2013թ. մամուլին ցանկանում եմ անկախություն. Աշոտ Մելիքյան
«2013թ. մամուլին ցանկանում եմ անկախություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը՝ Ամանորին մամուլի աշխատակիցներին մաղթանքներ հղելով:
Նա նշեց, որ առհասարակ Ամանորից առաջ բաժակ բարձրացնելիս և կենաց ասելիս մարդկանց ցանկանում են առողջություն, իսկ ինքը մամուլին ցանկանում է անկախություն: Անկախություն, քանի որ, ըստ նրա, դա ամենակարևոր խնդիրն է հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների համար:
«Իհարկե, անկախությունը միանգամից ձեռք չի բերվում, դա երկար պրոցես է, բայց ես կուզենայի, որ հայաստանյան լրատվամիջոցները հաստատուն քայլերով գնային դեպի անկախություն և ինքնուրույնություն, այնպիսի ֆինանսական վիճակի հասնեին, որպեսզի կարողանային իրենց հարցերը լուծել: Շատ կուզեի, որ մեր կոլեգաները տարեցտարի բարձրացնեին իրենց պրոֆեսիոնալ մակարդակը»,- մաղթեց Աշոտ Մելիքյանը:
http://www.1in.am/arm/armenia_society_146527.html