• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • Հաշվետվություններ
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • AM
No Result
View All Result
Բաժանորդագրվել

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

«Ես կտրականապես դեմ եմ քո կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն արտահայտելու քո իրավունքը»
-ՎՈԼՏԵՐ
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

Լրատվամիջոցն այս դեպքում վերցնում է իր վրա պատասխանատվությունը. Աշոտ Մելիքյան․ Armdaily.am

Դեկտեմբերի 10, 2021
in Մենք ԶԼՄ-ներում
Նոր թեմա` հին բառապաշարով

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է իր և գործընկերների հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, Քաղաքացիական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Ըստ առաջարկվող նախագծի՝ լրատվամիջոցները չեն ազատվի պատասխանատվությունից ֆեյքերին հղում անելու դեպքում։ Նշենք, որ առաջին անգամ օգտագործվում է նաև «չնույնականացվող աղբյուր» եզրույթը։

ArmDaily.am-ի հետ զրույցում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ասաց, որ չնույնականացվող աղբյուրները լայն տարածում ունեն հիմա տեղեկատվական դաշտում և դա բոլոր երկրների համար նոր երևույթ է։

«Այսինքն, օրենսդրորեն դա չի կարգավորվել որևէ կերպ։ Հիմա բազմաթիվ երկրներում մտածում են, թե ինչպես այդ հարցերը լուծել։ Իրականում՝ դրանք այն աղբյուրներ են, որոնք որևէ կերպ հնարավոր չէ ճշտել և մեծ հաշվով իսկապես դա մեր տեղեկատվական ոլորտում որոշ խնդիրներ առաջացրել է»,- ասաց Մելիքյանը։

Նա հիշեցրեց, որ ի սկզբանե, երբ օրենքի հեղինակները նպատակ էին դրել արգելել հղումները այդ աղբյուրներին, դա սուր քննադատության արժանացավ իրենց կողմից։

«Մենք պահանջում էինք հանել այդ արգելքը։ Քանի որ չէին համաձայնում, մենք պնդեցինք, որպեսզի օրինագիծը ուղարկվի Եվրոպայի խորհրդի փորձագետներին։ Այնտեղից բացասական եզրակացություն եկավ, և դա ևս մի փաստարկ եղավ, որպեսզի այդ արգելքը հանվի։ Հիմա օրենքը թույլ է տալու օգտվել ցանկացած տեղկատվական աղբյուրից, ուղղակի լրատվամիջոցը այս դեպքում վերցնում է իր վրա պատասխանատվությունը։ Դա արդեն միջազգային նորմերին համապատասխան մոտեցում է»,- ասաց Մելիքյանը։

ԽԱՊԿ նախագահը նշում է, որ օրենքում, սակայն, վիճահարույց են լրագրողների հավատարմագրմանը վերաբերող դրույթները։

«Առհասարակ, միջազգային նորմերով չի խրախուսվում լրագրողին հավատարմագրումից զրկելու գործընթացը։ Կարելի էր սահմանափակվել նախազգուշացումով, եթե ներքին ինչ-որ կանոնակարգ է խախտվել, կամ կասեցնել հավատարմագրումը, բայց ոչ զրկել։ Ցավոք, օրենքի հեղինակներն այս հարցում չեն համաձայնվել մեզ հետ, և նախատեսել են նաև հավատարմագրման զրկման գործընթաց»,- ասաց Մելիքյանը։

Մելիքյանը համաձայնեց մեր այն դիտարկման հետ, որ ամենամեծ ինֆորմացիոն հոսքը այսօր տելեգրամյան ալիքներում է, որոնք մտնում են չնույնականացվող աղբյուրների մեջ, սակայն օրենքը նրանց վրա սահմանափակող նորմ չի հաստատում, և նրանք շարունակելու են իրենց տեղեկատվությունը տարածել, իսկ մարդիկ արդեն այնտեղ կկարդան։

«Թող կարդան տելեգրամյան ալիքներում։ Գործընթացը, ես կարծում եմ, շարունակվում է, և մարդիկ շատ շուտով կտարբերեն, թե ինչ է իրենից ներկայացնում տելեգրամյան ալիքը, և ինչ է իրենից ներկայացնում լրատվամիջոցը։ Եվ լրագրողական կազմակերպությունները, և տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ ամսեամիս զարգացնում են fact checking-ի՝ փաստերի ստուգման գործընթացները և կեղծիքի բացահայտումը։ Բացի այդ եթե մենք տարածենք մեդիագրագիտությունը, իսկ այդպիսի գործընթաց գնում է նույնիսկ դպրոցներում և բուհերում, մարդիկ, ովքեր հավատում են տելեգրամյան ալիքներին, թող վերցնեն, կարդան, բայց իմանան, որ դա ստուգված տեղեկություններ չի, շատ հաճախ՝ վարկաբեկման, վիրավորանքների, տարբեր զրպարտություններ տարածելու համար է արվում և ամեն մի նյութ չէ, որ տելեգրամյան ալիքում արժանահավատ է։ Այս առումով՝ պրոֆեսիոնալ գործող լրատվամիջոցները կհայտնվեն շահեկան վիճակում։ Համենայն դեպս՝ ակնկալիքը դա է»,- ասաց Մելիքյան։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Հարակից Հոդվածներ

Հայաստանում քաղաքական պայքարը հատում է բարոյականության նորմերը․ Մելիքյան․ rusarminfo.ru
Մենք ԶԼՄ-ներում

Հայաստանում քաղաքական պայքարը հատում է բարոյականության նորմերը․ Մելիքյան․ rusarminfo.ru

Հունիսի 9, 2022
Մելիքյան. «Լրատվամիջոցը կոշիկ կարելու ֆաբրիկա չէ, այն գործ ունի մարդկանց մտքի ու սրտի հետ»․ armeniasputnik.am
Մենք ԶԼՄ-ներում

Լրագրողին հավատարմագրումից զրկելու օրինագծում լուրջ հիմնավորումներ չկան. Մելիքյան. armeniasputnik.am

Մայիսի 26, 2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք ԶԼՄ-ներում

Ռեգրես․ «շնորհավորում» եմ ՔՊ 67 պատգամավորներին. 1in.am

Մայիսի 26, 2022

Հետևեք մեզ

Կարդալ նաև

  • Հայաստանում քաղաքական պայքարը հատում է բարոյականության նորմերը․ Մելիքյան․ rusarminfo.ru
  • Լրագրողին հավատարմագրումից զրկելու օրինագծում լուրջ հիմնավորումներ չկան. Մելիքյան. armeniasputnik.am
  • Ռեգրես․ «շնորհավորում» եմ ՔՊ 67 պատգամավորներին. 1in.am
  • Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց լրագրողի աշխատանքը պետական մարմիններում սահմանափակող նախագիծը. Azatutyun.am
  • Պետական մարմինները լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն կունենան. Armradio.am

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: info.cpfe@gmail.com

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • AM
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ