• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • Հաշվետվություններ
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • AM
    • EN
    • RU
No Result
View All Result
Բաժանորդագրվել

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

«Ես կտրականապես դեմ եմ քո կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն արտահայտելու քո իրավունքը»
-ՎՈԼՏԵՐ
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

Օրինագիծը հակասություններ ունի գործող օրենսդրության հետ

Ապրիլի 9, 2010
in Հոդվածներ

Ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի պետական–իրավական հարցերի մշտական 

հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ մարտի 18-ին առաջին ընթերցմամբ ընդունված 

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ 

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու 

մասին» օրենքների նախագծերի փաթեթի շուրջ: Քնարկումների ժամանակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւս ներկայացրեց  իր դիրքորոշումը:

Ըստ նախագծերի՝ չեղյալ են համարվում ՀՀ քրեական օրենսգրքի 135 («Զրպարտությունը») եւ 136 («Վիրավորանքը») հոդվածները, փոխարենը անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները սահմանվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: 2009 թվականից քննարկվող այս նախագծերը քննադատության են արժանացել ԶԼՄ փորձագետների եւ լրագրողական հանրության կողմից: Փորձագետները, դրական համարելով զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացումը, միաժամանակ նշում են, որ, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը (սա փաթեթում հիմնականն է, մյուս երկու օրինագծերը ածանցյալ են) հստակ չի սահմանում զրպարտությունը եւ վիրավորանքը, չի առաջարկում բարոյական վնասի փոխհատուցման չափը որոշելու՝ կամայականությունը բացառող մեխանիզմներ:

Այս օրենսդրական նախաձեռնությունը մանրամասն վերլուծության եւ փորձաքննության կարիք ունի՝ դրա բոլոր թերություններն ու ձեւակերպումների տակ թաքնված հնարավոր վտանգները վեր հանելու համար: Առայժմ բավարարվենք հակիրճ մի ակնարկով առ այն, որ օրինագծով առաջարկվող «Պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները» խորը հակասության մեջ են «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի հետ: Ըստ այդ հոդվածի 2-րդ կետի՝

«Լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է տվյալ տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե դա՝

1) ստացվել է լրատվական գործակալությունից.

2) բխում է վիճարկող կողմի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից.

3) հրապարակային ելույթի, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որեւէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, եւ դա տարածելիս ինքը կատարել է հղում այդ աղբյուրին»:

Քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող լրացմամբ «փաստացի տվյալները չեն մեկնաբանվում որպես զրպարտություն. ա) եթե դրանք տեղ են գտել դատական քննության ընթացքում դատական քննության մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում, բ) եթե այն արտահայտելը տվյալ իրավիճակում եւ իր բովանդակությամբ պայմանավորված է գերակշռող հանրային շահով, եւ եթե անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ պարզելու դրանց ճշմարտությունը եւ հիմնավորվածությունը, ինչպես նաեւ հավասարակշռված եւ բարեխիղճ է ներկայացրել այդ տվյալները»: Ըստ էության ստացվում է, որ ԶԼՄ-ները միայն դատարանում արված արտահայտությունները կարող են մեջբերել՝  չվախենալով զրպարտության կամ վիրավորանքի համար մեղադրվելուց ու տուգանվելուց: Մնացած դեպքերում օրինագծի հեղինակները լրատվամիջոցների համար ավելի մեծ տուգանք են նախատեսել, քան արտահայտվողի համար: Այսպես, ըստ օրինագծի՝ զրպարտության դեպքում անձից կարող են պահանջել միանվագ փոխհատուցման վճարում՝ նվազագույն աշխատավարձի մինչեւ 500-ապատիկի չափով, նույնը ԶԼՄ-ով տարածելու դեպքում  նվազագույն աշխատավարձի մինչեւ 1000-ապատիկի չափով, եւ զանգվածային լրատվություն իրականացնողից՝ նվազագույն աշխատավարձի մինչեւ 2000-ապատիկի չափով:

Ահա նաեւ այս պատճառով փորձագետները համարում են, որ այս օրինագիծը, ընդունվելու դեպքում, կդառնա մահակ ԶԼՄ-ների համար:

Այսուհանդերձ, նախագծի հեղինակները եւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը պատրաստակամություն են հայտնել աշխատելու լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի համատեղ վերացնեն ԶԼՄ-ների ազատության հնարավոր սպառնալիքները: Մնում է հուսալ, որ հանձնաժողովը այդ մասնակցությունը չի վերածի պարզ ձեւականության, այլ ամենայն մանրամասնությամբ կքննարկի օրինագծի բարելավմանը միտված առաջարկությունները:

Պիտակներ. Դատական հայցԼրատվամիջոցների ներգրավվածությամբ դատական գործերՎիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացում

Հարակից Հոդվածներ

Հոդվածներ

Գերատեսչություններն արձագանքում են ՀԿ-ների հայտարարություններին

Մարտի 2, 2021
«Ա1+»-ը դատարանում․ չհաղթահարված անարդարություն
Հոդվածներ

«Ա1+»-ը դատարանում․ չհաղթահարված անարդարություն

Դեկտեմբերի 30, 2020
Բիզնեսն ընդդեմ մամուլի
Հոդվածներ

Բիզնեսն ընդդեմ մամուլի

Դեկտեմբերի 8, 2020

Հետևեք մեզ

Կարդալ նաև

  • Գերատեսչություններն արձագանքում են ՀԿ-ների հայտարարություններին
  • «Ա1+»-ը դատարանում․ չհաղթահարված անարդարություն
  • Բիզնեսն ընդդեմ մամուլի
  • Ընդդիմությունն ընդդեմ մամուլի
  • Ազգային ժողովի փոխնախագահի մի անիմաստ նախաձեռնության մասին

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: info.cpfe@gmail.com

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • AM
    • EN
    • RU
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ