• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • Հաշվետվություններ
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • AM
No Result
View All Result
Բաժանորդագրվել

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

«Ես կտրականապես դեմ եմ քո կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն արտահայտելու քո իրավունքը»
-ՎՈԼՏԵՐ
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

Հայաստանի պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության մակարդակը

Դեկտեմբերի 3, 2012
in Հոդվածներ, Հրապարակումներ

Մամլո հաղորդագրություն

2012 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) իրականացրեց Հայաստանի պետական մարմինների կայքերի հերթական մոնիտորինգը՝ դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով: Հետազոտությունը կատարվեց երկու փուլով. առաջինը՝ փետրվարի 15-ից ապրիլի 15-ը, երկրորդը՝ օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ը:

Մոնիտորինգի մեթոդաբանությունը մշակել է Սանկտ Պետերբուրգում գործող Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը: ԽԱՊԿ-ն այդ մեթոդաբանությունը տեղայնացրել է:

Կայքերում գնահատվել են հրապարակված տեղեկությունների առկայությունը (կամ բացակայությունը), ամբողջականությունը, hրատապությունը (օպերատիվությունը), մատչելիությունը (հասանելիությունը` տեխնիկապես):

Կայքերի դիտարկումն իրականացվել է 177 չափորոշիչով, որոնցից 150-ը բովանդակային են, իսկ 27-ը՝ տեխնիկական: Ստացված տվյալների հիման վրա եւ հատուկ մշակված բանաձեւերով հաշվարկվել են տեղեկությունների քանակական եւ որակական գործակիցները, դրանց հիման վրա՝ տեղեկատվական թափանցիկության գործակիցը:

Ուսումնասիրվել է պետական մարմինների 52 կայք (2011 թվականի 38-ի փոխարեն), որոնք պայմանականորեն կարելի է բաժանել 3 խմբի: Առաջին խմբում ներառված են ՀՀ նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների, գերատեսչությունների 35 կայքերը: Երկրորդում՝ երկրի 10 մարզերի պաշտոնական կայքերը, որոնք ընդգրկված են «Տարածքային կառավարման համակարգ» միասնական ցանցում (մարզպետարանների կայքեր): Երրորդում՝ ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ դատախազության, Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքերը:

Հաշվի առնելով ստացված տվյալների համադրելիությունը՝ առաջին 2 խմբի` պետական կառավարման մարմինների (ՀՀ նախարարություններ, ՀՀ կառավարությանն առնթեր եւ այլ պետական մարմիններ) եւ մարզպետարանների կայքերի համար կազմվել են տեղեկատվական թափանցիկության վարկանիշային առանձին աղյուսակներ: Վերը նշված երրորդ խմբի համար վարկանիշային աղյուսակ կազմված չէ, քանի որ այդ մարմինների գործառույթները, դերը, ինչպես եւ՝ հրապարակման ենթակա տեղեկությունների անհրաժեշտությունը տարբեր են, հետեւաբար մոնիտորինգի ընթացքում ստացված տվյալներն էլ համադրելի չեն:

Մոնիտորինգի երկրորդ փուլի ընթացքում ԽԱՊԿ-ի փորձագետները պաշտոնական կայքերի մեծամասնությունում արձանագրեցին էական բարելավում՝ թե՛ բովանդակային եւ թե՛ տեխնիկական չափորոշիչներով, եւ ստացված տվյալների ամփոփումից հետո դրանց գերակշիռ մասում գրանցեցին տեղեկատվական թափանցիկության գործակցի նկատելի բարձրացում: Օրինակ՝ նախարարությունների, կառավարությանն առընթեր եւ այլ պետական մարմինների 35 կայքից 25-ի ցուցանիշը բարելավվել է, հինգինը մնացել է գրեթե նույն մակարդակին, իսկ չորսինը՝ նկատելիորեն վատթարացել։ Մեկ կայք դադարել է գործել։

Սակայն պետք է նշել, որ նույնիսկ վարկանիշային աղյուսակների առաջին տեղերը զբաղեցնող կայքերում չկային այնպիսի կարեւոր տեղեկություններ, ինչպիսիք են՝ այդ մարմիններին հատկացված տարեկան բյուջեի ծախսերին, տվյալ պետական մարմնում անցկացված կամ պետական մարմնի իրավասությունների շրջանակում կատարված ստուգումների արդյունքներին, պետական մարմնի ունեցած տեղեկատվական ռեսուրսներին (այդ թվում՝ սահմանափակ օգտագործման) վերաբերող տվյալները, ինչպես նաեւ՝ տեղեկատվական ծառայությունների նկարագրությունը։

Պաշտոնական կայքերից շատերին բնորոշ թերություններ են նաեւ տվյալ նախարարությունում կամ գերատեսչությունում թափուր պաշտոնների ցանկի,  դրանք զբաղեցնելու համար մրցույթների անցկացման կարգի, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ պետական կառույցի գործունեությանը վերաբերող տվյալների, մրցույթների, աճուրդների, ինչպես նաեւ՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ կնքված պետական պայմանագրերի մասին տեղեկատվության բացակայությունը կամ թերի լինելը։ Հաճախ  բավարար ներկայացված չեն լինում նաեւ տվյալ պետական կառույցի եւ նրա պաշտոնատար անձանց որոշումները կամ գործողությունները (անգործությունը) դատական կամ վարչական կարգով վիճարկելու վերաբերյալ տեղեկությունները, պետական մարմնի գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի տեքստերը, ինչպես նաեւ՝ խորհրդատվական, խորհրդակցական եւ կոլեգիալ մարմինների գործունեության վերաբերող տվյալները,  նրանց նիստերի արձանագրությունները եւ ընդունած որոշումները։ Սա նշանակում է, որ Հայաստանի ոչ բոլոր պետական մարմիններն են լիարժեք տեղեկություններ ներկայացնում հանրությանը եւ բավարար կերպով օգտագործում արդի տեխնոլոգիաների, ամենից առաջ, համացանցի հնարավորությունները:

Ստորեւ ներկայացված աղյուսակները թույլ են տալիս համեմատել հետազոտության առաջին եւ երկրորդ փուլերի արդյունքները: 

ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների կայքերի

վարկանիշային աղյուսակը

 

Պետական մարմինը

 

Կայքի հասցեն

Տեղեկատվական թափանցիկության աստիճանը %

  (2-րդ փուլ)

Տեղեկատվական թափանցիկության աստիճանը %

   (1-ին փուլ)

1

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն www.mta.gov.am

68.33

57.20

2

ՀՀ արդարադատության նախարարություն www.moj.am

63.38

41.68

 3

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն www.smsmta.am

54.54

30.89

4

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով www.competition.am

51.81

48.21

5

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն www.mtc.am

50.96

48.36

6

ՀՀ կենտրոնական բանկ www.cba.am

50.26

45.12

7

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն www.edu.am

49.68

46.47

 8

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով www.psrc.am

49.29

43.02

9

ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե www.cadastre.am

47.50

41.61

10

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն www.mss.am

46.73

44.07

11

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով www.elections.am

46.04

36.97

 12

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն www.mineconomy.am

45.44

41.99

13

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն www.armstat.am

44.25

39.81

14

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն www.minagro.am

43.91

43.41

15

ՀՀ արտաքին գործերի նախարարություն www.mfa.am

41.99

33.55

 16

ՀՀ պաշտպանության նախարարություն www.mil.am

41.43

41.39

17

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ www.csc.am

39.78

33.58

18

ՀՀ ոստիկանություն www.police.am

39.31

27.57

 19

ՀՀ առողջապահության նախարարություն www.moh.am

39.18

37.44

20

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն www.minenergy.am

38.74

32.98

21

ՀՀ ֆինանսների նախարարություն www.minfin.am

37.04

43.43

 22

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն www.aviation.am

36.05

34.13

23

ՀՀ բնապահպանության նախարարություն www.mnp.am

35.34

35.53

24

ՀՀ սփյուռքի նախարարություն www.mindiaspora.am

34.05

37.80

25

ՀՀ քաղաքաշինության նախարարություն www.mud.am

33.99

40

26

ՀՀ աշխատանքի պետական տեսչություն www.apt.am

33.87

28.85

27

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե www.anra.am

32.54

31.75

28

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե www.scws.am

32.51

29.63

29

ՀՀ մշակույթի նախարարություն www.mincult.am

31.30

25.85

30

ՀՀ պետական գույքի կառավարման վարչություն www.spm.am

30.30

35.60

31

ՀՀ վերահսկիչ պալատ www.coc.am

30.08

27.29

32

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն www.msy.am

29.51

29.20

33

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն www.mes.am

29.21

23.69

34

ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով www.tvradio.am

21.98

21.05

Ծանոթագրություն. Վարկանիշային այս աղյուսակում Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կայքն ընդգրկված չէ, քանի որ մոնիտորինգի առաջին փուլից հետո այն դադարեց գործել։ Կայքի հասցեն (www.prosafe.am) մուտքագրելիս բացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքի՝ տեսչությանը վերաբերող էջը:

ՀՀ մարզերի պաշտոնական կայքերի վարկանիշային աղյուսակը

 

Մարզ

 

Կայքի հասցեն

Տեղեկատվական թափանցիկության աստիճանը (%)

(2-րդ փուլ)

Տեղեկատվական թափանցիկության աստիճանը (%)

(1-ին փուլ)

1

Սյունիքի մարզ www.syunik.gov.am

49.22

45.55

2

Լոռու մարզ www.lori.gov.am

44.11

32.84

3

Արմավիրի մարզ www.armavir.gov.am

38.53

35.52

4

Տավուշի մարզ www.tavush.gov.am

38.29

33.08

5

Արագածոտնի մարզ www.aragatsotn.gov.am

38.03

34.08

6

Կոտայքի մարզ www.kotayk.gov.am

37.49

34.20

7

Արարատի մարզ www.ararat.gov.am

35.81

32.97

8

Գեղարքունիքի մարզ www.gegharkunik.gov.am

34.73

31.28

9

Շիրակի մարզ www.shirak.gov.am

34.37

31.40

10 Վայոց ձորի մարզ www.vdzor.gov.am

34.01

28.81

 

ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ սահմանադրական դատարանի ՀՀ դատախազության, Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կայքերը՝ ըստ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հիերարխիայի

Քանի որ կայքերի այս խմբի համար վարկանիշ չի կազմվել (նրանց գործառույթները, դերը, ինչպես եւ` հրապարակման ենթակա տեղեկությունների անհրաժեշտությունը տարբեր են, ստացված տվյալներն էլ համադրելի չեն), ուստի այստեղ բերված են մոնիտորինգի արդյունքները՝ պետական այդ մարմինների՝ ՀՀ Սահմանադրությամբ հաստատված հիերարխիայով:

Պետական մարմինը Կայքի հասցեն Տեղեկատվական թափանցիկության աստիճանը (%)   (1-րդ փուլ) Տեղեկատվական թափանցիկության աստիճանը (%)(2-րդ փուլ)  
ՀՀ նախագահ www.president.am

28.91

29.90

ՀՀ Ազգային ժողով www.parliament.am

45.07

53.00

ՀՀ կառավարություն www.gov.am www.e-gov.am

39.92

42.75

ՀՀ սահմանադրական դատարան www.concourt.am

42.02

42.71

ՀՀ դատախազություն www.genproc.am

55.58

56.54

Երևանի քաղաքապետարան www.yerevan.am

32.89

37.57

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան www.ombuds.am

41.42

34.09

    Հետազոտության արդյունքների ամբողջական վերլուծությունը տե՛ս «Մոնիտորինգ» բաժնում։

Պիտակներ. Պաշտոնական տեղեկատվություն ստանալու իրավունքՏեղեկատվական թափանցիկության վարկանիշՏեղեկատվության ազատություն

Հարակից Հոդվածներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 12, 2023
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 27, 2022
ԽԱՊԿ-ի հայցերն ընդդեմ պետական մարմինների
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 25, 2022

Հետևեք մեզ

Կարդալ նաև

  • Գերատեսչություններն արձագանքում են ՀԿ-ների հայտարարություններին
  • «Ա1+»-ը դատարանում․ չհաղթահարված անարդարություն
  • Բիզնեսն ընդդեմ մամուլի
  • Ընդդիմությունն ընդդեմ մամուլի
  • Ազգային ժողովի փոխնախագահի մի անիմաստ նախաձեռնության մասին

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: info.cpfe@gmail.com

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • AM
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ