2023թ․ հուլիսի 15-ից մինչև 2024 թ․ փետրվարի 28-ը

2023թ․ հուլիսի 15-ից մինչև 2024 թ․ փետրվարի 28-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Կանադայի կառավարության Տեղական նախաձեռնությունների հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է «Դատական ​​պրակտիկայի բարելավման անհրաժեշտությունը՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով ընդդեմ լրատվամիջոցների ներկայացված հայցերը քննելիս» ծրագիրը։ Ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների դատական ​​գործերի մշտադիտարկման հիման վրա պատրաստվել է վերլուծական զեկույց, որը հրապարակվել է ԽԱՊԿ-ի khosq.am կայքում և ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև մամուլի ասուլիսի միջոցով ներկայացվել հանրությանը։ Մոնիտորինգի արդյունքների և զեկույցի փորձագիտական ​​քննարկման համար անցկացվել է ամփոփիչ կլոր սեղան: Ծրագրի շրջանակներում թողարկվել են նաև 3 կարճամետրաժ ֆիլմեր լրագրողների և լրատվամիջոցների դեմ ամենաաղմկահարույց դատական ​​գործերի վերաբերյալ։ Այս ֆիլմերը տեղադրված են ԽԱՊԿ-ի կայքում և ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև՝ «Ա1+» առցանց հեռուստաընկերության յութուբյան ալիքում։

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.