• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • Հաշվետվություններ
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • ru RU
  • hy AM
  • en EN
No Result
View All Result
ԽԱՊԿ/CPFE/КЗСС
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

Առեւտրային գաղտնի՞ք, թե՞ արհեստածին գաղտնիություն

Մարտի 28, 2011
in Հոդվածներ

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատելաոճն առնվազն տարակուսանք է հարուցում ոչ միայն հեռուստաընկերությունների արտոնագրման մրցույթների անցկացման թեժ շրջանում, այլեւ առօրյա աշխատանքային գրագրության պարագայում:

Փետրվարի 21-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, տեղեկություն ստանալու նպատակով, պատվիրված նամակով հարցում ուղարկեց ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանին՝ խնդրելով տրամադրել ՀՀ տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու արտոնագրման մրցույթներին ներկայացված մի շարք հայտերի եւ կից փաստաթղթերի, ինչպես նաեւ՝ ՀՌԱՀ-ի կողմից իրավասու կազմակերպություններին ուղղված գրությունների եւ դրանց պատասխանների պատճենները: Այս հարցմանն ի պատասխան՝ ՀՌԱՀ-ից  նամակով հայտնեցին, որ որոշակի պայմաններով պատրաստ են նշված փաստաթղթերը տրամադրել պատճենահանելու՝ բացառությամբ առեւտրային գաղտնիք պարունակողների: Տարըմբռնումից խուսափելու նկատառումով՝ ԽԱՊԿ-ն ստիպված եղավ եւս մեկ հարցում ուղարկել ՀՌԱՀ-ին՝ ճշգրտելու, թե հատկապես որ փաստաթղթերն են դիտարկվելու որպես առեւտրային գաղտնիք պարունակող: Հենց այս հարցման պատասխանն էլ, մեղմ ասած, զարմանք է առաջացնում՝ կասկածի տակ դնելով ՀՌԱՀ-ի՝ օրենքով սահմանված գործառույթներից եւ գործունեության սկզբունքներից այն կետերի իրագործումը, որոնք վերաբերում են հրապարակայնությանը («Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենք, հոդված 36, 37): Ահա թե ինչու: Պատասխան նամակում, որպես մերժման ենթակա փաստաթղթեր, նախ հիշատակված են վերահեռարձակում իրականացնելու վերաբերյալ կնքված պայմանագրերը, որոնցում նշված է, որ առանց կողմերի համաձայնության` հրապարակման ենթակա չեն: Այս պատճառաբանությունը, գուցե, կարելի է համարել հիմնավոր. քննելու հարց է, քանի որ օրենքով նախատեսված է հեռուստաընկերությունների ֆինանսավորման աղբյուրների թափանցիկության ապահովում («Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենք, հոդված 20): Սա խնդրի մեկ կողմն է, իսկ ինչպե՞ս մեկնաբանել հաջորդող միտքը. «Միաժամանակ Ձեզ չեն տրամադրվի գործերում առկա ընկերությունների աշխատակիցների անձնական թերթիկները (CV)»:Փաստորեն, ըստ ՀՌԱՀ-ի, այդ թերթիկները ե՞ւս առեւտրային գաղտնիք են պարունակում:

Ի գիտություն ՀՌԱՀ-ի. «անձնական թերթիկը» եւ «CV»-ն նույնական չեն: «CV»-ն, որ «Curriculum vitae» լատիներեն քարացած ձեւակերպման հապավումն է, ընդունված է թարգմանել որպես «Աշխատանքային կենսագրություն»: Այսինքն՝ այդ թերթիկը չի պարունակում գաղտնի տեղեկություններ, այդ թվում նաեւ` անձնական, պարզապես անձը դրա միջոցով, տարբեր առիթներով, հակիրճ ներկայացնում է իր ստացած կրթությունը, աշխատանքային փորձը, ունակությունները եւ հմտությունները:

Հարց է ծագում, թե ՀՌԱՀ-ն ինչո՞ւ է արհեստականորեն գաղտնիք ստեղծում: Գուցե, կարծում են, որ նույնիսկ այդ «CV»-ները հնարավորություն կտան վերլուծելու կամ վերհանելու մրցութային փաթեթների գնահատման հարցում ՀՌԱՀ-ի դրսեւորած, թերեւս, ոչ այնքան անաչառ մոտեցումները: Այս հարցերի պատասխանները ԽԱՊԿ-ն մտադրվել է ստանալ դատարանում՝ ընդդեմ ՀՌԱՀ-ի հայց ներկայացնելով: Մինչ այդ՝ ավելորդ չէ հիշեցնել, որ ՀՌԱՀ-ի անդամներից յուրաքանչյուրն իր պաշտոնը ստանձնելիս, օրենքով սահմանված կարգով, արտասանել է երդման տեքստ՝ ներառյալ հետեւյալ նախադասությունը. «Երդվում եմ, որ պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ եւ ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության եւ արդարության սկզբունքով` անկախ որևէ քաղաքական կամ տնտեսական շահից»:

Աննա ԱԼՈՅԱՆ

ԽԱՊԿ փորձագետ

 

Ներկայացնում ենք ԽԱՊԿ-ի եւ ՀՌԱՀ-ի գրագրության պատճենները:

Պիտակներ. Դատական հայցԹվային հեռարձակումՀայկական հեռուստաեթերՀեռարձակումՀեռուստահեռարձակողների լիցենզավորումՀեռուստատեսությունՏեղեկատվական պահանջմունքների բավարարում

Հարակից Հոդվածներ

Էքստրեմալ լրագրություն․ դասընթաց լրագրողների համար
Հոդվածներ

Էքստրեմալ լրագրություն․ դասընթաց լրագրողների համար

Սեպտեմբերի 22, 2024
Մեդիա օրենսդրության բարեփոխումները և դրանց փոխկապակցվածությունը ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի զարգացման հետ
Հոդվածներ

Մեդիա օրենսդրության բարեփոխումները և դրանց փոխկապակցվածությունը ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի զարգացման հետ

Մայիսի 24, 2024
Ատելության խոսք և խոսքի ազատություն. որտե՞ղ են սահմանները․ դասընթաց լրագրողների համար
Հոդվածներ

Ատելության խոսք և խոսքի ազատություն. որտե՞ղ են սահմանները․ դասընթաց լրագրողների համար

Մարտի 25, 2024

Կարդալ նաև

  • Էքստրեմալ լրագրություն․ դասընթաց լրագրողների համար
  • Մեդիա օրենսդրության բարեփոխումները և դրանց փոխկապակցվածությունը ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի զարգացման հետ
  • Ատելության խոսք և խոսքի ազատություն. որտե՞ղ են սահմանները․ դասընթաց լրագրողների համար
  • Զրպարտությունը և վիրավորանքը ԶԼՄ-ների հրապարակումներում. օրենսդրական կարգավորումներ, միջազգային նորմեր և հայաստանյան պրակտիկա․ դասընթաց լրագրողների համար
  • Գերատեսչություններն արձագանքում են ՀԿ-ների հայտարարություններին

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Բաժանորդագրվել
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: [email protected]

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • ru RU
  • hy AM
  • en EN
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.