О нас

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) շահույթ չհետապնդող՝ լրագրողական հասարակական կազմակերպություն է։ ԽԱՊԿ-ը պաշտոնապես գրանցվել է 2003 թվականի հունվարի 16-ին։ Իր գործունեության ընթացքում կազմակերպությունն իրականացրել է 40-ից ավելի ծրագիր։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Արևելյան գործընկերության երկրների Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ է և ակտիվորեն մասնակցում է դրա գործունեությանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նպատակներն ու խնդիրները

(Քաղվածք կանոնադրությունից)

Կոմիտեի նպատակներն են.

Նշված նպատակներն իրագործելու համար Կոմիտեն լուծում է հետեւյալ խնդիրները.

Կոմիտեն իր գործունեության ժամանակ առաջնորդվում է գործարար համագործակցության, խոսքի ազատության իրավունքի համընդհանուր միջազգային սկզբունքներով ու չափանիշներով։

ԽԱՊԿ գործունեության գլխավոր ուղղությունը Հայաստանում խոսքի ազատության վիճակի մշտադիտարկումն է, լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների բացահայտումն ու դրանց արձագանքելը, ստացված տվյալների հիման վրա պարբերական զեկույցների հրապարակումը։ ԽԱՊԿ-ը նաև գործնական քայլեր է իրականացնում ԶԼՄ-ների և դրանց ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության համար, այդ թվում՝ դատական ատյաններում։ Կոմիտեի գործունեության կարևոր ուղղություններից է ԶԼՄ-ներին վերաբերող օրենսդրության կատարելագործումը։ Այդ նպատակով նախապատրաստվում են օրենքների նախագծեր և առաջարկությունների փաթեթներ, որոնք ներկայացվում են խորհրդարան։

Եթե խախտվել են ձեր իրավունքները, զանգահարեք «Թեժ գծի» հեռախոսահամարներով`

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն կազմավորել է արագ արձագանքման խումբ, որում, կոմիտեի անդամներից բացի, ընդգրկված են նաեւ ներկայացուցիչներ գործընկեր կազմակերպություններից:

Արագ արձագանքման խումբը լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքների խախտումների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնություների մասին ահազանգեր ստանալու դեպքում մեկնում է միջադեպի վայր, տեղում պարզում հանգամանքները եւ իրականացնում իրավիճակից բխող միջոցառումներ (դիմում է իրավապահ մարմիններին, հանդես գալիս հայտարարությամբ եւ այլն):

Հարգելի գործընկերներ,

եթե խախտվել են ձեր իրավունքները,

զանգահարեք «Թեժ գծի» հեռախոսահամարներով`

(+37411) 53-38-95

(+37493) 10-70-85

Лилит ОГАННИСЯН

Рузанна ХАЧАТРЯН

Месроп АРУТЮНЯН

Ашот МЕЛИКЯН

Артур ПАПЯН

Виген САРКИСЯН

Левон БАРСЕГЯН

Этот сайт зарегистрирован на wpml.org как сайт разработки. Переключитесь на рабочий сайт по ключу remove this banner.