Հայաստանում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների դեպքերը նվազում են
2012թ-ի առաջին եռամսյակում Հայաստանում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների դեպքեր չեն գրացվել, այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին կենտրոնի եռամսյակային հաշվետվությունը։
«Պետք է նշեմ, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում ևս ֆիզակական բռնություն լրագրողների նկատմամբ չէր գրանցվել: Կարելի է ասել, որ ֆիզիկական բռնությունների դեպքերի նվազում է նկատվում Հայաստանում»,- ասաց նա:
Անդրադառնալով լրագրողների ու ԶԼՄ-ների նկատմամբ իրականացվող ճնշումներին՝ Աշոտ Մելիքյանը նշեց, որ դրանք, ի տարբերություն նախորդ տարվա, նվազել են: Ըդհանուր առմաբ այս տարի գրանցվել է 6 դեպք:
«Անցած տարվա նույն ժամանակաշրջանոմ գրանցել էր 15 դեպք: Դա կապված է նրա հետ, որ նվազել են դատական հայցերը լրատվամիջոցների նկատմամբ, որոնցից 10–ի դեպքում դատական գործ է հարուցվել»,- ասաց նա:
Հարցին, թե Աշոտ Մելիքյանի կարծիքով, որն է ԶԼՄ-ների նկատմամբ իրականացվող ճնշումների դեպքերի նվազումը, նա պատասխանեց. «Ենթադրություն կարող եմ անել, որ նույն քաղաքական գործիչները շատ ավելի զգուշավոր են դարձել»:
«Նախընտրական շրջան է, տարբեր տեսակի մոնիտորինգներ են իրականացվում նաև միջազգային կազմակերպությունների կողմից: Կարծում եմ պատահական չէ այս երևույթը, և եթե նախկինում տվյալ դեպքի համար գուցե ցանկանային հաշվեհարդար տեսնել, այժմ անտեսում են»,- ասաց նա:
Այս տարվա առաջին եռամսյակում «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» գրանցել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի 5 խախտում, որը մեկ դեպքով ավեի է՝ նախորդ տարվա հետ համեմատ: