Հայաստանյան հեռարձակման ոլորտում, կարծես ոչ պատահականորեն, զուգադիպում են երկու՝ «Ա1+» եւ Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունների ճակատագրերը: Առաջինը տարիներ շարունակ՝ 2002 թվականից ի վեր, եթերազրկված մնալու, երկրորդը՝ կրկին տեւական ժամանակ՝ 2007 թվականից սկսած, եթերազրկվելուն դիմակայելու առումով: Այն պնդումները, որ այս երկու հեռուստաընկերությունների դեմ իրականացվող տարաբնույթ տնտեսական, իրավական ճնշումներն, ըստ էության, քաղաքական դրդապատճառներ ունեն, արդեն ապացուցման կարիք չեն զգում: Բազմիցս հիշատակվել են այն իրադարձությունները, որոնք նախորդել էին մի դեպքում եթերազրկմանը, մյուս դեպքում հարկային, դատական եւ այլ քաշքշուկների մեջ հայտնվելուն:
«Ա1+»-ն անցանկալի դարձավ իշխանությունների համար 1999 թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները հետեւողականորեն լուսաբանելուց հետո, իսկ «ԳԱԼԱ»-ն՝ 2008-ի նախընտրական պայքարում ընդդիմադիր առաջնորդին եւ նրա թիմակիցներին եթեր տրամադրելուց եւ քաղաքական ուժերին հավասար հնարավորություններ տալու իր մտադրությունը հնչեցնելուց հետո:
Տարիները, հարափոփոխ իրադարձություններով հանդերձ, առաջ են անցել՝ ներառելով ներքաղաքական զարգացումները: Մասնավորապես՝ վերջին վեց ամսվա ընթացքում Ազատության հրապարակն ընդդիմության հանրահավաքների համար արգելված գոտուց կրկին վերածվեց ազատ տարածքի: 2008-ի նախընտրական թոհուբոհի արդյունքում քաղբանտարկյալ դարձած անձինք ազատ արձակվեցին: Նույնիսկ ճեղքվածք տալու նշաններ են երեւում իշխանության եւ ընդդիմության միջեւ ձեւավորված պատի վրա՝ թեկուզ երկխոսելու քայլեր ձեռնարկելու տեսքով… Եվ վերջապես «Հ1»-ն ու մնացյալը վերջին ամիսներին չեն խորշում այս ամենը, ճիշտ է, վերահսկման տակ, բայց հնարավորինս լուրջ՝ առանց հեգնանքի, լուսաբանելուց:
Այս փոփոխությունների ընդհանուր ֆոնին կարելի էր ակնկալել, որ հայկական հեռուստաեթերում եղած մյուս արգելքներն էլ այս կամ այն չափով կվերացվեն, եւ «Ա1+»-ի ու «ԳԱԼԱ»-ի հանդեպ քաղաքական պատվերի կատարման փուլը կավարտվի: Սակայն իրականությունն առավել մռայլ գտնվեց, քան կարելի էր սպասել:
Հայտնի է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, 2008 թվականին կայացրած վճռով, «Ա1+»-ին արտոնագրից զրկելն անօրինական էր գնահատել, իսկ ահա վերջերս` հունիսի8-ին, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստում միաձայն որոշում ընդունվեց այնմասին, որ Հայաստանը կատարել է «Ա1+»-ի գործով Եվրոդատարանի վճիռը, և այս գործընթացըհամարվում է փակված: Առնվազն տարակուսելի է նման եզրահանգումը, քանի որ դեռեւս չեն ավարտվել «Ա1+»-ին առնչվող դատական գործընթացները ո´չ ներպետական ատյաններում, ո´չ էլ` միջազգային: Եվ ամենեւին անհիմն չէր հայաստանյան մի խումբ լրագրողական ու հասարակական կազմակերպությունների` այս առիթով հնչեցրած տագնապը` մասնավորապես այն տխուր կանխատեսումով, որ ԵԽՆԽ-ի այս որոշումը լիովին ազատ կարձակի հայաստանյան իշխանությունների «ձեռքերը»` լռեցնելու իրենց համար անցանկալի նաեւ մյուս լրատվամիջոցներին: Ավա՜ղ, սա հաստատվեց կարճ ժամանակ անց:
Հուլիսի 17-ին «ԳԱԼԱ»-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ ՀՀ վճռաբեկ դատարանըմերժել է հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի բողոքը, որով ուժի մեջ է մնում ՀՀվերաքննիչ դատարանի, հօգուտ Գյումրու քաղաքապետարանի, ապրիլի 26-ին կայացրածվճիռը: Սա նշանակում է, որ «ԳԱԼԱ»-ն հարկադրված է մեկամսյա ժամկետում ապամոնտաժելիր հեռարձակող սարքավորումները քաղաքի հին հեռուստաաշտարակից, եւ եթե ենթարկվի այդ պարտադրանքին, ապա համապետական ընտրությունների նախաշեմին պարզապես կեթերազրկվի անորոշ ժամանակով: Ինչին էլ, թերեւս, ձգտում է Գյումրու քաղաքապետարանը` ի դեմս քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, ով, կարծես, առիթ բաց չի թողնումբարձրաձայնելու իր հակակրանքը այս հեռուստաընկերության նկատմամբ: Հայտնի են թե´ տարիներ առաջ նրա հնչեցրած` «Ես զզվիմ գը «ԳԱԼԱ»-ից» արտահայտությունը եւ թե´ վերջերս` հունիսի սկզբներին, տված խոստումը Գյումրու Ղորղանյան 124 հասցեի՝ 20 օրշարունակ բաց երկնքի տակ հայտնված բնակիչներին: Երբ Վարդան Ղուկասյանը, մարզպետիմիջամտությամբ, ի վերջո բարեհաճել է լուծում գտնել այս խնդրին, դիմելով այդ բնակիչներին,ասել է. «Առե´ք էս գումարը, ե´ս եմ տալիս, ե´ս, ու խոստանում եմ, որ երբ որ «ԳԱԼԱ»-իդատը շահենք, իրանց դատարանում կրենք, խոստանում եմ, որ գումարի հալալ կեսը՝ 2միլիոն դրամ, տալու ենք, տարեք ձեր տունը սարքեք…»: Հեռուստաընկերության նկատմամբվերաբերմունքը պարզորոշ արտահայտող առավել պերճախոս վկայություն, թերեւս, դժվար է պատկերացնել: Եվ որքան էլ ցանկալի չէ, այնուամենայնիվ, տպավորություն է ստեղծվում, որ այս հեռուստաընկերության առջեւ դրվող պատնեշները զուրկ չեն նաեւ անձնական դրդապատճառներից:
Տեղին է հիշեցնել, որ ՀՀ վճռաբեկ դատարանն արդեն մեկ անգամ (2008 թվականի հոկտեմբերի31-ին) բեկանել էր ավելի վաղ (2008 թվականի փետրվարի 29-ին) հօգուտ Գյումրուքաղաքապետարանի կայացված որոշումը: Բայց այս անգամ նույն վճռաբեկ դատարանը փոխեցիր մոտեցումը:
«ԳԱԼԱ»-ն հայտարարել է, որ շարունակելու է պայքարել իր իրավունքի պաշտպանությանհամար` ընդհուպ մինչեւ Եվրոպական դատարան դիմելը: Սակայն այս զարգացման առիթով հուսադրվելու հիմքերը, կարծես, սակավ են՝ օրինակ ունենալով «Ա1+»-ին: