2022թ․ մայիսի 1-ից մինչև 2024թ․ ապրիլի 30-ը

2022թ․ մայիսի 1-ից մինչև 2024թ․ ապրիլի 30-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն «Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամ»-ի (National Endowment for Democracy) աջակցությամբ իրականացրել է Հայաստանում մեդիայի ոլորտում բարեփոխումների ջատագովության ծրագիրը, որը նախատեսում էր խոսքի ազատության վիճակի և ԶԼՄ-ների գործունեության միջավայրի մշտադիտարկում, ինչպես նաև՝ եռամսյակային և տարեկան զեկույցների հրապարակում։ Գործնական քայլեր են ձեռնարկվել նաև լրատվամիջոցների աշխատակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, այդ թվում՝ իրավապահ մարմինների հետ հարաբերություններում և դատարաններում։ Ծրագրի կարևորագույն բաղադրիչը մեդիա օրենսդրության բարելավմանն ուղղված առաջարկների մշակումն ու խորհրդարան ներկայացնելն էր: Շարունակվել է Տեղեկատվական վեճերի խորհրդի գործունեությունը․ընդունվել են ավելի քան 20 փորձագիտական ​​եզրակացություններ լրատվամիջոցների մասնակցությամբ տարբեր կոնֆլիկտային իրավիճակների և դատական ​​գործերի վերաբերյալ։ ԽԱՊԿ-ի գործունեության նոր ոլորտը եղել է երկրի սոցիալ-քաղաքական խնդիրների վերաբերյալ տեսալսողական արտադրանքը: Երկու տարվա ընթացքում «Ա1+» հեռուստաընկերության տեխնիկական աջակցությամբ թողարկվել են ամենշաբաթյա շուրջ 80 «Մենախոսություն» և «Զրույց բոլորի համար» հաղորդաշարերը։

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.