՄ-ն ինքն է լինելու պատասխանատու: Բացի այդ, պետական մարմիններում չեն կարող գրանցվել ԶԼՄ-ներ, որոնք չեն հրապարակում տարեկան ֆինանսական հաշվետվությունը եւ կամ չունեն նույնականացում, այդ ԶԼՄ-ն տնօրինողի, սեփականատիրոջ մասին որեւէ տեղեկություն չկա: Պատգամավորը հայտարարեց, որ սրանով ուզում է առողջացնել լրատվական դաշտը: Նիստի ժամանակ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ նախագիծը քննարկվել է մեդիա կազմակերպությունների հետ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ընդամենը մեկ հանդիպում են ունեցել հեղինակի հետ ու ասել, որ անընդունելի են այսպիսի փոփոխությունները ու մինչեւ վերջ պայքարելու են դրանց դեմ: Նախագծի նախնական տարբերակը շատ ավելի խնդրահարույց է եղել. «Մենք մեռանք ասելով, որ անանուն աղբյուրներին հղում կատարելը պարտադիր է, հատկապես հետաքննող լրագրողների համար: Չէին համաձայնում: Վերջը փոխեցին չնույնականացվող աղբյուր, բայց ասացինք՝ դա նույն բառն է համարյա, դրանով դուք չեք փրկում: Հետո հորդորեցինք՝ լավ, մեզ չեք լսում, գոնե ուղարկեք ԵԽ: Այնքան համառորեն պնդեցինք, որ փորձաքննության ուղարկեն Եվրոպայի խորհուրդ, որ նրանք դա արեցին: Իրենք բացասական եզրակացություն տվեցին ու դա դարձավ լուրջ հիմք, որ վերանայեն նախագծում մոտեցումները ու չնույնականացվող աղբյուրներին հղում կատարելը չարգելեն օրենքով: Մենք այն գլխից ասում էինք՝ տեխնոլոգիաները զարգացել են, հազար ու մի կեղտոտություններ են այդ տեխնոլոգիաների միջոցով արվում, այդ դեպքում ԶԼՄ-ին ինչո՞ւ եք արգելում, թող վերցնեն չնույնականացվող աղբյուրից, իրենք պատասխանատվություն կրեն այդ տարածած տեղեկատվության համար: Դա կլինի արդեն միջազգային նորմերին համապատասխան: Այսինքն, արդեն ԶԼՄ-ն իր վրա վերցնում է պատասխանատվություն, որ հանրային կարեւորություն ունեցող տեղեկատվություն է տարածել»:

Հարցին՝ այս կարգավորումը միտված է լրատվական դաշտն առողջացնելո՞ւն, թե՞ իրավիճակը ավելի կխճճի ու ԶԼՄ-ների համար նոր խնդիրներ կստեղծի՝ Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Կարծում եմ, այն լրատվամիջոցը, որն իրեն պատասխանատու եւ որակյալ է համարում, այստեղ որեւէ խնդիր պետք է որ չտեսնի, որովհետեւ եթե գործող պրակտիկան ենք նայում, տեսում ենք, որ ԶԼՄ-ն փորձում է թաքնվել անանուն աղբյուրի հետեւում եւ որեւէ պատասխանատվություն չկրելով՝ տարածում է ապատեղեկատվություն կամ ֆեյք լուր: Մենք այդ ամեն ինչը տեսնում ենք: Դա իսկապես ավելի մեծ վնաս է հասցնում տեղեկատվական դաշտին: Հասարակության մեջ այդ ապատեղեկատվության տարածումն առհասարակ անթույլատրելի է: ԶԼՄ-ն չի կորցնում հնարավորությունը որտեղից որ օգտվել է, շարունակի օգտվել: Հո չե՞ն ասում՝ ճշտեք դոմեյնը, միանգամից երեւում է, որ ֆեյք օգտատեր է, կամ էլ «Տելեգրամ» ալիքի չնույնականացվող աղբյուր է: Եթե այն ինֆորմացիան, որը չնույնականացվող աղբյուրից ԶԼՄ-ն վերցնում է, ինքը համարում է, որ դա հանրային նշանակություն ունի, հրապարակում է ու պատասխանատվությունը վերցնում է իր վրա, ի՞նչ խնդիր կա այդտեղ: Ես այս ձեւակերպմամբ այդ հարցում խնդիր չեմ տեսնում: Ավելին, դա միջազգային պրակտիկա է: Ինչ-որ մեկը տարածվող լուրի համար իր վրա պետք է պատասխանատվություն վերցնի:

Ստացվում է, որ գործընթացը գնում է ավելի որակյալ ու ավելի պատասխանատու լրատվական դաշտ ստեղծելուն: Մեր ամեն մի հարթակ, որը որեւէ տվյալ իր մասին չի ուզում հաղորդել, որը իր լսարանի հետ չի հաղորդակցվում, ու սրա մասին ընդդիմադիր դաշտի ԶԼՄ-ներն էին ասում, թե այդքան հարթակներ են հանդես եկել, նրանք օրենքի դաշտում չեն աշխատում: Հիմա ավելի շատ այդ տիպի հարթակների համար է սա, որպեսզի նրանք պրոֆեսիոնալ եւ օրինական դաշտում աշխատեն ու օգտվելով ազատությունից բոլոր աղբյուրներից օգտվելու՝ նաեւ պատասխանատվություն ունենան, թե ինչ են իրենք տարածում»:

Aravot.am

Հարակից Հոդվածներ

Ալեն Սիմոնյանի նախագիծը կարող է կաշկանդել լրագրողական ազատությունը․ Աշոտ Մելիքյան․ Armdaily.am
Մենք ԶԼՄ-ներում

Եթե իշխանությունն այս օրենքի փոփոխմամբ այլ նպատակ ունի՝ դա վտանգավոր է. Աշոտ Մելիքյան․1in.am

Ապրիլի 20, 2022
Գրադարանում․ Աշոտ Մելիքյան․ Media.am
Մենք ԶԼՄ-ներում

Գրադարանում․ Աշոտ Մելիքյան․ Media.am

Ապրիլի 14, 2022
Նոր թեմա` հին բառապաշարով
Մենք ԶԼՄ-ներում

«Ամենայն հավանականությամբ, այս փոփոխությունն արվում է, այսպես կոչված, անցանկալի լրագրողներից ազատվելու նպատակով». Աշոտ Մելիքյան. Medialab.am

Ապրիլի 11, 2022

Հետևեք մեզ

Կարդալ նաև

  • Եթե իշխանությունն այս օրենքի փոփոխմամբ այլ նպատակ ունի՝ դա վտանգավոր է. Աշոտ Մելիքյան․1in.am
  • Գրադարանում․ Աշոտ Մելիքյան․ Media.am
  • «Ամենայն հավանականությամբ, այս փոփոխությունն արվում է, այսպես կոչված, անցանկալի լրագրողներից ազատվելու նպատակով». Աշոտ Մելիքյան. Medialab.am
  • Սա հետընթաց է. ԽԱՊԿ նախագահը` լրագրողների հավատարմագրման կարգում փոփոխության մասին․ Armeniasputnik.am
  • ՀՀ-ի վարկանիշը փչացնող օրենքներ են ընդունվում, որոնք ավտորիտար որոշումներ են հիշեցնում․ Աշոտ Մելիքյան. Factor.am

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: info.cpfe@gmail.com

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • AM
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ