• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • Հաշվետվություններ
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • AM
    • RU
No Result
View All Result
Բաժանորդագրվել

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

«Ես կտրականապես դեմ եմ քո կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն արտահայտելու քո իրավունքը»
-ՎՈԼՏԵՐ
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

Հայաստանում ներդրվում է էլեկտրոնային կառավարման համակարգ

Հուլիսի 27, 2010
in Հոդվածներ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը գործարկել է www.e-gov.am  ինտերնետային կայքը, որի անվանումն է՝ «Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում»: Կայքի նպատակն է, ինչպես նշված է անոնսում, «մեկտեղել Հայաստանի Հանրապետության պետական գերատեսչությունների էլեկտրոնային կառավարման բոլոր գործիքներն ու տվյալների հիմնապաշարները եւ հարմարավետ միջավայր ստեղծել դրանց օգտագործման համար»:

Կառավարության պաշտոնական կայքից այս նոր ռեսուրսը տարբերվում է նրանով, որ այստեղ ոչ միայն տեղեկատվությունն է առավել ընդլայնված, այլեւ՝ մեկ կայքի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի հետեւել ցանկացած նախարարությանը, կառավարությանն առընթեր մարմնին (այս կատեգորիայից առայժմ համակարգին միացած են անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն եւ պետական եկամուտների կոմիտեն) եւ մարզպետարանին հասցեագրված իր դիմումի կամ նամակի ընթացքին: Սա, ինչ խոսք, զգալի առաջընթաց է կառավարության եւ պետական կառավարման մարմինների գործուենության թափանցիկության ապահովման առումով:

Թափանցիկությանը նպաստում են նաեւ մեկ անձից կատարված գնումների, ՊՈԱԿ-ների ֆինանսավորման, , ՀՀ վարչապետի ֆոնդից ֆինանսական աջակցություն ստացած կազմակերպությունների եւ անհատների մասին տեղեկությունները, ինչպես նաեւ՝ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը:

Անմիջականորեն այս կայքից հնարավոր է մուտք գործել Հարկային հաշվետվությունների ներկայացման  էլեկտրոնային համակարգ, Մտավոր սեփականության գործակալության էլեկտրոնային հայտերի ընդունման, Մտավոր սեփականության գործակալության տեղեկատվական որոնման համակարգեր, Էլեկտրոնային վիզա (e-visa) ձեռք բերելու եւ Էլեկտրոնային ստորագրություն ստանալու կայքեր:

Այս կայքի միջոցով հնարավոր է նաեւ անմիջականորեն նամակներ հղել կառավարությանը, սակայն այս եղանակով ուղարկված նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն և ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: Պաշտոնական նամակները, որոնց ընթացքին կարելի է հետեւել www.e-gov.amկայքում, պետք է ուղարկվեն կառավարության (կամ պետական կառավարման համապատասխան մարմնի) փոստային հասցեով, որից հետո դիմողը ստանում է 12 նիշանոց հսկիչ համար, որն էլ այն նամակի ընթացքին հետեւելու գաղտնաբառն է:

Ընդհանուր առմամբ, գործարկված համակարգը լավ տպավորություն է թողնում:. Սակայն ինչպես այն կաշխատի իրականում՝ ցույց կտա ապագան: Անշուշտ, նպատակահարմար կլինի Հայաստանում էլեկրոնային կառավարման արդյունավետությունը պարզելու ուսումնասիրություն անցկացնել: Սակայն մի բան արդեն իսկ որոշակի թերահավատություն է առաջացնում. կառավարությանը, նախարարություններին եւ մարզպետարաններին նամակներ հասցեագրողների, այսինքն՝ ՀՀ քաղաքացիների՝ ինտերնետից օգտվելու ցածր տեսակարար կշիռը:

Պիտակներ. Պետական մարմինների կայքերի մոնիտորինգՏեղեկատվական թափանցիկությունՏեղեկատվական պահանջմունքների բավարարում

Հարակից Հոդվածներ

Հոդվածներ

Գերատեսչություններն արձագանքում են ՀԿ-ների հայտարարություններին

Մարտի 2, 2021
«Ա1+»-ը դատարանում․ չհաղթահարված անարդարություն
Հոդվածներ

«Ա1+»-ը դատարանում․ չհաղթահարված անարդարություն

Դեկտեմբերի 30, 2020
Բիզնեսն ընդդեմ մամուլի
Հոդվածներ

Բիզնեսն ընդդեմ մամուլի

Դեկտեմբերի 8, 2020

Հետևեք մեզ

Կարդալ նաև

  • Գերատեսչություններն արձագանքում են ՀԿ-ների հայտարարություններին
  • «Ա1+»-ը դատարանում․ չհաղթահարված անարդարություն
  • Բիզնեսն ընդդեմ մամուլի
  • Ընդդիմությունն ընդդեմ մամուլի
  • Ազգային ժողովի փոխնախագահի մի անիմաստ նախաձեռնության մասին

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: info.cpfe@gmail.com

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • AM
    • RU
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ