Ընդդիմադիր դաշտի լրագրողները մեծ բարդություններ են ունենում իշխանությունների ու պետական մարմինների գործունեությունը լուսաբանելիս։ Սա հասարակության, նաև լրատվամիջոցների բևեռացման և անհանդուրժողականության արդյունք է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրել է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով խորհրդարանում լրագրողների նկատմամբ բռնարարքներին։
«Պետք է հաշվի առնել, որ խորհրդարանի ընդդիմադիր ֆրակցիաների պատգամավորները նույնպես պետական մարմիններում պաշտոն զբաղեցնող անձիք են ու նրանց կողմից կոպիտ վերաբերմունքի դեպքեր ևս արձանագրվել են իշխանամետ լրագրողների նկատմամբ, բայց, բնականաբար, այդ անհանդուրժողականության հաղթահարման պատասխանատուն իշխանություններն են և իրենք պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի և՛ քաղաքական դաշտում, և՛ հասարակության մեջ, և՛ հատկապես լրատվական դաշտում բևեռացումը մեղմացվի և, ի վերջո, անցնեն աշխատելու քաղաքակիրթ մեթոդների»,- ասաց Մելիքյանը։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում