ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) իր գործունեությամբ աջակցում է Հայաստանում ազատ և պատասխանատու մամուլի կայացմանը, պաշտպանում է լրագրողների և լրատվամիջոցների իրավունքները, նպաստում է մեդիա օրենսդրության կատարելագործմանը և մասնագիտական էթիկայի նորմերի հիման վրա ինքնակարգավորման համակարգի զարգացմանը։
- ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ
ԽԱՊԿ-ը շահույթ չհետապնդող լրագրողական հասարակական կազմակերպություն է, որը պաշտոնապես գրանցվել է 2003 թվականի հունվարի 16-ին։ ԽԱՊԿ անդամները մեդիա փորձագետներ են, որոնք աջակցում են Հայաստանում խոսքի ազատության զարգացմանը՝ ղեկավարվելով համընդհանուր միջազգային սկզբունքներով ու չափանիշներով։
- ԻՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ
ԽԱՊԿ գործունեության գլխավոր ուղղությունը Հայաստանում խոսքի ազատության վիճակի մշտադիտարկումն է, լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների բացահայտումն ու դրանց արձագանքելը՝ հայտարարությունների և պարբերական զեկույցների հրապարակմամբ։
Իր գործունեության ընթացքում կազմակերպությունն իրականացրել է շուրջ 50 ծրագիր։
- Թեժ Գիծ
Ձեր ձայնը կարևոր է։ Մեր թեժ գիծը աշխատում է շուրջօրյա՝ արձագանքելու ցանկացած հրատապ իրավիճակի կամ ձեր հարցերին։